Thursday, 16 07 2026
Բացօթյա համերգ՝ նվիրված ՀՀ-ի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադրման 20-ամյակին
22:50
Իսպանիայում անտառային հրդեհների պատճառով հարյուրավոր մարդիկ են տարհանվել
Առևտրային բանկերը առաջին կիսամյակում արձանագրել են շուրջ 214 մլրդ դրամի զուտ շահույթ
22:30
Մոլդովան մտադիր է մինչև 2030 թվականն  անդամակցել ԵՄ-ին
ՀՀ-ն հաստատակամ է շարունակել արդյունավետ գործակցությունը ԵՄ առաքելության հետ. Գրիգորյան
22:10
Իրանը սպառնացել է ոչնչացնել տարածաշրջանում ԱՄՆ բոլոր ենթակառուցվածքները
22:09
«Ալաշկերտ»-ը հաղթահարեց «Ելիմայ»-ի արգելքը և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի ուղեգիր նվաճեց
22:07
«Փյունիկ»-ը հաղթեց «Մարսաշլոկ»-ին և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում է
Պատիժը դեռ նոր է սկսվել. կծիկը բացվելու է
21:50
Զելենսկին հաստատել է ՊՆ-ի և ԶՈւ գլխ․ շտաբի միջև առկա հակամարտությունը
21:40
«Զովք»-ի շուրջ տարածված պատմությունը ներկայացվել է միակողմանի․ ընկերությունը հրապարակել է միջադեպի իրական պատկերը
ՀԱՄԱՍ-ը Իրանից պահանջել է ավելացնել աջակցությունը և միջնորդել ԱՄՆ-ի հետ բանակցություններում
Մեկնարկում է ԹՐԻՓՓ-ի վավերացվումը. անվտանգություն և խաղաղություն
21:09
Ոչ ոք չի ցանկանում մասնակցել այս հանդիպմանը. Տուխել
Ալիևը Թրամփին շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ունեցած ներդրման համար
21:03
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr
Պուտինին Ալիևի «հարգանքի» տուրքը
20:50
Ուկրաինայում բողոքի ակցիաներ են պաշտպանության նախարարի պաշտոնանկության դեմ
Գյումրիում դանակահարության վերաբերյալ տեղեկատվությունը կեղծ է
Մոսկվայի համար Ուկրաինայի պաշտպանության նախարարի անձն էական չէ. Պեսկով
Հայաստանի ապագան կրթված մարդիկ են. նախագահը՝ ԿԳՄՍ նախարարին
20:10
Իրանը «պատերազմական հանցագործություն» է անվանել մանկական քաղցկեղի բուժման կենտրոնի հարակից տարածքին ԱՄՆ-ի կողմից հարվածներ հասցնելը
Քննարկվել են ֆրանսիական շուկա Carrefour-ի միջոցով հայկական արտադրանքի իրացման հնարավորությունները
Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է Լիբանանի, Սիրիայի և Գազայի «անվտանգության գոտիներում» զորքերը պահելու վճռականության մասին
Արմեն Գրիգորյանը ընդունել է ՀՀ-ում ԵՄ գործընկերության առաքելության ղեկավարին
19:30
Ուկրաինայի նոր վարչապետ է դարձել «Նավթոգազ» ընկերության ղեկավարը
Մեկնարկել է Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլը
19:10
«Մեր արածը պատահական չէր, և մեզ ոչ ոք ոչինչ չի նվիրել»․ Մեսսի
Քննարկվել են Հայաստանի և Օմանի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հնարավորությունները
18:50
Բենգալյան ծոցում նավերի խորտակման հետևանքով առնվազն 500 փախստական է զոհվել

Եկամտահարկի գումարները կուղղվեն հիփոթեքային վարկերի սպասարկմանը. ԼՂՀ վարչապետ

Մայիսի 26-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության կառավարության հերթական նիստը՝ վարչապետ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ:

Գործադիրի որոշմամբ՝ հանրապետությունում ներդրվել է հիպոթեքային վարկերի մատչելիության բարձրացման նոր մեխանիզմ: Այն իրագործվելու է պետական բյուջե վճարված եկամտային հարկի գումարներից՝ քաղաքացիներին՝ հիփոթեքային վարկերի սպասարկման տոկոսավճարների վերադարձման եղանակով: Նիստում գործադիրմարմինը սահմանել է հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների չափով վարձու աշխատողների և անհատ ձեռնարկատերերի կողմից վճարված եկամտային հարկի գումարների վերադարձման կարգը:

Որոշման համաձայն՝ փաստաթղթերի ընդունման և ուսումնասիրման գործառույթըվերապահվում է հարկային մարմիններին: Վարկառուն, նշված արտոնությունից օգտվելուհամար, հարկային մարմին պետք է ներկայացնի համապատասխան փաստաթղթերը,իսկ հետագայում, յուրաքանչյուր եռամսյակ՝ միայն դիմում և տեղեկանք բանկից՝ նախորդեռամսյակում վճարված տոկոսների գումարների մասին: Վերադարձվող գումարըկփոխանցվի շահառուի բանկային հաշվին: Այս կարգը կիրառվում է նաևհամասեփականատեր հանդիսացող համավարկառուի վրա:

Կառավարության կողմից սահմանված՝ կառուցված և կառուցվող բազմաբնակարան շենքերի վերաբերյալ հարկային մարմին տեղեկություններ տրամադրելու կարգի համաձայն՝ այդ շենքերի ռեեստրը վարողի իրավասությունը վերապահվում է ԼՂՀ Կ Աանշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին: Նոր կարգով` անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի և հարկային մարմնի միջև տեղեկություններ կփոխանակվեն բացառապես էլեկտրոնային եղանակով: Անդրադառնալով այսորոշումներին, վարչապետ Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ հիպոթեքային ծրագրից օգտվողների համար նոր գործիքի կիրառումը խթանելու է առաջնային շուկայի զարգացումը, մանավանդ, որ մայրաքաղաքում երկրորդային շուկայի բնակելի որոշ շենքեր վթարային վիճակում են և ենթակա են քանդման:

Կառավարությունն, ըստ գործունեության ոլորտների, հաստատել է պարտադիր զննության ենթակա անձանց առողջական վիճակի նախնական և պարբերական բժշկական զննության կարգը և ծավալի ու հաճախականության ցանկը: Գործադիր մարմնի հավանությանն են արժանացել նաև անձնական սանիտարական (բժշկական) գրքույկի ձեռքբերման, անձին ժամանակավորապես աշխատանքի ներկայանալ չթույլատրելու մասին որոշման ձևերը և բժշկական զննության ենթակա անձանց անվանացանկը: Որոշման համաձայն՝ սննդամթերքի հետ անմիջականորեն շփվող՝ հանրային սննդի կազմակերպություններում, սննդի առևտրի օբյեկտներում աշխատող անձանց, ինչպես նաև քոլեջների, ուսումնարանների աշխատակիցների առողջական վիճակի պարտադիր բժշկական զննության և սանիտարական գրքույկի առկայության վերահսկողությունը վերապահվում է գյուղատնտեսության նախարարության կառավարման ոլորտում գործող Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը:

Գործադիրի մեկ այլ որոշմամբ՝ սահմանվել է գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից իրականացվող դիտարկման ընթացքում հսկիչ գնումների անցկացման, դրանց ֆինանսական աղբյուրների և ձեռքբերված ապրանքների տնօրինման կարգը՝ ծառայության կողմից իրականացվող դիտարկումներն ավելի լիարժեք և ամբողջական դարձնելու համար:

Բժշկա -սոցիալական փորձաքննության իրականացմանը վերաբերող երկու որոշումներում արված փոփոխություններով՝ կառավարությունը հստակեցրել է հաշմանդամություն ունեցող անձանց բժշկասոցիալական փորձաքննության գործընթացը: Մասնավորապես,պարզեցվել են բժշկասոցիալական փորձաքննական վարչական վարույթի կասեցման կարգը, փորձաքննության ժամանակ օգտագործվող չափանիշների կիրառումը և բացառվել սուբյեկտիվ մոտեցումները:

Գործադիր մարմինը փոփոխություններ է կատարել մի շարք նախկին որոշումներում՝պայմանավորված Ստեփանակերտ քաղաքի և ԼՂՀ շրջանների՝ սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային պետական մարմիններին վերապահված զբաղվածության ոլորտի գործառույթները 2015 թվականի հունվարի 1-ից աշխատանքի ևզբաղվածության գործակալությանը վերապահելու անհրաժեշտությամբ:

Կառավարությունը մշակել է հանրապետության շտապ բժշկական օգնության ծառայության արդիականացման ռազմավարություն, որով նախատեսվում է բարելավել բնակչությանը ցուցաբերվող շտապ և անհետաձգելի բուժօգնության ծառայությունները,մատչելիությունն ու որակը: Նիստում հաստատվել է նաև ռազմավարության միջոցառումների իրականացման ժամանակացույցը :

Գործադիրը հաստատել է Արցախի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություննեում ուսանողական նպաստ և պետական կրթաթոշակ տալու կարգը: Որոշմամբ սահմանվել են բարձր առաջադիմությամբ ու որոշ սոցիալական խմբերի ուսանողներին աջակցության նպատակով բուհերի կողմից իրականացվող՝ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի մասնակի փոխհատուցման նվազագույն չափաքանակները՝ ըստ համապատասխան կարգավիճակների։ Կառավարությունը հաստատել է նաև ասպիրանտուրայի դիմորդների հետ կնքվող պայմանագրի օրինակելի ձևը :

Նիստում քննարկում է ծավալվել միջշրջանային և ներշրջանային երթուղիների կանոնավոր ուղևորափոխադրումների գործող ու փաստացի ուղետոմսերի արժեքների տարբերության սուբսիդավորման կարգի մասին որոշման նախագծի շուրջ: Կառավարության ղեկավարը, դժգոհություն հայտնելով տրանսպորտի ոլորտում առկա վիճակից, անհրաժեշտ է համարել վերանայել բնագավառում տարվող քաղաքականությունը: Արայիկ Հարությունյանի առաջարկությամբ՝ հարցը հետաձգվել է՝ հետագայում այն քննարկելու և նոր առաջարկություններով կառավարության հաստատմանը ներկայացնելու պայմանով:

Նիստում հաստատվել են էլեկտրաէներգիայի, ջերմային էներգիայի, գազի և կապիանընդհատ մատակարարում պահանջող սպառողների ցանկերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում