Չինական Հունան գավառի բնակիչը, որը միաժամանակ հանդիպել է 17 աղջիկների հետ, ձերբակալվել է խարդախության համար: Այս մասին գրում է BBC-ն:
Խարդախությունը բացահայտվել է դեռևս անցյալ ամիս, երբ նրա բոլոր 17 սիրեցյալները հանդիպել են կնամոլի հիվանդանոցային մահճի մոտ, երբ նա վթարի էր ենթարկվել:
Նրա սիրավեպերից որոշները երկար տարիներ են շարունակվել:
Ոստիկանության տվյալներով՝ Չանշա քաղաքից Յուան անունով տղամարդը իր սիրուհիներից մշտապես գումարներ է ստացել: Նրանցից ոմանք արդեն պատրաստվում էին հարսանիքի, իսկ մեկը նույնիսկ երեխա է լույս աշխարհ բերել:
Խաբված կանայք համացանցում ստեղծել են «վրեժի դաշինք»՝ ընդդեմ դոնժուանի, և քննարկումների ընթացքում պարզ է դարձել, որ Յուանը նրանցից ամեն ամիս գումարներ է կորզել:










































