Monday, 13 07 2026
Ծառուկյանի կալանքին պետք է հաջորդի մյուսների կալանքը. «եռագլխի» պայքարը միայն իշխանության համար չէ
Ծառուկյանի առյուծին սպանել են. հրաման տվողն ու կատարողը պիտի պատասխան տան
Իսրայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը առկախել է
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան

Առաջիկա տարիներին տեսանելի կլինեն հայ-չինական գործակցության պտուղները

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հայաստանում Չինաստանի ժողովրդրական հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թյան Էրլուն:

-Պարոն դեսպան, Հայաստանի և Չինաստանի համագործակցությունն ի՞նչ փուլում է գտնվում: Վերջերս երկու երկրների նախագահների միջև հանդիպում եղավ և  մի շարք ոլորտներում համագործակցության համաձայնագիր ստորագրվեց: Դրա արդյունքները  գործնականում ե՞րբ կարող ենք տեսնել:

Պետք է ասեմ, որ Հայաստանի և Չինաստանի միջև համագործակցության դինամիկան շատ լավն է: Մենք շատ լավ քաղաքական համագործակցություն ունենք և որ ամենակարևորն է, փոխադարձ վստահություն կա: Չինաստանը Հայաստանի երկրորդ առևտրային գործընկերն է, շատ լավ է  ընթանում հումանիտար համագործակցությունը: Դրա վառ օրինակն է հենց այսօրվա միջոցառումը՝ «Չինարենի կամուրջ» մրցույթը:

Ինչպես նշեցիք, վերջերս պատմական  իրադարձություն տեղի ունեցավ՝ Հայաստանի նախագահ Սարգսյանի  այցը Չինաստան, որտեղ  և ստորագրվեց համատեղ համաձայնագիր մեր հետագա համագործակցության վերաբերյալ, ստորագրվել են համագործակցության կոնկրետ կետեր, և ես կարծում եմ, ապագայում մենք առաջնահերթություն կհամարենք այդ ամենը: Հետագայում ավելի կզարգացնենք առևտրատնտեսական համագործակցությունը, կրթական և մշակութային  գործակցությունը:

Այն, որ Հայաստանը հանդիսանում է Եվրասիական տնտեսական միության անդամ ոչ մի կերպ չի՞ խանգարի հայ-չինական առևտրատնտեսական գործակցությանը:

-Այն, որ Հայաստանը անդամագրվել է  Եվրասիական տնտեսական միությանը, ես կարծում եմ` ոչ մի կերպ չի խանգարի Հայաստանի  և Չինաստանի հետագա համագործակցությանը, դրանց ամրապնդմանը: Եկեք դուրս գանք այս իրավճակից և փորձենք գտնել շփման նոր կետեր, շփման նոր ուղիներ: Առևտրի ծավալը մեզ մոտ բավականին մեծ է արդեն, դա կարևոր ցուցանիշ է: Մենք պետք է հայ գորընկերների  հետ շարունակենք համագործակցությունը նաև ապագայում:

Պարոն Դեսպան , ասացիք հետագայում իսկ կարելի է՞  մոտավոր ժամկետների մասին խոսել: Երբ կտեսնենք հայ-չինական գործակցության շոշափելի արդյունքները:

-Ես կարծում եմ, որ առաջիկա տարիները շատ լավ ժամանակահատված են՝  համագործակցությունը զարգացնելու համար:Ես  բավարարված եմ այս արդյունքներով, համագործակցության այս աստիճանով։ Հենց այս ձեռք բերած լավ հիմքով ու վիճակով կշարունակենք ու անպայման արդյունքը կտեսնենք  առաջիկայում:

Հայ-չինական ռազմական գործակցության մասին ի՞նչ կարող եք ասել: Համաձայնագրի մեջ նշվում է նաև այդ բաղադրիչը: Հայաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկություն չի տրամադրում, բայց ունեք արդյո՞ք ինֆորմացիա, հնարավո՞ր է Չինաստանից Հայաստան զենք մատակարարվի:

Մեր երկրների զինված ուժերի միջև կան ավանդական, նորմալ կապեր, ուժային կառույցները համագործակցում են՝ ոստիկանություն և այլն: Ես կարծում եմ` այդ ամենը կպահպանվի նաև հետագայում, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող համագործակցությունները կշարունակվեն այլ  ինֆորմացիա չունեմ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում