Լոնդոնի «Արսենալ»-ը հետաքրքրված է Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Իլկայ Գյունդողանի ծառայություններով, հաղորդում է The Telegraph-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ գերմանացի կիսապաշտպանի տրանսֆերը ցանկանում են գնել նաև «Մանչեսթեր Յունայթեդ»-ը և Մյունխենի «Բավարիա»-ն:
Հիշեցնենք, որ այսօր «Բորուսիա»-ն հաստատեց, որ ֆուտբոլիստը չի ցանկանում երկարաձգել իր պայմանագրի ժամկետը թիմի հետ:
Նշենք, որ Գերմանիայի ազգային հավաքականի կիսապաշտպանի և «Բորուսիա»-ի միջև կնքված պայմանագրի ժամկետը լրանում է 2016 թվականի հունիսի 30-ին:





































