Friday, 03 05 2024
Իսրայելը հարվածել է Ռաֆահի ճամբարին
15:15
Մակրոնը և Կիսիդան համաձայնության են եկել ամրապնդելու ռազմական համագործակցությունը
Պաշտոնական Երեւանը խոստովանում է դիվանագիտական ձախողումը
14:56
Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում
Ապօրինի գույքի բռնագանձման 103 հայցադիմում ունենք՝ 526 մլրդ դրամի չափով
2023-ին վերականգնվել է 5 մլրդ 63 մլն 193 հազար դրամին համարժեք գույք՝ 2022-ի համեմատ 460 անգամ ավելի
Շիրակի մարզպետը ընդունել է առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարին
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ
Նախարարը Արմավիրի մարզում ծանոթացել է ճանապարհաշինական աշխատանքներին
ՄԻՊ-ն ԱԺ-ում հանդես է եկել ամփոփիչ ելույթով
Նորմալ չէ, որ Հայաստանում կա այսքան թիրախավորված ատելության խոսք․ սա հանդուրժելի՞ է
14:30
Պակիստանում 20 մարդ է զոհվել ավտոբուսի վթարի հետևանքով
14:15
ԵՄ-ը Ադրբեջանի ականազերծման ծրագրին 8 մլն եվրո կտրամադրի
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
ԱՄՆ-ի քոլեջներում անցկացվող ցույցերի ընթացքում ձերբակալվածների թիվը հասել է 2000-ի
Տյումենի մարզում ավելի քան 6500 բնակիչ է տարհանվել հեղեղումների պատճառով
13:15
Բրազիլիայի հարավում 29 մարդ է զոհվել հեղեղումների պատճառով
Հայաստան է ժամանել Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավարը․ ստորագրվել է համագործակցության հուշագիր
Արշակյանը Արծվիկ Մինասյանին զրկեց խոսքի իրավունքից՝ մեկ նիստի ընթացքւմ
Արթուր Հովհաննիսյանի ելույթի ժամանակ իրավիճակն ԱԺ-ում լարվեց
12:45
Ռուսաստանցի զինվորականները Նիգերում տեղակայվել են ամերիկացիների հետ նույն ռազմակայանում. CNN
Ֆրանսիայի դեսպանատանը Երերույքում հետազոտություններ իրականացրած գիտնականներին հանձնվեց «Եվրոպա Նոստրա»-ի մրցանակը
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է լեհ գործընկերներին՝ Սահմանադրության օրվա առթիվ
Գազի բալոնից հրդեհ է բռնկվել
«Վերջին դաս» միջոցառումը կազմակերպելիս բացառել դրամահավաքը. ԿԳՄՍ նախարարություն
Ստեր եք տարածում՝ թուրքը եկավ, բարձունքները գրավեց, մեքենա կոտրում. մարդկանց հույզերի վրա եք ազդում
Չկա որևէ երկիր, որ իր իշխանության օրոք ասի՝ կան քաղբանտարկյալներ, և դա բնական է
12:15
Ռուսաստանը Խարկովի գրավման ծրագիր ունի

«Հիմնավոր պատճառներ չկան՝ կարծելու, թե տղաներին ազատ կարձակեն»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության ժամանակավոր համակարգող, ԱՍԱԼԱ-ի մարտիկ Ալեք Ենիգոմշյանը:

Նրա կարծիքով՝ այս պահին հիմնավոր պատճառներ չկան՝ կարծելու, թե ապրիլի 24-ից հետո ՀԽ ձերբակալված անձինք ազատ կարձակվեն: Ըստ նրա՝ ՀԽ-ն շարունակելու է  պայքարը թե ձերբակալվածների ազատ արձակման և թե  վարչախմբին հեռացնելու ու նոր Հայաստան կառուցելու ուղղությամբ: Ըստ նրա՝ քաղաքացիական պայքարում զանգվածային անկարգություններ չեն եղել, չեն լինելու: Նրանք շարժվում են նույն վճռականությամբ և համոզված են, որ հաջողելու են, հաղթելու են:

Ապրիլի 24-ից հետո ձերբակալված ՀԽ անդամների գործում որևէ նորություն կա՞, կամ ակնկալո՞ւմ եք, որ կլինի:

– Այս պահի դրությամբ փոփոխություն սպասելու,  ակնկալելու ոչ մի հիմնավոր պատճառ չկա: Ձերբակալություններից անմիջապես հետո և հաջորդող օրերին տարածվում էին լուրեր, որ ապրիլի 24-ից հետո մեր ընկերները ազատ կարձակվեն, սակայն անցյալում քաղաքական դրդապատճառներով քաղաքական հալածանքների ենթարկված,  ձերբակալված անձանց պարագայում՝ Վոլոդյա Ավետիսյանի, ինչ-որ չափով՝ Շանթ Հարությունյանի և ընկերների պարագայում  ևս նախնական կալանքի ժամանակ միտումնավոր լուրեր էին տարածում, որ ազատ կարձակեն, բայց այդպես չեղավ:

Այդպիսի լուրերի նպատակը կալանավորվածների ընկերների, հարազատների ու աջակիցների շրջանում հանգստություն ստեղծելն է, որպեսզի անընդհատ չպահանջեն նրանց ազատ արձակումը: Նույն տրամաբանությունը այսօր առկա է, համենայնդեպս՝ ես և մենք՝ բոլորս, կուզենայինք, որ մեր  այս գնահատականի առումով սխալված լինեինք, և մեր ընկերները ազատ արձակվեին:

Ապրիլի 24, 25-ը  և հաջորդող օրերը, եթե, իհարկե, ապացուցելու լրացուցիչ կարիք կար, ամբողջությամբ ապացուցեցին, որ մեղադրանքները, որոնցով մեր ընկերները ձերբակալվել են, ամբողջությամբ շինծու էին, անհիմն հենց առաջին օրվանից, քանի որ բերված ապացույցները ամեն ինչ էին՝ բացի ապացույց լինելուց, դրանք ապացույց չէին: Այս օրերը ապացուցեին, որ զանգվածային անկարգությունների նախապատրաստում բացարձակապես չի եղել և չկա: Հիմա մնում է, որ մենք սպասենք և տեսնենք՝ առաջիկա օրերին վարչախմբի կողմից  քայլեր կլինե՞ն, թե՞ ոչ:

Մենք պահանջելու ենք և պայքարելու ենք մեր ընկերների  ազատ արձակման համար: Դա եղել է և մինչև 24-ը, և հիմա, և առաջիկայում էլ կշարունակենք:

Եվ եթե մենք ամսի 22-24-ի երեկոն մեր ազատ որոշումով  լուռ էինք և աղմուկ չէինք բարձրացնում ՝ հարգելով օրվա խորհուրդը, ապա 24-ից հետո, բնականաբար, խաղաղ քաղաքացիական անհնազանդության, քաղաքացիական պայքարը շարունակելու ենք և պայքարելու ենք տղաների ազատության համար:

Մնում է, որ վարչախումբը իր որոշումը կայացնի և ապացուցի, թե որն է  իր իրական նպատակը:

Ինչ վերաբերում է մեր ընկերների կարգավիճակին, ապա մոտավորապես 3 շաբաթ այցելությունները արգելված էին: Անցյալ շաբաթվա վերջում Քննչական կոմիտեից եղել է որոշում, որով արտոնում են հարազատներին այցելել  տղաներին: Այսօրվանից արդեն սկսել են այցելել: Միակ փոփոխությունը սա է, որը առաջին օրվանից պիտի լիներ, քանի որ անհեթեթություն կլինի ասել, որ նրանք որևիցե վտանգ էին ներկայացնում և պետք էր արգելել այցելությունները:

Կարևոր և մտահոգիչ է Գևորգ Սաֆարյանի հացադուլը, նա  դեռ հացադուլի մեջ է: Այս ուղղությամբ ևս պայքարելու ենք, որպեսզի չեզոքացնենք այն երևույթները, որի համար նա հացադուլի մեջ է:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում