Thursday, 02 05 2024
12:45
ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը կառավարությանը կոչ է արել ԼՂ-ում մշակութային օբյեկտների պաշտպանության համար ֆինանսավորում հատկացնել
ԱՄՆ կոնգրեսականները հայ խորհրդարանականներից հետաքրքրվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգի և տարածաշրջանային զարգացումների մասին
Սևանա լճի մակարդակը ապրիլ ամսին բարձրացել է 11 սմ-ով
Թբիլիսիում «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ հանրահավաքն ուղեկցվել է բախումներով
Նաիրա Հովսեփյանը ազատվել է ԲԴԽ անդամի պաշտոնից
Կիրանցում դանակով խուլիգանության համար քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել
12:20
ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից
ՆԳՆ-ն հերքում է լուրերը, թե Տավուշում բերման ենթարկված անձինք ծեծի են ենթարկվել
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն ու Հունաստանի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Գետափ-Մարտունի ճանապարհահատվածը ծածկվել է ջրաբերուկներով
Տոկաեւը «լիազորվա՞ծ է» Ալիեւից
Պատգամավորները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ
11:30
Չինաստանում մայրուղու փլուզման հետևանքով կան տասնյակ զոհեր
Պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները մեկնել են ոստիկանության Իջևանի բաժին
«Ինչու՞ է «Շողակաթ»-ով հոգևոր հաղորդումներ հեռարձակվում». փաստորեն սա է ՔՊ-ի համար երկրի պրոբլեմը
Փաշինյանի սերը կիրանցիների նկատմամբ լուսաբացին արտահայտվեց ոստիկանական բռնություններով
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Շիրակի մարզում վրաերթի ենթարկված 9-ամյա տղան մահացել է
10:30
Նավթի գները նվազել են. 01-05-24
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Լուրերի օրվա թողարկում 10։00
Սպասվում է անձրև, ամպրոպ
Կոնգրեսի «պատժամիջոցային ցուցակն» ընդլայնվել է. Ալիեւը «կուրանա՞» Պուտինին
ՆԳՆ-ն ուժեղացված ծառայություն է իրականացնում ականազերծման գոտիներում
Սերժ Սարգսյանի՝ Բրյուսելից մեկ գիշերում հրաժարվելու գինն այսօր ենք վճարում
31 քաղաքացի տարվել է ոստիկանություն
«խաղաղության խաչմերուկը» չի կարող հաջողություն ունենալ, քանի դեռ նրան դեմ են Թուրքիան և Ադրբեջանը
Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ. «Հրապարակ»
Անգամ Աննա Հակոբյանի հետ մտերմությունը չի փրկում. ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը ազատման դիմում է գրել. «Ժողովուրդ»

Ինչ կապ ունի Արցախի Հանրապետական կուսակցությունը ՀՀԿ-ի հետ

ԼՂՀ հասարակական-քաղաքական գործիչների և քաղաքացիների նախաձեռնողական խումբը նախաձեռնել է Լեռնային Ղարաբաղում նոր աջակենտրոն քաղաքական կազմակերպություն՝ Արցախի Հանրապետական կուսակցություն հիմնելու գործընթացը:

Նախաձեռնող խմբի անդամների մոտ կուսակցություն ստեղծելու գաղափարը հասունացել է հատկապես Արցախում վերջին խորհրդարանական ընտրություններից հետո: Վերջին խորհրդարանական ընտրությունները, քաղաքական կազմակերպությունների նախընտրական ծրագրերը, ըստ նրանց՝ ցույց տվեցին, որ քաղաքական կազմակերպությունները չունեն կամք և հնարավորություն՝ ադեկվատ գնահատելու Արցախի Հանրապետության սոցիալ-տնտեսական և քաղաքական վիճակը և կոնկրետ մեխանիզմներ մշակելու երկիրը զարգացման նոր՝ բարձր մակարդակ դուրս բերելու ուղղությամբ:

Բացի այդ, խորհրդարան անցած քաղաքական կազմակերպություններից ոչ մեկը ի վիճակի չէ ժողովրդին համախմբել՝ լուծելու արդի պահանջներից բխող խնդիրները և երկիրը հանելու միջազգային հարաբերությունների հարթակ, որը հետագայում կբերի երկրի ճանաչման և մեր երկրի անվտանգության կայուն մակարդակի ստեղծման, ինչից էլ դրդված՝ մի քանի անձինք նախաձեռնել են Լեռնային Ղարաբաղում նոր աջակենտրոն քաղաքական կազմակերպություն՝ Արցախի Հանրապետական կուսակցություն ստեղծելու գործընթացը:

«Այսօր մեր հասարակությունը բախվում է շատ լուրջ սոցիալ-տնտեսական խնդիրների, որոնք առաջ են բերում հասարակության մեծամասնության դժգոհությունը: Եվ անկախ նրանից, որ այսօր մեր երկրում՝ Արցախում, շինարարությունը բավական հաջողություններ է գրանցում, այնուամենայնիվ՝ վերջին շրջանում ստագնացիա է նկատվում ինչպես սոցիալ-տնտեսական, այնպես էլ քաղաքական ու ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում, որի չլուծված լինելը նվազագույնի է հասցնում երկրի, հասարակության անվտանգության երաշխիքները: Այս բոլոր բացասական երևույթները ի հատ են գալիս երկրում պետական և քաղաքական գաղափարախոսության բացակայության ֆոնին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նախաձեռնող խմբի անդամ, ԼՂՀ «Հելսինկյան նախաձեռնություն-92» կոմիտեի համակարգող, «Սոցիալական արդարություն» կուսակցության նախագահ Կարեն Օհանջանյանը:

Վերջինիս խոսքով՝ Արցախի Հանրապետական կուսակցության և Հայաստանի Հանրապետական կուսակցության միջև որևէ կապ պետք չէ փնտրել: Նմանությունը միայն անվանման մեջ է: Նրա խոսքով՝ Արցախի Հանրապետական կուսակցությունը խարսխված է լինելու բացառապես ժողովրդավարական արժեքների վրա: «Միևնույն ժամանակ մեր կուսակցությունը կհամագործակցի Հայաստանի բոլոր այն կուսակցությունների հետ, որոնց գաղափարախոսությունը մոտ կլինի մեր կուսակցության գաղափարախոսությանը, այդ թվում՝ նաև ՀՀԿ-ի»,- նկատեց Օհանջանյանը:

Վերջինից հետաքրքրվեցինք՝ նոր կուսակցության ստեղծումը արդյոք պայմանավորվա՞ծ է 2017-ին Արցախում սպասվող նախագահական ընտրություններով: «Ցանկացած կուսակցություն ստեղծվում է ՏԻՄ, խորհրդարանական և նախագահական ընտրություններին մասնակցելու նպատակով: Մենք ենթադրում ենք, որ մեր կուսակցությունը մասնակցելու է բոլոր հասարակական-քաղաքական գործընթացներին, որոնք տեղի կունենան Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Եվ 2017-ի նախագահական ընտրությունները բացառություն լինել չեն կարող»,- ասաց մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերում է կուսակցության ֆինանսավորմանը, ապա Օհանջանյանն ասաց, որ այս պահի դրությամբ դեռ պարզ չէ, թե որոնք են լինելու կուսակցության ֆինանսավորման աղբյուրները: «Միայն հստակ է, որ սկզբնական շրջանում մենք կօգտագործենք կուսակցության անդամների անդամավճարներից գոյացած գումարը: Կուսակցության կազմավորումից հետո կհամակարգվեն ֆինանսական մուտքերը՝ համապատասխան ԼՂՀ օրենքների։ Մեր որոշմամբ կուսակցության նախագահի հարցը որոշվելու է կուսակցության համանախագահության ինստիտուտի համաձայն»:

Արցախում գործող «Ազգային վերածնունդ» ընդդիմադիր կուսակցության ղեկավար Հայկ Խանումյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ շատ նորմալ է վերաբերվում քաղաքական նոր ուժի ստեղծմանը՝ հատկապես, եթե այդ գործընթացը նախաձեռնել են նախկինում պատգամավոր եղած անձինք: «Օրենքը թույլատրում է որոշակի պայմանների բավարարման դեպքում կուսակցություն ստեղծել: Եվ եթե քաղաքացիների խումբը որոշել է նման նախաձեռնությամբ հանդես գալ, դա ամբողջովին իրենց իրավունքն է»,-ասաց Խանումյանը:

Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ դժվար է ասել, որ այս նոր կուսակցության ստեղծումը որոշակիորեն կապված է 2017 թվականի նախագահական ընտրությունների հետ: «Չեմ կարծում, որ նախագահական ընտրությունների ժամանակ քաղաքական կուսակցությունների դերը, այն էլ՝ նորաստեղծ, մեծ է: Բայց համապատասխան ցենզ ունեցող անձինք միշտ էլ կարող են առաջադրվել, և չեմ կարծում, որ որևէ նորաստեղծ կուսակցության աջակցություն կարող է էական լինել նրանց համար»,- ասաց Խանումյանը՝ նկատելով, որ չի էլ կարծում, թե այդ նորաստեղծ ուժը կարող է խոչընդոտ կամ հակակշիռ լինել Արցախի առաջատար քաղաքական ուժերին:

«Նպատակներին խորությամբ ծանոթ չեմ, պարզապես նախաձեռնող խմբից բոլորին ճանաչում եմ, հասարակական սեկտորից են հիմնականում, նախկինում պատգամավոր են եղել, և շատ նորմալ է, որ նախկին պատգամավորները փորձում են քաղաքական ուժ ստեղծել: Հարցին պետք է նայել այս տրամաբանությամբ և ինչ որ բաներ չփնտրել դրա տակ»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում