Sunday, 12 07 2026
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
22:00
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
21:09
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել
ՀՀ վարչապետը մասնակցել է պատարագի
19:15
Կատարում հայտարարվել է քառօրյա ազգային սուգ
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
18:45
Երկրի վրա կարող է նոր կղզի հայտնվել
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում հուլիսի 12-ին
18:15
Ինդոնեզիան պատմություն է կերտել՝ անցնելով արմավենու յուղի հիմքով վառելիքի
Վարդավառ 2026
17:45
The Rolling Stones-ը ներկայացրել է նոր ալբոմ
«Մեր ժամանակների հերոսը-2026». Սաբեթ Հովհաննիսյանը հիմնել է «Արևիկ» գրատունը
17:15
Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը
17:00
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
16:45
Կյանքի լավագույն պայմաններ ունեցող քաղաքների վարկանիշը գլխավորել է Կոպենհագենը
Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել
16:15
«Երկարագուլպա Պիպին» գրքի հիման վրա կստեղծվի անիմացիոն սերիալ
Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ

Լուրերը և ժամանցային մամուլը պահանջում են էթիկայի նոր չափորոշիչների ընդունում. Արփինե Հովհաննիսյանը՝ ԵԽԽՎ-ում

Նոր իրականությանը համապատասխանող էթիկայի չափորոշիչների ընդունումը և դրանց պահպանումը վերահսկող ինքնակարգավորվող մարմինների ստեղծումը նոր մեդիայի զարգացման խթանը և թվային ժամանաշրջանին համահունչ գործունեության նախադրյալն են: Այս մասին ԵԽԽՎ-ում  «Մեդիայի պատախանատվությունը և էթիկան մեդիայի փոփոխվող միջավայրում» զեկույցի շուրջ անդրադառնալով ՄԻԵԴ մեծ պալատի «Դելֆին ընդդեմ Էստոնիայի» գործին ասել է ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Արփինե Հովհաննիսյանը: Ներկայացնում ենք նրա ելույթն ամբողջությամբ.

«Հարգելի´ գործընկերներ,

Ազատ մամուլը և անկախ լրագրությունը միշտ եղել են ժողովրդավարության հիմնաքարը և, լինելով հասարակության ձայնը, իրենց առաքելությունը կատարելու համար միշտ օժտված են եղել արտոնություններով: Համացանցի և տեխնոլոգիաների զարգացմամբ, մամուլի վերաբերյալ պատկերացումը փոխվել է, դարձել է ավելի լայն և ընդգրկում է ոչ միայն ավանդական մամուլը, այլև առցանց լրագրությունը, բլոգոլորտը և սոցիալական մեդիան: Համացանցը դարձել է ձայն հնչեցնելու, հոդվածներ տեղադրելու, այլոց քննարկումների հրավիրելու և կարծիք արտահայտելու նոր հարթակ ինչպես լրատվամիջոցների, այնպես էլ անհատ բլոգերների համար: Սա, ընդհանուր առմամբ, ընդլայնում է ինչպես մամուլի ապագա զարգացման հնարավորությունների շրջանակը, այնպես էլ թվային մամուլի ներկայացուցիչների պարտավորությունները և պատասխանատվությունը: Համացանցի առանձնահատկությունների շնորհիվ, թվային մամուլը դարձել է ավելի ինտերակտիվ՝ նվազեցնելով սովորական ընթերցողի և լրատվամիջոցի մեջ առկա անջրպետը: Չնայած դրական կողմերիի առկայությանը՝ համացանցում տեդադրված հոդվածի անմիջական ազդեցությունը և ակնթարթային հետևանքներ հնարավոր չեն ամբողջությամբ չեղարկել: Ժամանակակից լրագրության մյուս առանձնահատկությունը արագությունն է, առավել շատ դիտումներ ստանալու համար լուրերը հրապարակվում են առանց խմբագրական ստուգման և հաստատման, արդյունքում զոհ են գնում լրագրողական էթիկայի և ավանդական լրագրության այնպիսի սկզբունքներ, ինչպիսիք են հավաստիությունը և թափանցիկությունը:

Ներկայիս լրագրության առանձնահատկությունները, լուրերի առցանց տարածման և լրատամիջոցների գործունեության կարգավորման անհրաժեշտությունը հանգեցրել են լրատվամիջոցի՝ իր կայքում տեղադրված հոդվածների և մեկաբանությունների համար պատասխանատվության ընդլայնմանը: Վերջերս կայացված ամենակարևոր որոշումը, որը հստակություն մտցրեց մամուլի պատասխանատվության վերաբերյալ շարունակական բանավեճերին, թերևս Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի Մեծ պալատի ‹‹Դելֆին ընդդեմ Էստոնիայի» գործով որոշումն է, որով, հաշվի առնելով զարգացած և հայտնի լրատվամիջոցի հնարավորությունները, դրա կողմից օգտագործվող ընթացակարգերը, կայքի առեւտրային բնույթը, ինչպես նաեւ կայքի բովանդակության նկատմամբ գործուն դերակատարումը, ակնհայտ անընդունելի մեկնաբանությունների, այդ թվում՝ ատելություն պարունակող խոսքի, ավտոմատ հեռացման ընթացակարգի ոչ արդյունավետությունը , դատարանը լրատվամիջոցին պատասխանատու ճանաչեց օգտատերերի՝ կայքում տեղադրված հոդվածների տակ կատարված մեկնաբանությունների համար:

Սա խիստ կարևոր որոշում է առցանց լրատվական միջոցների համար, որը կոչ է անում վերակազմակերպել խմբագրման ընթացակարգը՝ խոսքի ազատության և զրպարտության ու վիրավորանքի միջև հավասարակշռություն պահպանելու համար:

Ինչպես այս ոլորտում վերոգրյալ վերջին զարգացումները, այնպես էլ լրատվամիջոցի՝ համացանցում գործելու դժվարություները և ռիսկերը, զեկույցում նշված էթիկայի չափորոշիչները հույժ կարևոր են լրագրության ինքնակարգավորման համար և, հուսանք, կօգնեն թվային մամուլին պահպանել հավասարակշռություն տեղեկատվության անկախության, ազատ հոսքի, կարծիքների փոխնակման և մարդու իրավունքների և արժանապատվության պաշտպանության միջև:

Լուրերը և ժամանցային մամուլը մեր օրերում պահանջում են էթիկայի այնպիսի նոր չափորոշիչների զարգացում և ընդունում, որոնք հիմնված կլինեն փոփոխվող միջավայրի և թվային ժամանակաշրջանի ու համացանցի առանձնահատկությունների վրա:

Ես կարեւոր եմ համարում ընդգծել, որ, չնայած համացանցը ստեղծում է տեղեկատվության ազատ հոսքի համար բազմաթիվ հնարավորություններ, օֆֆ-լայն (ցանցից դուրս) օրենսդրությունը հավասարպես վերաբերում է և´ տպագիր մամուլին, և´ համացանցային մամուլին՝ այդ հարթակի առանձնահատկությունների հաշվառմամբ:

Այսպիսով, նոր իրականությանը համապատասխանող էթիկայի չափորոշիչների ընդունումը և դրանց պահպա..

Ես կարեւոր եմ համարում ընդգծել, որ, չնայած համացանցը ստեղծում է տեղեկատվության ազատ հոսքի համար բազմաթիվ հնարավորություններ, օֆֆ-լայն (ցանցից դուրս) օրենսդրությունը հավասարպես վերաբերում է և´ տպագիր մամուլին, և´ համացանցային մամուլին՝ այդ հարթակի առանձնահատկությունների հաշվառմամբ:

Այսպիսով, նոր իրականությանը համապատասխանող էթիկայի չափորոշիչների ընդունումը և դրանց պահպանումը վերահսկող ինքնակարգավորվող մարմինների ստեղծումը նոր մեդիայի զարգացման խթանը եւ թվային ժամանաշրջանին համահունչ գործունեության նախադրյալն են»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում