Կատալոնական «Բարսելոնա»-ի պաշտպան Խերարդ Պիկեն խոստովանել է, որ իր թիմն իրեն ֆավորիտ չի զգում Չեմպիոնների լիգայի եզրափակչի` Թուրինի «Յուվենտուս»-ի դեմ խաղում, տեղեկացնում է իսպանական AS-ը:
«Մեր մրցակիցը հիանալի մրցաշրջան է անցկացրել և արժանիորեն դուրս է եկել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ:
Մենք մեզ ֆավորիտ չենք զգում: «Յուվենտուս»-ը հաղթել է «Ռեալ»-ին, «Բորուսիա»-ին և «Մոնակո»-ին: Թուրինցիները հիանալի ֆուտբոլիստներ ունեն:
Իհարկե, մեզ համար ավելի հետաքրքիր կլիներ եզրափակչում հանդիպել Մադրիդի «Ռեալ»-ին»,- հայտարարել է Իսպանիայի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպանը:








































