Sunday, 12 07 2026
18:15
Ինդոնեզիան պատմություն է կերտել՝ անցնելով արմավենու յուղի հիմքով վառելիքի
Վարդավառ 2026
17:45
The Rolling Stones-ը ներկայացրել է նոր ալբոմ
«Մեր ժամանակների հերոսը-2026». Սաբեթ Հովհաննիսյանը հիմնել է «Արևիկ» գրատունը
17:15
Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը
17:00
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
16:45
Կյանքի լավագույն պայմաններ ունեցող քաղաքների վարկանիշը գլխավորել է Կոպենհագենը
Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել
16:15
«Երկարագուլպա Պիպին» գրքի հիման վրա կստեղծվի անիմացիոն սերիալ
Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
15:45
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյան
15:15
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
Ադրբեջանում «ինչ-որ զարգացումների սպասում կա»
Տիեզերական վահան Երկրի համար․ Չինաստանը մշակում է աստերոիդների դեմ համակարգ
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
Այլևս կարիք չկա ռոբոտ գնել․ դրանք արդեն կարելի է վարձակալել
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը․ Տիգրան Ավինյան
Լուսնի ապագա բազայի գաղտնիքը
13:30
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
«Artemis II-ի» անձնակազմը երեք ամիս անց կրկին այցելել է իր տիեզերանավին
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
12:45
Մահացել է Կատարի նախկին էմիրը
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
Երեք ուշագրավ ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Սպասվում է առանց տեղումների եղանակ
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին
Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը

Գինի և կոնյակ արտահանող ընկերությունները կանգնած են փակման եզրին

Ռուբլու կուրսի անկման պատճառով արտահանման ծավալների կրճատումն աղետալի վիճակի է հասցրել հատկապես փոքր ու միջին ձեռնարկատերերին:

Հատկապես ալկոհոլային խմիչքներ՝ գինի, կոնյակ արտադրողները, որոնց սպառման հիմնական շուկան Ռուսաստանն է, մի քանի ամիս է` կանգնեցրել են արտադրությունը և հուսահատ ելքեր են փնտրում կուտակված արտադրանքը սպառելու համար: Ձեռնարկատերերը սպասում են ռուբլու կուրսի բարձրացմանը, հակառակ պարագայում, ասում են, ստիպված են փակել գործարանները:

«Մեծ Սյունիք» գինեգործական ձեռնարկության տնօրեն Վազգեն Մաթևոսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ իրենց մոտ շատ վատ վիճակ է, գործարանն ամբողջությամբ մի քանի ամիս է չի աշխատում, աշխատանքն ու արտադրությունը կանգնած են: «Ահավոր վիճակ է: Լիքը ապրանք կա, որը մնացել է ու չգիտենք ինչ անենք, ոնց իրացնենք, որտեղ իրացնենք»,-հուսահատված ասաց տնօրենը՝ հավելելով. «Եթե այս վիճակը մի քիչ էլ երկարի` գործարանը պարզապես կփակվի: Ասեմ, որ շատերն արդեն իսկ փակվել են: Ու եթե սենց գնաց` մնացածն էլ շատ շուտով կփակվեն: Միակ փրկությունը ռուբլու կուրսի կայունացումն է, որն էլ՝ հայտնի չէ, թե երբ լինի»:

«Այս պահին անորոշ վիճակ է, շունը տիրոջը չի ճանաչում: Սպասում ենք, տեսնենք ինչ կլինի: Արտահանած ապրանք ունենք, որի գումարը դեռ չենք ստացել: Նորն էլ չենք կարողանում արտահանել»,-իր հերթին ասաց «Արենի Վայն» գինու գործարանի տնօրեն Միքայել Գրիգորյանը: Վերջինս, սակայն, լիահույս էր, որ ռուբլու կուրսը շատ շուտով կբարձրանա և արտահանումը կվերսկսեն: Այլ շուկաներ էլ չեն էլ փնտրում: Ասում է՝ Ռուսաստանը մեր արտադրողների համար արդեն իսկ մեծ շուկա է:

Նույն պատկերն էր նաև Իջևանի գինու, կոնյակի գործարանում, Երասխի գինու գործարանում:

Համեմատաբար խոշոր՝ «Արենի» գինու գործարանի տնօրեն Ռաֆիկ Սիմոնյանը նույնպես մեզ հետ զրույցում նշեց, որ 2015 թվականին, այսինքն մոտ 4 ամիս որևէ արտահանում չեն իրականացրել: Փորձնական մայիս ամսին մի խմբաքանակ կարտահանեն վիճակը հասկանալու համար, բայց պատկերն անմխիթար է: «Այն, որ անցած տարվա համեմատ վիճակը կտրուկ վատացել է, դա փաստ է»,-ասաց նա: Սիմոնյանի խոսքով «Արենի» գինին արտահանում են միայն Ռուսաստան, սակայն ստեղծված վիճակով պայմանավորված, բանակցություններ են տանում Չինաստան ու Լեհաստան արտահանելու համար: «Առաջարկներ կան, բանակցություններ են տարվում, տեսնենք ինչ կլինի, ոչինչ չեմ կարող ասել: Բայց ձգտում ենք հնարավորինս արտահանումը Ռուսաստանից տեղափոխենք այլ երկրներ, քանի որ վիճակը Ռուսաստանում շատ անմխիթար է»,-նկատեց գործարանի տնօրենը՝ ավելացնելով, որ եթե առաջիկայում ռուբլու կուրսը չբարձրանա էլ, իրենք ստիպված որոշակի խմբաքանակ կարտահանեն Ռուսաստան, որպեսզի կուտակված արտադրանքը իրացնեն, քանի որ նոր բերք է ու նոր մթերում է սպասվում: «Այսինքն` եթե շահույթները չնչին էլ լինեն, պետք է մի բան անենք, փորձենք ապրանքը իրացնել»:

Արենի գործարանի տնօրենի խոսքով, այս ռիսկից բացի, ռուսական կողմը մի բան էլ պարտադրում է, որ պայմանագրերն ամբողջությամբ փոխեն ռուբլով, որի կայունությունը խիստ կասկածելի է: Բայց ինչ անենք, պետք է փորձենք աշխատել նաև այդ պայմաններում»,-ասաց մեր զրուցակիցը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում