Monday, 06 05 2024
Դուք չէ, որ պետք է որոշեք՝ իշխանությունը հեռանա՞, թե՞ ոչ. դրա համար կան ընտրություններ
Եզդիների նկատմամբ խտրական իրավիճակներ կան Հայաստանում
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Երեւանը Բրյուսել-Բուդապեշտ թնջուկի եւ Բուդապեշտ-Բաքու ջերմության միջեւ
11:45
Կոնգրեսում հնարավոր են համարել ամերիկյան զորքերի ուղարկումն Ուկրաինա՝ վերջինիս պարտության դեպքում
11:44
Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանը
Եթե ես իրեն սատկացնեմ, ինձ քրեական պատիժ հասնո՞ւմ է․ երկակի ստանդարտներ են
ՔՊ-ականը քննադատեց դատախազության աշխատանքն ու պաշտպանեց Դավիթ Տոնոյանին
Մետրոն այսուհետ կգործի մինչև կեսգիշեր․ Ավինյան
Տարեվերջին կունենանք ամբողջական միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ
Վստահ եմ՝ շինարարը որոշել ա Ողջաբերդի վնասած պատը սարքի, տվել, քանդել ա
Բողոքներ են հղվում քաղաքապետարան, մեղավորներ փնտրելն արդեն կարևոր չէ. Ավինյան
«Վեոլիային» պտի ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
Հայտնի է Ղազախստանում Միրզոյան-Բայրամով հանդիպման օրը
Փրկարարները հայտնաբերել են մոլորված երեխային
Պայթյուն Կիրանցում. զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում
«Ուսումնասիրվում են քրեական վարույթ նախաձեռնելու հիմքերը». ՔԿ
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
10:15
Նախարարի խոսքերը՝ Իսպանիայի և Արգենտինայի միջև դիվանագիտական սկանդալի առիթ
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Մեծ վթար Սեբաստիայի փողոցում․ բախվելուց հետո մեքենաներից մեկը հրդեհվել է
Փաշինյանին խնդրել եմ՝ ա-երով մի խոսիր, ազգանունդ փոխիր. ամեն մեծ բան փոքր քայլից է սկսվում
Քամուց վնասվել են շինությունների տանիքների ծածկեր, կոտրվել են ծառեր
Փողոցը լուծում չէ, միայն թուլացնելու է պետության դիրքերը. հանրությունը սա հասկանում է
Սպասվում է անձրև և ամպրոպ
Սա պարզ գործարք է` այդ գյուղերը տալ «Ալմա Աթայի» դիմաց
Հրդեհ Հրազդանի կիրճի չբնակեցված փայտե տնակում
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փլուզում՝ Երևանի Պարոնյան փողոցում

Շնորհավորանքն ու մեր պարտավորությունը պատմության, ներկայի ու ապագայի առաջ

Այսօր Հայաստանի Առաջին հանրապետության օրն է: 97 տարի առաջ, բարդագույն աշխարհաքաղաքական, սոցիալ-տնտեսական, ռազմաքաղաքական պայմաններում ծնվեց Հայաստանի Հանրապետությունը, պետականության կորստից մոտ կես դար անց: Հանրապետությունը ծնվեց հերոսական պայքարի շնորհիվ, Սարդարապատի հաղթանակով, սակայն հետագայում հնարավոր չեղավ պահել հաղթանակի արդյունքները մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներից ելնելով, որոնք կապված էին ներքին կառավարման տրամաբանության, մոտեցումների և այլնի հետ: Առաջին Հանրապետությունը հայ ժողովրդի պատմությանն ավելացրեց հերոսական, փառահեղ, օրինակելի էջեր, միաժամանակ ավելացրեց նաև պատմական սխալների տարեգրությունը:

Այդ ամենով հանդերձ՝ Առաջին հանրապետությունը լինելով հայ ժողովրդի պատմության հակասական էջերից մեկը, ըստ էության, իր երկամյա կարճ գոյությամբ հսկա ուսումնական ձեռնարկ է ներկայիս պետականության համար: Եվ ամենևին պատահական չէ, որ Հայաստանի անկախության ներկայիս ընթացքում պարբերաբար տարվում են համեմատություններ 1918-ի հետ: 1991 թվվականին Հայաստանն անկախությունը վերականգնեց ոչ պակաս բարդ պայմաններում և՛ տնտեսական, և՛ քաղաքական, և՛ ռազմական իմաստով: Հարկ եղավ պատերազմել, հաղթեցինք պատերազմը՝ ինչպես Սարդարապատի ճակատամարտը: Բայց այսօր էլ ունենք հաղթանակը պահելու խնդիրներ:

Բարեբախտաբար, ի տարբերություն Առաջին հանրապետության, այսօր մենք հաղթանակը և պետականությունը պահում ենք ոչ թե երկու տարի, այլ արդեն ավելի քան երկու տասնամյակ, մոտ քառորդ դար: Սակայն սա, ըստ էության, «տեխնիկական մխիթարություն» է, եթե փորձում ենք խորամուխ լինել պետականության որակների մեջ: Մենք տեսնում ենք, որ պատմության դասերն, ըստ էության, այնքան էլ լավ չեն սերտվում, որ պատմությունը ավելի շատ ոչ թե միմյանց հանդեպ հաշվեհարդարի կամ միավորներ հավաքելու, ոչ թե դասեր քաղելու համար է: Այսօր էլ Հայաստանն ունի կառավարման որակի, միջազգային իրավիճակի և ներքին ու արտաքին մարտահրավերների ադեկվատության խնդիրներ:

Ավելին՝ եթե 97 տարի առաջ հայաստանյան էլիտան ուներ բազում լուսավոր դեմքեր, որոնք, գուցե և մի մասը, սխալներ են գործել, սակայն, մեծ հաշվով, եղել են պետական մտածողության բարձրության վրա, ապա մենք այսօր տեսնում ենք, որ նոր հայկական «էլիտան», մեղմ ասած, չի բռնում ժամանակի քննությունը որևէ կտրվածքով: Եվ այսօր, ըստ էության, մենք ոչ թե սխալների, այլ գիտակցաբար, բնազդաբար, ցինիկաբար կատարվող գործողությունների խնդիր ունենք: Եվ ժամանակ չունենք: Այն, որ, այսպես ասած, երրորդ հանրապետությունը մենք պահում ենք արդեն ոչ թե երկու տարի, այլ քառորդ դար, ամենևին չի նշանակում, որ մենք դա չենք կարող կորցնել երկու տարի հետո, եթե շարունակվի այն որակն ու ընթացքը, որ առկա է այսօր, եթե շարունակվի այն «էլիտայի» խրախճանքը, որ կա այսօր, եթե շարունակվի ընդդիմության այն բացակայությունը, որ կա այսօր, և եթե շարունակվի հասարակական այն անտարբերությունը, հիասթափությունը կամ պարզապես ջլատվածությունը, որ կա այսօր:

Այսօր արդեն իսկ մենք ունենք պետականությանը սպառնացող, ինչ-որ իմաստով նույնիսկ իրականացված սպառնալիքներ, որոնց հանդեպ եղել ենք բացարձակապես անդիմադրունակ: Մինչդեռ սպառնալիքները, համաշխարհային պատմության, աշխարհաքաղաքականության մարտահրավերները ունեն մի առանձնահատկություն բոլոր ժամանակներում՝ մնալով չդիմադրված, չհանգուցալուծված, դրանք կուտակվում են իրար վրա ձնագնդիի էֆեկտով: Եվ որքան ուշանում է դրանց հետմղումը, այդքան առավել ծանր է լինում հետ մղելը հետագայում:

Մեր պատմական հիշողությունները պետք է դառնան ներկայիս խնդիրները լուծելու միջոց, թեկուզ նվազագույն միջոց: Եվ եթե այսօր մենք շնորհավորում ենք միմյանց Առաջին հանրապետության օրվա կապակցությամբ, պետք է նաև պարտավորություն զգանք միմյանց հանդեպ՝ անել այնպես, որ երբեք հարկ չլինի հիշել, թեկուզ տոնական առիթով, 1991-ին ստեղծված հանրապետությունը, որ այն միշտ լինի մեզ հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում