Wednesday, 08 05 2024
Նախագահ Վ․ Խաչատուրյանը հանդիպում է ունեցել ՀԲԸՄ Սիլիկոնյան հովտի մասնաճյուղի և «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանի հետ
Ինչն է ինձ վախեցնում՝ Ջերմուկում կարող է օգտագործվել մեկ այլ քարտեզ և ադրբեջանցիները չհեռանան
Սպասվում են տեղումներ
Ուրախալին լյուստրացիայի մեկնարկն է, տեսեք՝ ովքեր են Գալստանյանի կողքին, ինչ հեռահար նպատակներ ունեն
Սիսիանում և Ջերմուկում ձյուն է տեղում
Ականը ցանկացած պահի կարող է պայթել․ վտանգավոր վիճակում ենք
Նիկոլ Փաշինյանը թվարկել է Հայաստանի հանրապետության ժողովրդի ազգային արժեքները
Խաբե՞լ են, թե՞ ճնշել. «Հրապարակ»
Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվեն. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Քերոբյանի գործով առաջիկայում որոշում կկայացվի. «Ժողովուրդ»
Ինչո՞վ է բացատրվում Փաշինյանի ատելությունը Վանեցյանի հանդեպ. «Հրապարակ»
Սրբազանը դեռ տարիներ առաջ է երդվել, որ ձեռքերը ծալած չի նստելու. «Հրապարակ»
Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղել. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանի ակնարկն ու Ռոբերտ Քոչարյանի պատասխանը
ՀՀ էկոնոմիկայի նախարարը կգործուղվի ԱՄՆ
ԲՏԱ նախարարն այցեր է կատարում ռազմարդյունաբերական ընկերություններ
Այրվել է 5 բնակարան, հայտնաբերվել է դի
Արամ Ա-ն զորակցություն է հայտնել Գերագույն հոգևոր խորհրդին
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի․ ՀՀ ՊՆ
Ալիևի նոր դաշնակիցը Եվրոպայում. մտահոգիչ ազդակներ
3 հեկտարի չափով ի շահ մեզ է. ամենացավալի մասն է մնացել. Կիրանցի գյուղապետ
Թող թշնամին մտածի՝ մենք էստեղ ենք ապրելու. կիրանցեցի
Հայաստանին սպառնացող հիմնական մարտահրավերը
Փաշինյանը հակագրոհի անցավ. հիմնական թեզերը
Փաշինյանի տեսլականի բազմակետերը. ո՞րն է դեպի ԵՄ տանող ՀՀ ճանպարհային քարտեզը
Սա աշխարհի առաջին առաջնությունն է օլիմպիական մարզաձևից, որը կանցկացվի Հայաստանում. Ա. Հարությունյան
Մենք ԵՄ գործընկերների հետ կրթական բարեփոխումները իրականություն ենք դարձնում. Ժաննա Անդրեասյան
23:00
Բորելին կոչ են արել զրկել Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակից
22:45
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կգործի մայիսի 20-ից

Սայթաքո՞ւմ, թե՞ վտանգավոր մեկնարկ Պոզների մոտ

Ռուսաստանյան հեռուստատեսության ամենահեղինակավոր հարցազրուցավարներից մեկին՝ Վլադիմիր Պոզներին Սերժ Սարգսյանի տված հարցազրույցը երևի թե օրվա ամենաքննարկելի թեմաներից մեկն է, հատկապես հայաստանյան ներքաղաքական կյանքի ստագնացիոն վիճակի պայմաններում: Այս տեսանկյունից, հարցազրույցի, այսպես ասած, գեղարվեստական մասը հետաքրքրություն իհարկե չի ներկայացնում, փոխարենը բովանդակային տեսանկյունից հարցազրույցը պարունակում էր որոշ ուշագրավ ու երևի թե ոչ միանշանակ նրբերանգներ, որոնք կարող են հեռուն տանող ազդեցություն կամ հետևանքներ ունենալ հետագա զարգացումների առումով: Մասնավորապես, Պոզների հետ հարցազրույցում ակնառու էր Ցեղասպանության ճանաչման-չճանաչման տեսանկյունից անդրադարձը Միացյալ Նահանգներին: Հարցազրուցավարի հարցին ի պատասխան, թե ինչո՞ւ Միացյալ Նահանգներն ու Իսրայելը չեն ճանաչում Ցեղասպանությունը, Սերժ Սարգսյանը տվեց առաջին հայացքից բավական տարօրինակ պատասխան՝ որովհետև շահերը ավելի բարձր են դասում, քան համամարդկային արժեքները:

Իսրայելի պահը թողնենք մի կողմ, այստեղ էական է Միացյալ Նահանգների առումով տրված գնահատականը, քանի որ խոսքը վերաբերում է համաշխարհային գերտերությանը: Եվ այստեղ նաև խնդիրը գնահատականի ճշմարտացի կամ ոչ ճշմարտացի, արդարացի կամ անարդարացի լինելը չէ: Վերջին հաշվով, մեղմ ասած, միամտություն է կարծել, որ աշխարհում կա որևէ տերություն, որի համար շահերը չեն առաջնային, գլխավոր շարժիչը կամ մոտիվացիան պետական քաղաքականության հարցում: Եվ այս տեսանկյունից առնվազն միամտություն կամ քաղաքական անգրագիտություն է գնահատել, որ առանձին վերցրած որևէ պետություն ավելի բարձր է դասում շահերը, քան արժեքները: Որովհետև վերջին հաշվով ստացվում է, որ Ցեղասպանությունը ճանաչած որևէ պետություն շահերը դրել է մի կողմ: Մինչդեռ նման բան չկա, և թե՛ ճանաչումը, թե՛ չճանաչումը պայմանավորվում են շահերով, ինչպես պետական քաղաքականության ցանկացած դրվագ:

sargsyan1-660x330

Այլ է հարցը այն կապակցությամբ, որ համամարդկային արժեքները կարող են երբեմն հայտնվել շահերի առաջնային բաղադրիչների շարքում, իսկ երբեմն էլ մղվել որոշակիորեն հետին պլան, և սա նույնպես համընդհանուր միջազգային քաղաքական իրողություն է:

Այս ամենից զատ, սակայն, խնդիրն այն է, որ Հայաստանը նմանօրինակ գնահատական է տալիս Միացյալ Նահանգներին՝ թիվ մեկ գերտերությանը, նրան փաստորեն մեղադրելով համամարդկային արժեքներին դեմ գնալու կամ դրանք ստորադասելու մեջ: Մեղադրանքը ուղիղ է թե անուղղակի՝ այստեղ, ըստ էության, երկրորդական է դառնում, քանի որ Նահանգներում հիմարներ չեն, որպեսզի չհասկանան արված հայտարարության էությունը: Եվ ուրեմն հարց է առաջ գալիս, թե ո՞ւմ էր պետք նման հայտարարությունը, ո՞ւմ էր պետք նմանօրինակ կերպով հարվածի տակ դնել հայ-ամերիկյան հարաբերությունը, հարվածի տակ դնել տնտեսական, սոցիալական այն բազմաթիվ նախագծերը, որ իրականացվում են հայ-ամերիկյան համագործակցության շրջանակում, հարվածի տակ դնել այն իրողությունը, որ ամերիկյան 46 նահանգ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, որ ամերիկյան 5 նահանգ Ղարաբաղյան անկախությունն է ճանաչել, որ ԱՄՆ անկախությունից ի վեր ամենից շատ մարդասիրական օգնությունն է ցուցաբերել Հայաստանին՝ նվիրելով 2 միլիարդ դոլար, հարվածի տակ դնել այն, որ ԱՄՆ-ը այսօր միջազգային անվտանգության կարևոր երաշխավոր է և այդպիսով շատ կարևոր սուբյեկտ Հայաստանի համար: Ըստ որում՝ խնդիրն այն է, որ ԱՄՆ դիրքորոշումը տվյալ պարագայում որևէ կերպ չի սպառնում Հայաստանին, չի ոտնահարում Հայաստանի շահերը, արժանապատվությունը, կասկածի տակ չի դնում հայկական պետականությունը և բացարձակապես անհրաժեշտություն չկա նման կերպ լարել հայ-ամերիկյան հարաբերությունները:

Եվ այս առումով ամենախնդրահարույցն այն է, թե արդյոք տեղի ունեցածը միանգամայն մտածված և պլանավորված հայտարարությո՞ւն էր, թե՞ պահի տակ պարզապես չկողմնորոշվելու հետևանք, սայթաքում:

Ինչ խոսք, խնդիրն այն չէ, որ Նահանգները նման գնահատականից հետո խզելու է կապերը Հայաստանի հետ: Վերջիվերջո, նման մանրախնդրությունը հատուկ է ռուսական քաղաքականությանը: Խնդիրն այն է, որ Սերժ Սարգսյանի նման հայտարարությունը չլինի հենց այդ ռուսական քաղաքականության թելադրանքը Հայաստանին՝ ԱՄՆ հանդեպ վերաբերմունքի և դիրքորոշման առումով, և չունենա սիստեմատիկ բնույթ, չլինի Հայաստանն ԱՄՆ-ին հակադրելու ռուսական նոր նախաձեռնության մեկնարկ:

https://youtu.be/jmrVmGyFkYI

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում