Monday, 13 07 2026
ՆԱՏՕ գագաթնաժողովի արդյունքները՝ ԱՄՆ-ն շարունակում է ամրապնդել ռազմավարական դիրքերը Եվրոպայում
Ծառուկյանի կալանքին պետք է հաջորդի մյուսների կալանքը. «եռագլխի» պայքարը միայն իշխանության համար չէ
Ծառուկյանի առյուծին սպանել են. հրաման տվողն ու կատարողը պիտի պատասխան տան
Իսրայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը առկախել է
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն

170-միլիոնանոց «եղունգ ունես, գլուխդ քորիր»

170-միլիոնանոց շուկայի «առասպելով» կամ «լեգենդով» հանրությանը Եվրասիական տնտեսական շիլան մատուցելուց հետո, Հայաստանի իշխանությունը կանգնել է բավական տխուր եւ դժվար իրավիճակի առաջ: Պարզվել է, որ 170-միլիոնանոց շուկան բլեֆ է, եւ հայկական ապրանքները սկսել են ոչ թե այդ շուկան ողողել, այլ կուտակվել հայաստանյան պահեստներում, քանի որ Ռուսաստանի ֆինանսական շուկան կազմաքանդել է Եվրասիական միասնական տարածք կոչվածը: Պարզվել է, որ շուկա ասվածը ընդամենը դեմոգրաֆիական պատկերը չէ: Այսինքն՝ եթե մի տարածքում 170 միլիոն կամ 150 միլիոն, կամ 10 միլիոն մարդ է ապրում, դա դեռ չի նշանակում, որ այդ տարածքն ավտոմատ կերպով դառնում է այդ ծավալի տնտեսական կամ սպառման շուկա:

Այստեղ կան մի շարք գործոններ, որոնց բացակայությունը ոչ միայն ի դերեւ է հանում շուկայի մասին սպասումները, այլ հակադարձ էֆեկտով կարող է հարվածել դրա վրա հույս դրած տնտեսություններին: Հայաստանը ներկայումս զգում է այդ հարվածը՝ արտահանման ցուցանիշների էական նվազումով: Հայաստանի գործարարները չեն կարողանում ապրանք արտահանել Ռուսաստան, ձեռնտու չէ: Իրավիճակը ամառային ամիսներին փոքր-ինչ կարող են փոխել գյուղմթերքները, սակայն դա կլինի ժամանակավոր եւ հատվածական փոփոխություն, քանի որ Հայաստանի տնտեսությունը չի կարող լոլիկի, վարունգի, պղպեղի ու ծիրանի հույսին մնալ: Ի վերջո, մեզ մի անգամ խոստանում էին տնտեսական հրաշք սիգի եւ «Ջերմուկի» շնորհիվ, սակայն շատ արագ պարզվեց, որ այդ հրաշքը փուչիկ էր:

Այժմ կառավարությունը կանգնած է իր տնտեսական անհեռատեսությունը խոստովանելու անհրաժեշտության առաջ: Սակայն պարզ է, որ խոստովանությունը չի կարող ելք լինել, քանի որ դրանից հետո պետք է տրամաբանորեն հետեւեն ԵՏՄ-ից դուրս գալու մասին առնվազն քննարկումները: Իսկ Հայաստանի իշխանությունը դրա քաղաքական կամքը չունի: Ըստ այդմ՝ հրապարակ է բերվում նոր թեզ, որը նախօրեին հնչել է խորհրդարանում ԵՏՄ-ին Ղրղզստանի անդամակցության պայմանագրի քննարկումներում:

Իշխող պատգամավորները սկսել են շրջանառության մեջ դնել միտքը, թե գուցե մենք չենք կարողանում օգտագործել 170-միլիոնանոց շուկայի հնարավորությունները, բայց շուկան կա, եւ Ղրղզստանն էլ միանալով դրան՝ ավելացնում է 170-ը 6 միլիոնով: Սերժ Սարգսյանն էլ, մայիսին Մոսկվայում մասնակցելով ԵՏՄ-ի գագաթնաժողովին, խոսել էր այն մասին, որ բիզնեսի համար շուկան ստեղծված է, մնում է օգտվեն: Այլ կերպ ասած՝ Հայաստանի իշխանությունը սեփական անհեռատես քաղաքականությունը քողարկելու համար պատասխանատվությունը տեղափոխում է բիզնեսի դաշտ՝ շեշտադրելով, որ շուկան կա, քաղաքական որոշումը կայացրել են ու շուկան ապահովել, իսկ ահա բիզնեսը չի կարողանում օգտվել դրանից:

Այստեղ իրավիճակը իսկապես հետաքրքիր է, քանի որ զուտ պատասխանատվության բարդումից, առկա է նաեւ ավելի խորքային խնդիր: Մի քանի օր առաջ գյուղնախարարությունում խորհրդակցություն էր տեղի ունեցել գյուղմթերքի արտահանման խնդրով, որտեղ արտահանող ընկերություններից մեկը հայտարարել էր, որ ռուսական համարանիշով մեքենաներ են ձեռք բերել՝ մաքսատներում արագ անցնելու համար: Առաջին հայացքից թվում է, որ սա պարզ ճկունություն եւ հնարամտություն է: Եվ տվյալ ընկերության համար գուցեեւ: Սակայն այս իրողությունը ի ցույց է դնում, որ ԵՏՄ կոչվող կառույցն իրականում որպես տնտեսական միասնական տարածք գործում է «եղունգ ունես, գլուխդ քորիր» սկզբունքով:

Իսկ այստեղ առաջանում են հարցեր՝ կապված այն բանի հետ, թե Հայաստանում ընդհանրապես ովքեր «եղունգ» ունեն: Իսկ «եղունգ» ունեն նրանք, ովքեր բիզնեսից բացի՝ նաեւ իշխանություն ունեն: Այսինքն՝ բարձրաստիճան պաշտոնյա են, պատգամավոր, նախարար: Նրանք հնարավորություն ունեն այցելել եվրասիական մայրաքաղաքներ եւ հանդիպելով տեղի պաշտոնյաների, գործընկերների կամ նրանց տեղակալների հետ՝ պայմանավորվել սեփական բիզնեսների հարցում:

Այսինքն՝ շուկան կա, այն գործում է լիովին այն կանոնների շրջանակում, ինչով որ առաջնորդվում են այդ շուկան ձեւավորած երկրները: Խոսքը ամբողջատիրական, բիզնեսի եւ իշխանության սերտաճման հիմքով կարգավորված եւ կազմված կանոնների մասին է: Այդպես են կառավարվում Ռուսաստանը, Ղազախստանը, Բելառուսը, Հայաստանը: Եվ այս պետությունների կառուցած միությունն էլ չի կարող կառավարվել այլ կերպ: Եթե, օրինակ, ԵՏՄ անդամ պետություններից ամեն մեկի տարածքում առանձին բիզնեսի հաջողության գրավականը գործող համակարգին քաղաքական լոյալությունն է եւ կոռուպցիոն ադապտունակության որոշակի աստիճանը, ապա երբ այդ պետությունները միավորվում են, միավորումը չի կարող լինել ներքինից տրամագծորեն տարբերվող խաղի կանոններով: Հետեւաբար՝ ինչպես Հայաստանում է բիզնեսը գտնում գոյապահպանության ձեւեր, այդպես էլ պետք է գտնի ԵՏՄ-ում:

Փաստացի դա է Հայաստանի իշխանության ասածը, երբ ակնարկվում է, թե շուկան ապահովել ենք, մնացյալը պետք է բիզնեսը կարողանա օգտվել: Այսինքն՝ ընդամենը մեծացել է հայաստանյան տնտեսվարման ավանդույթների շրջանակը: Այստեղ մասշտաբի էֆեկտը գուցե վաղ թե ուշ բերի վիճակագրական ինչ-ինչ ցուցանիշների, որոնք թույլ կտան աճ ցույց տալ: Եվ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հավաստիացումները, թե անկման մասին խոսում են չարակամները, իսկ ինքը կապահովի աճ, ըստ ամենայնի հիմնված են այս մասշտաբի էֆեկտի հետ կապված սպասումների վրա: Հովիկ Աբրահամյանը հույս ունի, որ Հայաստանում իշխող քրեաօլիգարխիան, որի ներկայացուցիչներից է նաեւ ինքը, կկարողանա իր բիզնեսների համար աշխատեցնել ԵՏՄ շուկան եւ Հայաստանում ստանալ դրա վիճակագրական էֆեկտը:

Ամբողջ խնդիրն այն է, որ այդ էֆեկտը անխուսափելիորեն լինելու է ժամանակավոր, եւ դրանից հետո ճգնաժամը նորից զգացնել է տալու, ընդ որում՝ առավել ուժգին, քանի որ, ա. ճգնաժամի բուն պատճառը մասշտաբները չեն, այլ հարաբերությունների բնույթը, տնտեսական քաղաքականության մեխանիզմները, վեկտորները, բովանդակությունը, բ. լայն մասշտաբն էլ արագորեն է սպառվելու, քանի որ այնտեղ սպառողը միայն Հայաստանը չէ, այլ կա խոշորագույնը՝ Ռուսաստանի տնտեսությունը, որը ենթակա է միջազգային պատժամիջոցների եւ մեկուսացման:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում