Դերասան Դուեյն Ջոնսոնը սելֆիների թվով արագության նոր ռեկորդ է սահմանել: Այս մասին հայտնում է Guinness World Records կայքը: Դա տեղի է ունեցել նրա նոր՝ «Սան Անդրեասի բեկումը» ֆիլմի պրեմիերայից առաջ՝ մայիսի 21-ին, Լոնդոնում:
Ջոնսոնն իր սմարթֆոնով 3 րոպեում 105 սելֆի է արել՝ գերազանցելով նախկին ռեկորդը՝ նույնքան ժամանակում 75 լուսանկար:
Գինեսի ռեկորդների գրքի դատավոր Մարկ ՄաքՔինլին արձանագրելով ձեռքբերումը՝ նշել է, որ բոլոր լուսանկարներն արված են կանոններով՝ պատկերը հստակ է, երևում են գլուխն ու ուսերը, դեմքը ճանաչելի է: Որոշ կադրեր ընտրությունը չեն անցել, որից հետո մնացել է 105 լուսանկար: