Sunday, 12 07 2026
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:06
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել
ՀՀ վարչապետը մասնակցել է պատարագի
19:15
Կատարում հայտարարվել է քառօրյա ազգային սուգ
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
18:45
Երկրի վրա կարող է նոր կղզի հայտնվել
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում հուլիսի 12-ին
18:15
Ինդոնեզիան պատմություն է կերտել՝ անցնելով արմավենու յուղի հիմքով վառելիքի
Վարդավառ 2026
17:45
The Rolling Stones-ը ներկայացրել է նոր ալբոմ
«Մեր ժամանակների հերոսը-2026». Սաբեթ Հովհաննիսյանը հիմնել է «Արևիկ» գրատունը
17:15
Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը
17:00
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
16:45
Կյանքի լավագույն պայմաններ ունեցող քաղաքների վարկանիշը գլխավորել է Կոպենհագենը

Նունե Եսայանը բարեգործական համերգաշար է սկսում Եվրոպայում

ՀՀ սփյուռքի նախարարության և Եվրոպայի հայ համայնքների Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող տարածաշրջանային հանձնախմբերի նախաձեռնությամբ «Կանք, պիտի լինենք ու դեռ շատանանք» նշանաբանով մեկնարկում է Նունե Եսայանի բարեգործական համերգաշարը Եվրոպայում:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից, համերգներ կանցկացվեն Նիկոսիայում (Կիպրոս), Աթենքում (Հունաստան), Վիեննայում (Ավստրիա), Մյունխենում, Համբուրգում (Գերմանիա), Մարսելում (Ֆրանսիա):

Համերգները, որի ծրագրում ընդգրկված են հայկական ժողովրդական և հայրենասիրական երգեր, նպատակ ունեն համախմբելու և ոգևորելու համայնքները, ցույց տալու հայկական ժողովրդական երգերի գեղեցկությունն ու հուզականությունը, դրանց մեջ ամփոփված վերածննդի ու զարթոնքի ոգին:

ՀՀ սփյուռքի նախարարության և «Համազգային» հայ կրթական և մշակութային միության միջև կնքված համաձայնագրի շրջանակում «Համազգայինն» ամբողջությամբ ներգրավված է տարածաշրջանային համերգների կազմակերպման աշխատանքներում: Համերգներն ավելի մասսայական դարձնելու նպատակով կազմակերպչական աշխատանքներին ներգրավվել են նաև Գերմանիայում՝ «Հայաստան» հիմնադրամի տեղական մարմնի ղեկավարությունը, Մարսելում՝ «Մարսել- Պրովանս- Հայաստան- 2015» կազմակերպության հանձնախումբը և այլն:

Նունե Եսայանի բարեգործական ծրագրի ֆինանսական խնդիրները հոգում են «Հրայր և Աննա Հովնանյան» բարեգործական և «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման հիմնադրամները:

Համերգներից հասույթի դեպքում՝ (մի շարք համերգներ բացօթյա են լինելու) այն կտրամադրվի Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող տարածաշրջանային հանձնախմբերին՝ ցեղասպանությանը նվիրված հետագա ծրագրերի իրականացման նպատակով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում