Tuesday, 28 05 2024
Նախագահը Զինված ուժերում կոչումներ շնորհեց
Ոստիկանության զորքերի հրամանատարին գեներալ-մայորի կոչում շնորհվեց
Նիկոլ Փաշինյանը Կամո Ցուցուլյանին ՓԾ գեներալ-մայորի կոչում շնորհեց
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Կարող ենք շարժվել դեպի համազգային երազանքի պետությունը կառուցելու նպատակակետ․ նախագահ
Ուղիղ. Վազգեն Գալստանյանը ներկայացնում է այսօրվա և վաղվա անելիքները
Լիտվայի ԱԳ նախարարը Հանրապետության տոնի առթիվ շնորհավորել է Հայաստանին
13:45
Լեհաստանի ԱԳՆ-ն չի բացառել Ուկրաինա զորք ուղարկելը
Հանրապետության տոնի առթիվ տեղի է ունեցել պարգևատրման արարողություն
Պապիկյանը հանդիպել է Բելգիայի փոխվարչապետ հետ. քննարկվել են համագործակցության հարցեր
Աղստևի վարարման հետևանքով մասնակի փլուզվել է Խաշթառակի կամուրջը
13:30
Նավթի գներն աճել են- 27-05-24
ՌԴ-ում հայտարարել են, որ Մոսկվան շահագրգռված է Հայաստանում կայուն իրավիճակով
Բագրատ Գալստանյանը իր աջակիցների հետ հավաքվել են Սարդարապատի հուշահամալիրում
13:00
Նիդեռլանդները գործընկերներին առաջարկել է հավաքել Patriot հակաօդային պաշտպանության 1 համակարգ և ուղարկել Կիև
ԵՄ պատվիրակության ղեկավարը շնորհավորել է Հանրապետության օրը
12:45
Իրանի նորընտիր խորհրդարանը նոր խոսնակ ունի
Գնել Սանոսյանը մանրամասներ է ներկայացրել աղետի գոտում իրականացվող աշխատանքների վերաբերյալ
Թուրքիայի անվտանգության խորհուրդը քննարկի հայ-ադրբեջանական խաղաղության բանակցությունները
12:15
Լուկաշենկոն շնորհավորել է Ալիևին
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հայաստանի առաջին Հանրապետությունը դարձավ ապագայի նկատմամբ հայ ժողովրդի հույսի ու հավատի առհավատչյան․ ՍԴ նախագահ
Անցյալի ու ապագայի մեջ կորցնում ենք ներկան
11:45
Հայաստանը մենակ չի մնա․ Կիևում շնորհավորել են Հայաստանին՝ Հանրապետության օրվա առթիվ
11:30
«ԱՄՆ ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության հաստատմանն ուղղված աշխատանքը». Բլինքեն
11:15
Լեմկինի ինստիտուտը ստորագրահավաք է սկսել՝ Ադրբեջանի նախագահին կոչ անելով ազատ արձակել բոլոր հայ գերիներին
Առաջին հանրապետությունը մերօրյա ազատ և ինքնիշխան Հայաստանի հիմնասյունն է․ Ալեն Սիմոնյան
Սուրեն Պապիկյանը մեկնել է Բրյուսել
Գարեգին Բ կաթողիկոսը շնորհավորել է Հանրապետության տոնը
Փակ է Վանաձոր-Ալավերդի-Այրում-Բագրատաշեն ավտոճանապարհը

Ժամանակն է, որ որոշ նոր երկրներ ներգրավվեն ղարաբաղյան կարգավորման գործընթացում. Ամանդա Փոլ

«Առաջին լրատվական»- ի զրուցակիցն է Բրյուսելում գործող Եվրոպական քաղաքականության կենտրոնի վերլուծաբան Ամանդա Փոլը:

-Տիկի՛ն Փոլ, Ցեղասպանության 100- ամյակին ընդառաջ որոշ երկրներ ճնաչեցին Հայոց Ցեղասպանությունը, որոշ երկրներ էլ դեռ ճանաչման փուլում են՝ նկատի ունեմ գործընթացը մի քանի երկրների խորհրդարաններում ընթացքի մեջ է: Ի՞նչ եք կարծում, այս ամենը և ընդհանրապես 100- ամյակին նվիրված միջոցառումներն օգնո՞ւմ են, որ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվեն:

-Եթե հետադարձ հայացք նետենք պատմական անցյալին  և ընդհանրապես տեղի ունեցող իրադարձությունները վերլուծենք , ապա կարելի է ասել, որ հայ-թուրքական հարաբերությունները բարելավվել են մասնավորապես քաղհասարակության մակարդակով, իսկ քաղաքական հարցերը, եթե անկեղծորեն մեկնաբանենք, բավականին բարդ են: Մասնավորապես Հայոց Ցեղասպանության հարցն է բավականին բարդ և հատկապես բարդացավ հարյուրամյակին: Ակնհայտ է, որ  Թուրքիան հիմա չի պատրաստվում ճանաչել  Հայոց Ցեղասպանությունը, Թուրքիան հիմա պատրաստ չէ այդպիսի մեծ քայլ կատարելու: Թուրքիան չի ընդունում և ամեն կերպ պայքարում է այն հանգամանքի դեմ, որ աշխարհի տարբեր երկրներ ճանաչեցին Հայոց Ցեղասպանությունը:

Ի՞նչ եք կարծում, այդ բոլոր երկրները Ցեղասպանությունը ճանաչել են  Հայաստանի հետ լավ հարաբերություններ հաստատելու, թե իրենց սեփական շահերի համար, գուցե նաև այդ երկրների և Թուրքիայի  միջև եղած տարաձայնություններից ելնելով:

Բարդ  հարց է, բացի այդ՝ ես Ցեղասպանության հարցերով այնքան էլ խոր վերլուծություններ չունեմ, մասնագետ չեմ, բայց ես կարծում եմ՝ Հայկական սփյուռքը նշանակալից և շատ կարևոր դերակատարում է ունեցել, որ այդ բոլոր երկրները ճանաչել են Հայոց Ցեղասպանությունը:

-Տիկի՛ն Փոլ , Թուրքիայում անցկացված խորհրդարանական ընտրություններն ինչ-որ ազդեցություն կունենա՞ն այս գործընթացի վրա,  ներկայացված ուժերից ամեն մեկը տարբեր մոտեցում ունի՝ Հայկական հարցի  հետ կապված:

-Չեմ կարծում, թե ընտրությունների արդյունքում  նշանակալից բեկում առաջանա այս հարցում:

-Տեսակետ կա նաև, որ Թուրքիան հնարավոր է ճանաչի Հայոց Ցեղասպանությունը կամ  նվազագույնը կբացի հայ-թուրքական սահմանը ղարաբաղյան հակամարտության կարգավորումից հետո: Ադրբեջանն էլ այժմ ուզում է  ընդլայնել Մինսկի խմբի ձևաչափը ՝ այնտեղ ներառել նաև Թուրքիային, նման տարբերակը հնարավո՞ր է:

-Ես չեմ կարծում, թե Թուրքիայի առաջ քաշած գլխավոր նախապայմանը հենց ղարաբաղյան հակամարտության կարգավորումն է, Թուրքիան խնդիր է դնում, որ Հայաստանը վերադարձնի Ադրբեջանից օկուպացրած որոշ տարածքներ: Դա կդիտվի որպես սահմանը բացելու ճանապարհին արված որոշակի քայլ:

Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբին, ապա այստեղ որոշակի նոր շունչ պետք է մտցվի, որպեսզի խումբն ակտիվանա: Ներկայիս կազմը աշխույժ չէ, այլ հարց է՝ կազմը պետք է ընդլայնվի, թե ոչ, բայց ես կարծում եմ, որ ժամանակն է, որ որոշ նոր երկրներ այս գործըթնացում դերակատարում ունենան և նաև Ռուսաստանին հակակշիռ լինեն, Ռուսաստանն ամբողջ գործընթացում իշխում է,  և հատկապես հիմա, երբ Հայաստանը դարձել է Եվրասիական տնտեսական միության անդամ։

-Ի՞նչ եք կարծում, հակամարտության կարգավորման խնդիրը Մինսկի խո՞ւմբն է կամ, ասենք, Ռուսաստանի ազդեցությունը, թե՞ հակամարտող կողմերի զիջումների չգնալու քաղաքականությունը։

-Այո՛, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության կամքն է    բացակայում՝ քաղաքական կամք չկա երկու կողմերից էլ՝ հակամարտությունը կարգավորելու համար։

-Խոսեցիք Ռուսաստանի դերակատարության մասին, շատ փորձագետներ նշում են, որ Ռուսաստանը չի էլ ուզում կարգավորել հակամարտությունը՝ Հարավային Կովկասում մշտապես իր ներկայությունն ունենալու համար։

-Ռուսաստանն ուզում է նշանակալից ազդեցություն ունենալ և լինել հիմնական խաղացող: Ռուսաստանն իր ձևով է ուզում ամեն ինչ անել, օրինակ՝ սահմանին ռուսական խաղաղապահ զորքեր ունենալ, որն էլ ավելի կամրապնդի նրա դիրքերը տարածաշրջանում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում