Կատալոնական «Բարսելոնա»-ի և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է Ամերիկայի Գավաթի հանդիպումների մասին, տեղեկացնում է «կապտանռնագույններ»-ի պաշտոնական կայքը:
«Ամեն ինչ կտամ Ամերիկայի Գավաթում հաղթելու համար: Մենք հիանալի հանդիպումներ ենք անցկացրել Աշխարհի առաջնությունում և կարող ենք նույն հաջողությունը կրկնել նաև այս մրցաշարում:
Կպայքարեմ թիմակիցներիս, թիմի գլխավոր մարզչի, Արգենտինայի և ինձ համար: Երկրպագուները ցանկանում են, որպեսզի մենք հաջողության հասնենք»,- ընդգծել է Մեսսին:









































