ԱՆԿԱՐԱ (Ռոյթերս) – Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը երկուշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանը սկզբում պետք է Ուկրաինայում և Ղրիմում իր ծավալած գործողությունների համար պատասխան տա, ապա նոր 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանություններն անվանի «ցեղասպանություն», տրված է ամերիկյան yahoo.com-ի նորություններում:
«Սա առաջին անգամը չէ, որ Ռուսաստանը օգտագործում է «ցեղասպանություն» բառը այս կապակցությամբ: Ես անձամբ տխուր եմ, որ Պուտինն այսպիսի քայլ է կատարել: Ակնհայտ է, ինչ է տեղի ունենում Ուկրաինայում և Ղրիմում: Նրանք նախ և առաջ պետք է բացատրեն սա «ցեղասպանություն» անվանելուց առաջ», հայտարարել է նա Անկարայում մամլո ասուլիսում: