Ամերիկայի գավաթի 2015 թվականի խաղարկության քառորդ եզրափակչի շրջանակներում Չիլիի հավաքականը նվազագույն հաշվով առավելության է հասել Ուրուգվայի ընտրանու նկատմամբ և մրցաշարի կիսաեզրափակչի ուղեգիր նվաճել:
Հանդիպման միակ գոլը 81-րդ րոպեին հեղինակել է Մաուրիսիո Իսլան:
Կիսաեզրափակչում չիլիացիների մրցակիցը կլինի կամ Բոլիվիայի ընտրանին, կամ Պերուի թիմը: Այդ թիմերը հանդիպում կանցկացնեն հունիսի 25-ին: Հունիսի 26-ին կմրցակցեն Արգենտինայի և Կոլումբիայի հավաքականները: Կիսաեզրափակչի վերջին ուղեգիրը հունիսի 27-ին կվիճարկեն Բրազիլիայի և Պարագվայի թիմերը:
Ամերիկայի գավաթ
Չիլի-Ուրուգվայ` 1:0
1:0 Իսլա, (81’)









































