Friday, 03 05 2024
Գազայում 141 լրագրող է զոհվել հակամարտության սրման սկզբից ի վեր
18:50
Քեմերոնը բանակցություններ է սկսել Ուկրաինայի հետ 100-ամյա գործընկերության շուրջ
Պեսկովը չի հաստատել մայիսի 15-ին Պուտինի՝ Չինաստան մեկնելու լուրը
18:30
ԱՄՆ-ն կործանիչներ և ԱԹՍ-ներ է տեղափոխում Կատար. Wall Street Journal
18:20
Կհանդիպեն Սի Ցզինպինը, Մակրոնն ու ֆոն դեր Լեյենը
18:10
«Ուկրաինան չի կարող հաղթել ՌԴ-ին միայն մարտի դաշտում». Սկիբիցկի
Թուրքիան հայտարարել է Ադրբեջանի հանդեպ իրավունքի մասին
«Բարձր ենք գնահատում Լեհաստանի դիրքորոշումը Հարավային Կովկասի վերաբերյալ». Ալիև
Վրաստանի նախագահը 25 կալանավորի է համաներել
Թուրքիայում ավտոբուս է շրջվել. կա 2 զոհ
Փաշինյանի դեմ հանցագործության մասին հաղորդման փաստաթղթերը ստուգման համար ուղարկել ենք ԱԱԾ
Կոռուպցիան զրկում է բանակին մարտունակ զենք ունենալու հնարավորությունից. Վարդապետյանը՝ Օհանյանին
Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության
17:20
Տրինիդադ և Տոբագոն Պաղեստինն անկախ պետություն է ճանաչել
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է ԶԼՄ ներկայացուցիչներին Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ
Իրանական պատվիրակությունը Մատենադարանում ծանոթացել է պարսկերեն ձեռագրային նմուշներին
Դիլիջան-Հաղարծին ավտոճանապարհին մեքենան բախվել է հողաթմբին
Կաթողիկոսը կարևորել է մշակույթների և կրոնների միջև երկխոսությունը
Քննարկվել են Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Հայաստանի և Իրանի միջև ստորագրվել է մշակութային համագործակցության ծրագիր
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեհրաբյան online
«ԱՄՆ-ն Վրաստանում հեղափոխության երկու փորձ է արել». Կոբախիձե
Գազայում ՀԱՄԱՍ-ը չի ընդունի Իսրայելի հետ գործարքն՝ առանց պատերազմի դադարեցման երաշխիքների
Թուրքիան խզեց Իսրայելի հետ առեւտրական կապերը, իսկ ադրբեջանական նա՞վթը
Ադրբեջանի ու Իրանի ՊՆ փոխնախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակը
Մեծ պլյուս է 91-ի քարտեզի ճանաչումը, բայց Բաքուն միևնույն է չի զիջի օկուպացրած տարածքները
ՀԿ-ներն ու իրավապաշտպանները մտահոգությունն են հայտնում Տավուշի մարզում սահմանազատման մեթոդների կապակցությամբ
Արտահերթ ընտրությունը նման կլինի Երևանի ավագանու ընտություններին
Իսրայելը հարված է հասցրել Դամասկոսի մերձակայքում գտնվող թիրախի․ կան վիրավորներ

Պետք է համատեղ պայքարենք` կանխարգելելու մարդկության դեմ հետագա հանցագործությունները. Շարմազանովը` Ճապոնիայում

Մայիսի 22-ին` ի պատիվ աշխատանքային այցով Ճապոնիայում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակության, որի կազմում են Հայաստան-Ճապոնիա պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Սամվել Ֆարմանյանը և խմբի անդամ Ալեքսանդր Արզումանյանը, Ճապոնիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի փոխխոսնակ Տացուո Կավաբատայի նստավայրում փոխխոսնակի անունից տրվել է ճաշ: ՀՀ ԱԺ պատվիրակությանն ուղեկցել է Ճապոնիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հրանտ Պողոսյանը: Ճաշին ԱԺ փոխնախագահը հանդես է եկել ելույթով.

«Մեծարգո պարոն փոխնախագահ,

Հարգարժան տիկնայք և պարոնայք,

Մեզ համար մեծ պատիվ է գտնվել Ճապոնիայում: Թույլ տվեք իմ և հայկական պատվիրակության անունից երախտագիտություն հայտնել փոխնախագահ Տացուո Կավաբատային ջերմ հյուրընկալության համար: Վստահությամբ կարող եմ նշել, որ մեր այցը նոր խթան կհանդիսանա երկու երկրների միջև քաղաքական, տնտեսական հարաբերությունների առավել զարգացման, փոխգործակցության խորացման և միջխորհրդարանական կապերի ամրապնդման հարցում: Այստեղ, անշուշտ, իրենց ուրույն դերն ու նշանակությունն ունեն երկու երկրների խորհրդարաններում ձևավորված բարեկամության խմբերը: Հուսով եմ, որ Ճապոնիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խումբը մոտ ապագայում փոխադարձ այց կկատարի Հայաստան:

Անշուշտ, երկկողմ ձևաչափով, ինչպես նաև միջազգային հարթակներում հայ-ճապոնական համագործակցության հետագա զարգացման և ամրապնդման համար մեծ խթան հանդիսացավ 2012 թվականին Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ճապոնիա:
Գոհունակությամբ պետք է արձանագրեմ, որ միջազգային կազմակերպություններում և տարբեր համաժողովներում ավելի են ընդլայնվում երկու երկրների միջև համագործակցությունը և փոխադարձ աջակցությունը:

Հարգելի գործընկերներ,

Ճապոնիան առաջին երկրներից մեկն էր, որի հետ մենք անկախության հռչակումից հետո դիվանագիտական հարաբերություններ հաստատեցինք: Հայաստանի անկախության տարիներին Ճապոնիայի կողմից Հայաստանին ցուցաբերվել է զգալի տեխնիկական և այլ աջակցություն` ուղղված մեր երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանը: Հայ ժողովուրդը երախտապարտ է Ճապոնիային նաև այն աջակցության համար, որը ցուցաբերվեց 1988 թվականի ավերիչ երկրաշարժի հետևանքները հաղթահարելու համար:

Հայ-ճապոնական հարաբերությունները չեն սահմանափակվում վերջին երկու տասնամյակների ժամանակահատվածով: Դեռևս Մետաքսի ճանապարհի ժամանակներում հայ վարպետների արտադրանքն ու ապրանքները հայտնի էին ճապոնական շուկաներում: Արդեն 17-18-րդ դարերում հայկական նավերը Իրանից և Հնդկաստանից հասնում էին Ասիայի արևելյան նավահանգիստներ: Հայտնի է, որ 19-րդ դարի կեսերին Կալկաթայից սերող Աբգարի հայ ընտանիքին պատկանող առևտրային նավատորմի նավերը պարբերաբար երթեր էին իրականացնում Կալկաթայի և ճապոնական մի շարք նավահանգիստների միջև: 19-20-րդ դարերի սահմանագծում Ճապոնիայի տարբեր քաղաքներում Աբգար, Փափազյան, Աղաբեկյան տոհմերի հայ արդյունաբերողները հիմնել են իրենց ընկերությունները: Տիկին Դիանա Աբգարը` Աղաբեկյան տոհմի ամենահայտնի ներկայացուցիչներից մեկը, 1918թ. Հայաստանի անկախության հռչակումից հետո դարձավ Ճապոնիայում Հայաստանի առաջին պատվավոր հյուպատոսը:

Տիկնայք և պարոնայք,

Երկկողմ հարաբերությունների զարգացման գործում անշուշտ իր առանցքային դերն ու նշանակությունն ունի նաև մշակութային համագործակցության ընդլայնումը: Վերջին տարիներին Հայաստանում և Ճապոնիայում պարբերաբար կազմակերպվոււմ են մշակութային միջոցառումներ` հայ և ճապոնացի արվեստագետների մասնակցությամբ: Ավելին` Մոսկվայում Ճապոնիայի դեսպանության կողմից արդեն 5 անգամ Հայաստանում կազմակերպվել է ճապոնական ֆիլմերի փառատոն:

Կցանկանայինք մեր գոհունակությունը հայտնել առ այն, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում այս տարվա ապրիլի 25-27-ը Տոկիոյում անցկացվեց «Հայկական կինոյի գիշերներ» միջոցառումը: Ամեն երեկո լի դահլիճով ճապոնացի հանդիսատեսը հնարավորություն ունեցավ ծանոթանալու Ցեղասպանությանը նվիրված հայ կինոռեժիսորների հայտնի ֆիլմերին: Այս օրերին մայիսի 19-24-ը, Տոկիոյում անցկացվում է «Հայկական մշակութային շաբաթ» միջոցառումը, իսկ մինչև տարեվերջ Ճապոնիայում տեղի կունենան համերգներ` հայ մենակատարների և համույթների մասնակցությամբ:

Իսկ օրեր առաջ Հայոց ցեղասպանության 100-րդ և Հիրոսիմայի ու Նագասակիի ռմբակոծման 70-րդ տարելիցների կապակցությամբ Ազգային ժողովի այգում տեղի ունեցավ ճապոնական բալենիների` սակուրաների տնկման արարողություն: Վստահ եմ, որ Ճապոնիայի խորհրդանիշը` սակուրան, մշտապես կհիշեցնի երկու ժողովուրդների ամուր բարեկամության մասին: Մենք` հայ և ճապոնացի խորհրդարանականներս, պետք է համատեղ պայքարենք` կանխարգելելու մարդկության դեմ հետագա հանցագործությունները:

Կրկին շնորհակալ եմ, մեծարգո պարոն փոխնախագահ, հայկական պատվիրակությանը հյուրընկալելու համար և լիահույս եմ, որ այն նոր լիցք կհաղորդի և միջխորհրդարանական կապերի զարգացմանը, և երկկողմ փոխշահավետ համագործակցության ամրապնդմանը:

Շնորհակալություն ուշադրության համար»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում