Ռեժիսոր և պրոդյուսեր Ալան Բադոևը Instagram-ի ամենահայտնի օգտատերերից է: ավելի քան 100 հազարավոր օգտատերեր են հետևում ռեժիսորի օգտահաշվին, որպեսզի տեղյակ լինեն նրա կյանքի իրադարձություններին: Օրերս նա տեղադրել էր հայտնի երգչուհիներին ուղղված տեսաողջույն, որոնց երգերը բազմիցս էկրանավորվել են, հայտնում է viva.ua-ն:
Որպես սաունդթրեք՝ Ալան Բադոևը ընտրել էր լատվիացի երգիչ Մարկուս Ռիվայի «Չափազանց գեղեցիկ» երգը:
«Արթնացա ու մտածեցի՝ պարզապես հրաշալի կլիներ ամեն աղջկա ասել, թե որքան գեղեցիկ է նա: Դուք միայն մեր բեմը պատկերացրեք առանց այդ կանացի գեղեցկության: Աղջիկներ, շնորհակություն, որ դուք կաք»,- Instagram-ում գրել է Բադոևը:
Տեսանյութում ներկայացված են ռուսական էստրադայի հայտնի երգչուհիները՝ Վերա Բրեժնևան, Աննա Սեդոկովան, Գլյուկոզան, Պոլինա Գագարինան, Loboda-ն, «ՎԻԱ Գրա» խումբ ու Ժաննա Ֆրիսկեն:
.jpg)





































