Monday, 13 07 2026
15:30
Իրանը հայտնել է սպանված հոգևոր առաջնորդի համար արդարության հաստատման հարցում հետամուտ լինելու վճռականության մասին
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Փաշինյան
15:10
Ֆրանսիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ պատժամիջոցները չեն վերացվի մինչև Իրանը չհրաժարվի իր միջուկային ծրագրից
Ալիևը Պուտինի հետ հարաբերությունների կարմիր գիծը հատեց․ Ռուսաստանը վերջնականապես պարտվո՞ւմ է
ԱՄՆ ղեկավարությունը հասկացավ, որ «Զանգեզուրի միջանցքը» կարևոր նախագիծ է. Ալիև
Ամպերին ավելի մոտիկ. Փաշինյան
14:30
Ռուսաստանի դեսպանը կիբերհարձակումների առնչությամբ կկանչվի Ֆրանսիայի ԱԳՆ
Առաջիկա երկու օրերին՝ առանց տեղումների
14:10
ԵՄ-ը չի կարողանում համաձայնեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
13:50
Հարավային Կորեայի նախկին նախագահը դատապարտվել է երկու տարվա ազատազրկման
Մեկ շաբաթում ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 750 դեպք, որից 272-ը՝ արտակարգ
Ալիևը վերահաստատել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն աջակցելու դիրքորոշումը
Շրջանառության մեջ է դրվել նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակ» թեմային
Իսրայելական հարձակումներից Գազայի հատվածում վեց մարդ է զոհվել
Կասեցվել է մանկական ճամբարի խոհանոցի գործունեությունը. ՍԱՏՄ
Ռուսաստանում կանխվել է Ուկրաինայի հատուկ ծառայությունների կողմից նախապատրաստվող ահաբեկչական գործողությունը
Երեք օրում գրանցվել է 50 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 74-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
12:30
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 490-ի
Շինանյութի արտադրության ոլորտում բացահայտվել է խոշոր չափի խախտումների դեպքեր
12:10
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Սենատոր Գրեմի մահը՝ Իրանի կողմից ԱՄՆ նախագահին «խիստ» զգուշացում
11:50
Եվրոպայում շոգի պատճառով ավելի քան 10 հազար մարդ է մահացել
Գնացինք կամաց-կամաց, սկսում ենք մեր ճանապարհը. Փաշինյան
11:30
Պերուում նորածիններին զանգվածաբար անվանակոչում են Հալանդի պատվին
Արագածոտնի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Հայաստանին ու Ռուսաստանին կապում են հատուկ հարաբերություններն ու ժողովուրդների միջև սերը․ Մարիա Զախարովա
Սևանում ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
Հայտնի է Իսրայելում խորհրդարանական նոր ընտրությունների անցկացման օրը
10:40
Միջնորդներն Իրանի և ԱՄՆ-ի հետ նոր բանակցություններ են անցկացրել իրավիճակը հանդարտեցնելու նպատակով. AP

Տարոն Մարգարյանը ողջունել է «Երևանը և Սանկտ Պետերբուրգը ընդլայնում են համագործակցության հորիզոնները» համաժողովի մասնակիցներին

Սանկտ Պետերբուրգի նահանգապետի` Երևան կատարած պաշտոնական այցի շրջանակում մայրաքաղաքում մեկնարկել է «Երևանը և Սանկտ Պետերբուրգը ընդլայնում են համագործակցության հորիզոնները» համաժողովը, որի բացմանը մասնակցել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոն, ՌԴ հյուսիսային մայրաքաղաքի պաշտոնական պատվիրակության անդամները, բազմաթիվ հյուրեր և շահագրգիռ կողմեր:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Համաժողովի մասնակիցներին ուղղված ողջույնի իր խոսքում Երևանի քաղաքապետը նախ շնորհակալություն է հայտնել համաժողովի մասնակցության համար՝ ընդգծելով, որ այն ևս մեկ հնարավորություն է երկու քաղաքների վարչակազմերի ստորաբաժանումների, ինչպես նաև գործարար շրջանակների միջև փոխշահավետ ուղիղ կապեր հաստատելու, փորձի փոխանակման համար, ինչն իր հերթին նպաստելու է առկա կապերի էլ ավելի սերտացմանն ու ակտիվացմանը:

«Համայն հայության մայրաքաղաք Երևանը, որն այս տարի կնշի իր 2797 ամյակը, պատմության ընթացքում բազում մարտահրավերներ հաղթահարելով, այսօր հարավկովկասյան տարածաշրջանում արժանիորեն դարձել է սոցիալ-տնտեսական, քաղաքական ու մշակութային կայուն զարգացող կենտրոն: Որդեգրելով ժողովրդավարական սկզբունքներն ու կիրառելով այդ ուղղությամբ զարգացման միջազգային փորձը` պատմական հարուստ ժառանգություն ունեցող Երևանն այսօր իր կայուն, նաև ինքնատիպ տեղն ունի դինամիկ զարգացման մեծ ներուժ ունեցող ժամանակակից քաղաքների շարքում: Ակտիվորեն համագործակցելով ավելի քան 50 քաղաքների հետ, նաև տարեցտարի ավելացնելով համագործակցության աշխարհագրությունը` Երևանը միևնույն ժամանակ անդամակցում և ակտիվորեն համագործակցում է միջազգային մոտ մեկ տասնյակ կազմակերպությունների հետ: Մենք իսկապե՛ս կարևորում ենք այս ուղղությամբ տարվող աշխատանքները, քանզի համոզված ենք, որ միջազգային բազմակողմ ու բազմաշերտ համագործակցությունը մեծապես նպաստում է թե՛ քաղաքի ամբողջական զարգացմանը և թե՛ մեր համաքաղաքացիների բարեկեցության ապահովմանը»,- նշել է քաղաքապետը:

Անդրադառնալով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերին և դեռևս լուծումներ պահանջող խնդիրներին ու մարտահրավերներին, որոնք բնորոշ են ժամանակակից խոշոր քաղաքներին, Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ առկա խնդիրների հաղթահարման ուղղությամբ քաղաքային իշխանություններն այսօր որդեգրել են հստակ քաղաքականություն, որն ուղղված է Երևանն ավելի հարմարավետ, ավելի գեղեցիկ ու գրավիչ դարձնելուն:

«Այդ համատեքստում են էներգախնայող համակարգերի ներդրումն ու էֆեկտիվության բարձրացումը, կանաչ միջավայրի պահպանումն ու ընդլայնումը, շրջանցիկ ճանապարհային հանգույցների շինարարությունը, հասարակական տրանսպորտի ոլորտը, զբոսաշրջային ենթակառուցվածքների բարելավումն ու շատ այլ առաջնահերթություններ: Ուզում եմ հատուկ ընդգծել, որ իրականացվող բոլոր ծրագրերում մենք նախանշում ենք առկա խնդիրների հաղթահարումը, որի նպատակը Երևանը թե՛ մեր համաքաղաքացիների և թե՛ մայրաքաղաքի հյուրերի համար օր առաջ ավելի հարմարավետ, ավելի գեղեցիկ ու գրավիչ դարձնելն է: Դրա համար առկա են տնտեսական և օրենսդրական բոլոր պայմանները, ու վստահաբար կարող ենք ասել, որ Երևանն այսօր ներդրումային տեսանկյունից բավականին գրավիչ է: Ավելին, Երևանի քաղաքապետարանը միշտ բաց և պատրաստակամ է՝ քննարկելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ցանկացած նախագիծ: Ավելորդ չեմ համարում փաստել, որ այս ուղղություններով մենք բավական լուրջ հաջողություններ արդեն իսկ արձանագրել ենք և շարունակաբար շարժվում ենք առաջ՝ ընդլայնելով մեր գործընկեր քաղաքների հետ համագործակցության շրջանակները», – ընդգծել է քաղաքապետը՝ հավելելով, որ այդ շարքում կարևոր տեղ է զբաղեցնում Սանկտ Պետերբուրգը, որի հետ համագործակցությունը սկիզբ է առել դեռ 1997 թվականից:

«Գործընկերային մեր հարաբերություններում առանցքային տեղ են զբաղեցնում համատեղ իրականացվող ծրագրերը, որոնք իրենց արդյունավետությամբ առանձնանում են հատկապես վերջին տարիներին: Ինձ համար առանձնակի կարևոր է նաև երկու քաղաքների վարչական շրջանների միջև համագործակցության ընդլայնումը: Մասնավորապես, Երևանի Արաբկիր և Սանկտ Պետերբուրգի Վասիլեօստրովսկի շրջանների միջև ծավալվող գործակցությունը, կարծում եմ, իսկապես օրինակելի է և արժանի ընդօրինակման: Ու ես վստահ եմ, որ այսօր մեր ստորագրած համագործակցության 5-ամյա ծրագրով նախատեսված բոլոր ուղղություններով նույնպես մենք շոշափելի հաջողություններ կարձանագրենք: Մեր անշահախնդիր բարեկամության մասին է վկայում նաև հատկապես այս օրերին Սանկտ Պետերբուրգի նահանգապետի գլխավորությամբ բավականին ներկայացուցչական պատվիրակության ժամանումը Երևան: Կիսելով հայ ժողովրդի վիշտը՝ այսօր աշխարհի ողջ առաջադեմ մարդկության հետ միասին դուք նույնպես հանդես եք գալիս ընդդեմ ցեղասպանության, ընդդեմ ժխտողականության և, որպես իսկական բարեկամ, մեզ հետ միասին հիշում եք ու պահանջում: Եվս մի քանի օր, և մեր ժողովուրդները մեծ շուքով կնշեն Հայրենական մեծ պատերազմում տարած մեր միասնական հաղթանակի 70-ամյակը: Իսկ այսօր Երևանի Արաբկիր վարչական շրջանում կբացվի «Բլոկադային Լենինգրադի երեխաներին» հուշարձանը, որը Սանկտ Պետերբուրգի նվերն է Երևանին՝ որպես յուրօրինակ երախտիքի նշան: Սանկտ-Պետերբուրգում արդեն իսկ կա՛ տեղադրված խաչքար, առաջիկայում նախատեսվում է նաև Կոմիտասի արձանը կանգնեցնել այնտեղ: Դրանք ոչ միայն մնայուն արժեքներ են, այլև մեր երկու ժողովուրդների բարեկամությունը փաստող ինքնատիպ ուղերձ են ապագա սերունդներին»,- նշել է Տարոն Մարգարյանը:

Քաղաքապետի համոզմամբ, գործարար շրջանակների, գիտության և կրթության, տուրիզմի և այլ ոլորտների ներկայացուցիչների մասնակցությամբ այս համաժողովը զգալիորեն կխթանի և նոր թափ կհաղորդի երկու քաղաքների միջև համագործակցությանը:

«Վստահ եմ, որ փորձի փոխանակումը, տարբեր ծրագրերի մանրամասներին ծանոթանալը ևս իրենց հերթին հնարավորություն կտան առաջարկելու ոլորտային կառավարման նոր մոտեցումներ ու մեխանիզմներ»,- նշել է քաղաքապետն ու արդյունավետ աշխատանք մաղթել համաժողովի մասնակիցներին:

https://www.yerevan.am/uploads/media/news_gallery/0001/27/e0b18c8462750b23f41fb1d43bfe876eea275588.jpeg

https://www.yerevan.am/uploads/media/news_gallery/0001/27/6e430e382d4b7ba05b569f83bc9078f09f3b82f7.jpeg

https://www.yerevan.am/uploads/media/news_gallery/0001/27/625f4e2d4aaf401c3dbbb2f80831503f1ee0ba38.jpeg

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում