Saturday, 11 07 2026
15:30
ԵՄ-ում նոր ավտոմեքենաները պետք է հագեցած լինեն նոր տեսախցիկներով
Հայաստանում ընթանում է «ընդունման-հանձնման» գործընթաց. մինչև 2028-ը պիտի հասցնեն փոխել Գարեգին Բ-ին
Զելենսկին դեռ կարող է ավարտել պատերազմը․ Պեսկով
Ռուսաստանի բիզնես-էլիտան Պուտինի քաղաքական դարաշրջանը «սպառված» է համարում
14:50
Դուրով. ԵՄ-ն դարձել է «բանանային հանրապետություն»
Հիմնանորոգվում է Շիրակի մարզի Սառնաղբյուր բնակավայր տանող ճանապարհը. ՏԿԵ նախարար
14:30
Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր կամրջի գործարկման շուրջ ավելի լավ գործարքի մասին
Առցանց խաղերում անվտանգության կանոնները երեխաներին պաշտպանում են վտանգներից․ ՆԳՆ
14:10
Ուկրաինան և Ռուսաստանը հայտնել են փոխադարձ զանգվածային ԱԹՍ հարձակումների մասին
«Արև Արենայում» մշակութային ամառը շարունակվում է
13:50
ԱԱ-2026․ հետաքրքիր աշխարհագրական փաստ
Տիգրան Ավինյանը բալետի արտիստ Ռաշիդ Կարապետյանին շնորհել է «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» կոչում
13:30
Նավթի գները նվազել են – 10/07/26
Խուլիգանության դեպք՝ Երևանում․ ծեծկռտուքից հետո մի խումբ անձինք դիմել են փախուստի․ Shamshyan.com
13:10
Աբբաս Արաղչին մեկնել է Օման
Սպասվում է կարճատև անձրև
12:50
ԱԱ-2026․ հայտնի է առաջին կիսաեզրափակիչ զույգը
Starlink-ը Հայաստանին նվիրաբերել է ևս 56 սարքավորում՝ արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունությունն ամրապնդելու նպատակով
12:30
Թրամփը սպառնացել է հարվածներ հասցնել Իրանին՝ իր դեմ հնարավոր մահափորձի դեպքում
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանի մի շարք հասցեներում
12:10
Մունդիալ-2026. Իսպանիան 2010 թվականից ի վեր առաջին անգամ կիսաեզրափակիչում է
Վարչապետն այցելել է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան
11:50
Ֆրանսիայի «անապատացած» գետը․ Լուարը վերածվել է հսկայական ավազուտի
ՄԱԿ-ում ՀՀ-ն վերահաստատել է մինչև 2030 թ. ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
11:30
Պակիստանի վարչապետն ու Իրանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
«Արարատցեմենտը» աշխատում է ամբողջ հզորությամբ. Պապոյան
11:10
Իրանի ու Ինդոնեզիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ
Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի 120-րդ լիագումար նիստին
10:50
Հայաստանի հինգ ազատ ոճային ըմբիշ այսօր պայքարի մեջ կմտնի Մ20 Եվրոպայի առաջնությունում
Նախատեսվում է միավորել Վանաձորն և Փամբակը՝ ձևավորելով մեկ համայնք՝ 22 բնակավայրերի ընդգրկմամբ․ Լոռու մարզպետի աշխատակազմ

ՆԱՏՕ-ի սեմինարի արձանագրած «պերճանքն ու թշվառությունը»

Երկու օր շարունակ Երևանում անվտանգության թեմայով բավական ներկայացուցչական քննարկումներ ծավալվեցին ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի «Ռոզ Ռոթ» սեմինարի ընթացքում, որտեղ լայն սպեկտրով քննարկվեցին տարածաշրջանային անվտանգության, այդ համատեքստում Հայաստանի անվտանգության հետ կապված լայն հարցեր՝ քաղաքական և տնտեսական շեշտադրումներով, բնականաբար ռազմականին զուգահեռ:

Սակայն ներկայացուցչականությունն այստեղ երևի թե միակողմանի իրողություն էր և առավելապես վերաբերում էր հյուրերին: Հայաստանյան կողմում ներկայացուցչականության մասին գուցե թե հնարավոր էր խոսել ֆիզիկապես, սակայն ոչ բովանդակային առումով: Անվտանգության առկա մարտահրավերների, բազմաշերտ սպառնալիքների և խնդիրների պայմաններում հայկական կողմում բովանդակային աղքատությունը պարզապես աչք էր զարնում: Սեմինարի ընթացքում հայկական կողմից, ըստ էության, բացակայում էր որևէ կոնցեպտուալ մոտեցում անվտանգության խնդիրների վերաբերյալ, որը ոչ միայն կտարբերվեր Հայաստանի պաշտոնական դիրքորոշումներից, այլ նույնիսկ մրցունակ կլիներ դրանց հանդեպ:

Որքան էլ տարօրինակ է, սակայն հայաստանյան այդ սեմինարի ընթացքում հայկական կողմից քիչ թե շատ բովանդակալից ելույթներ ունեցան Հայաստանի արտաքին գործերի և պաշտպանության նախարարները: Կհամաձայնենք ելույթներում շոշափվող ասպեկտների հետ, թե ոչ՝ սա արդեն այլ հարց է: Սակայն փաստ է, որ բովանդակային արծարծումներ, կոնցեպտուալ մոտեցումներ քիչ թե շատ առկա էին այս ելույթներում: Եվ սրա ֆոնին հերթական անգամ ընդգծվեց Հայաստանում քաղաքական ընդդիմության հիմնարար բացակայությունը, որովհետև ընդդիմության խնդիրը միայն իշխանություններին ներքաղաքական «քլնգոցի» ենթարկելը չէ, այլ նաև արտաքին քաղաքական խնդիրների վերաբերյալ իշխանություններից տարբեր կոնցեպցիաներ առաջ քաշելն ու այդպիսով Հայաստանից միջազգային գործընկերության այլընտրանքային քաղաքական հայտեր ներկայացնելը:

Սակայն, սրա փոխարեն, իշխանությունից դուրս քաղաքական մասնակցության առումով առավելապես հնչում էին անորոշ և լղոզված ստանդարտ ձևակերպումներ այն մասին, որ Հայաստանը չգնաց Եվրոպա, որովհետև ՆԱՏՕ-ն կամ Եվրոպան Հայաստանին այդպես էլ անվտանգության ոչ մի երաշխիք չառաջարկեցին, իսկ մենք չէինք կարող կորցնել Ղարաբաղը, կամ ընդհանրապես ոչինչ չէր լսվում: Եվ այս պարզ իրողությունը, որ հարցերի բարձրացման տեսքով է կարծեք թե ներկայանում, հենց ինքնին նաև այդ հարցերի պատասխան էլ հանդիսանում է: Որովհետև պարզ է դառնում, որ ՆԱՏՕ-ն և Եվրոպան Հայաստանում այդպես էլ չգտան քաղաքական այլընտրանքային կոնցեպտներ ունեցող գործընկերներ՝ իշխանություններից բացի, որը նրանց հնարավորություն կտար հայաստանյան և կովկասյան բարդ պայմաններում ճկուն լինել և Հայաստանի հարցերում լինել արդյունավետ:

Եթե հայաստանյան քաղաքական դաշտում որևէ մեկը պատկերացնում է, որ ՆԱՏՕ-ն, Եվրոպան կամ թեկուզ Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ն Հայաստանին ապրիորի անվտանգության երդումներ պետք է տան կամ տալիս են, ու ըստ այդմ էլ Հայաստանը ընտրում է, ապա չարաչար սխալվում են, և նման պատկերացումներով քաղաքականության մեջ անգամ հայաստանյան մասշտաբներով ոչինչ չի շողում: Ինչպես, ի դեպ, ակնհայտ էր ոչ իշխանական բևեռի պայմաններում:

Խնդիրն այն է, որ անվտանգությունը չեն մուրում, անվտանգության մակարդակները ստացվում են քաղաքական գործընթացների ընթացքում, երկկողմ գործողությունների վրա կառուցվելով: Անվտանգությունը ժամանակակից աշխարհում երկկողմանի երթևեկություն է ենթադրում, իսկ Հայաստանում բոլորը լցված են միակողմանի ակնկալիքներով: Եվ իրականում Ռուսաստանը Հայաստանին կամ ՀԱՊԿ-ն Հայաստանին, ի տարբերություն ՆԱՏՕ-ի, անվտանգության որևէ նոր երաշխիք չի էլ ներկայացրել: Պարզապես ամեն ինչ շարունակվում է իներցիայով, որ գալիս է ԽՍՀՄ ժամանակաշրջանից:

Այլ կերպ ասած՝ ՆԱՏՕ-ի սեմինարը ևս մեկ անգամ վկայեց, որ Հայաստանի քաղաքական ասպարեզում անվտանգություն հասկացությունը գերազանցապես իներցիոն ընկալումների վրա է, և այս պարագայում ամենևին զարմանալի չէ, որ Հայաստանին արդեն վաղուց չեն արվում որևէ կոնկրետ առաջարկներ ոչ ՆԱՏՕ-ից և ոչ էլ անգամ Ռուսաստանից, իսկ ընթացիկ հարցերն էլ բնականաբար անվերապահորեն քննարկվում են միայն իշխանությունների հետ, քանի որ այլ հարթակներում քննարկելու սուբյեկտներ պարզապես չկան: Երևանում անցկացված սեմինարը դարձավ հայաստանյան քաղաքական ասպարեզի, ըստ էության, վակուումային իրողության արձանագրումը՝ այն դեպքում, երբ ներկայիս բարդ ժամանակահատվածում այն կարող էր լինել արդյունավետ քննարկումների բավական լավ հարթակ:

Քննարկումներ չստացվեցին, ստացվեց «մուննաթ» հայկական կողմից, թե ինչու մեզ չտվեցիք անվտանգություն, և բնականաբար ստացվեցին այդ իներցիոն «մուննաթին» համարժեք իներցիոն պատասխաններ հյուրերից, որոնք ևս մեկ անգամ համոզվեցին, որ Հայաստանում գործընկեր չունեն և չունեն իշխանությունների հետ համագործակցելու այլընտրանք, եթե մեկընդմիշտ հրաժեշտ չեն տվել Հայաստանի հետ որևէ կապ ունենալու հեռանկարին: Եվ սա երևի թե միակ դրականն էր երևանյան սեմինարի առումով՝ ցույց տալով, որ Հայաստանի հանդեպ հետաքրքրությունը լիովին չի մարել, և այնուհանդերձ Հայաստանը դեռ որոշակի հաշիվներում առկա է: Պարզապես Հայաստանում առկա իրականությունը այդ առկայությունը կանխավ դարձնում է խիստ անարդյունավետ, քանի որ ամեն ինչ մնում է լոկ իշխանությունների հույսին: Իսկ մենք տեսել ենք, թե ինչով է ավարտվում այդ ամենը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում