Կատալոնական «Բարսելոնա»-ն Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիին ընդգրկել է թիմի գլխավոր մարզչի պաշտոնի հավակնորդների ցուցակում: Ակումբի ղեկավարները կուսումնասիրեն հնարավոր տարբերակները, եթե հեռանա գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն: Այդ մասին հաըտնում է El País-ը:
«Բարսելոնա»-ի ղեկավարները վստահ չեն, որ Լուիս Էնրիկեն կշարունակի գլխավորել թիմը: Հարցական է նաև Անչելոտիի ապագան «Ռեալ»-ում: Կատալոնացիներին գրավիչ է թվում այն հանգամանքը, որ Անչելոտին մարզչական հաջող կարիերա է ունեցել և կարողանում է աշխատել թիմերում, որտեղ բազմաթիվ աստղեր են ընդգրկված:.
Ներկայումս կատալոնական ակումբի ղեկավարների թվում է Արիեդո Բրայդան, ում հետ Անչելոտին աշխատել է Միլանում: Բրայդայի կարծիքով` «Բարսելոնա»-ի համար իդեալական լուծում կլինի, եթե Լուիս Էնրիկեն շարունակի աշխատել թիմում: Սակայն եթե վերջինս որոշի հեռանալ, ապա «կապտանռնագույններ»-ի գլխավոր մարզչի պաշտոնի լավագույն թեկնածուն, ըստ Բրայդայի, կլինի Կարլո Անչելոտին:







































