ՈւԵՖԱ-ի նախկին նախագահ Լենարտ Յուհանսոնը կողմ է ֆուտբոլի աշխարհի 2018թ. առաջնության անցկացման իրավունքը Ռուսաստանին տալու հարցը վերանայելու տարբերակին:
«Աշխարհի 2018 և 2022թթ առաջնությունները Ռուսաստանին և Քաթարին տալու որոշումը պետք է փոխվի: Նախընտրում եմ «Մունդիալ-2018»-ը տեսնել Անգլիայում:
Անգլիան, որը ֆուտբոլի հայրենիքն է, 1966թ. աշխարհի առաջնությունից հետո առ այսօր Մունդիալ չի անցկացրել: Ցավում եմ, որ ՖԻՖԱ-ի նախագահը Զեպ Բլատերն է»:
Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ն հայտնվել է կոռուպցիոն խոշոր սկանդալի կենտրոնում: Ձերբակալվել են կազմակերպության 14 աշխատակիցներ, այդ թվում՝ 2 փոխնախագահները:





































