Monday, 17 06 2024
Հայ-ամերիկյան նոր ձեւաչափն ու բարձրաստիճան առաջին հյուրը
00:00
Գերմանիան ծրագրում է արտաքսել աֆղաններին Ուզբեկստանի տարածքով
Տավուշի սահմանազատված հատվածներում փշալարե պատնեշներ են տեղադրվել
23:30
Ուկրաինան մոտ ապագայում Դանիայից F16 կործանիչներ կստանա
Ադրբեջանին առաջարկում եմ ձևավորել հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ. Փաշինյան
Քննչական կոմիտեի պատասխանը` «GG» ընկերությանը
23:00
«Համաշխարհային գների աճը Ուկրաինայի հակամարտության հետևանք է». Եվրահանձնաժողովի ղեկավար
Արմեն Գրիգորյանը և Ուկրաինայի ԱԳ նախարարը քննարկել են Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների հեռանկարները
Ի՞նչ էր անում Հայաստանը շվեյցարական «առողջարանում»
Հիմնանորոգվում է Մ-2, Երևան -Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման մայրուղին
ՀՀԿ-ԲՀԿ-ՀՅԴ-ին պետք է իրավական, քաղաքական գնահատական տրվի. պետության զավթում իրականացրած ուժեր են
Կապան Ճակատեն 7.5 կմ երկարությամբ հիմնանորոգված ճանապարհը։ Պետբյուջեից հատկացվել է 1,454 մլրդ դրամ
Կապանում իրականացվում են Վաչագան գետի հունի մաքրման, գետի հենապատերի վերականգնման և այլ աշխատանքներ
Հայայստանը շրջադարձ է կատարում. տրանսատլանտիկ համակարգը կարող է օգտագործել՝ դառնալու անկախ երկիր
Վարչապետը հանդիպել է Ծավի բնակիչների հետ
Իսրայելը հայտարարել է Գազայի հատվածում ռազմական դադար՝ օգնություն տրամադրելու նպատակով
Ասում են՝ էն գյոզալ կոլխոզները քարուքանդ արեցին. ինչ առաջարկեց Փաշինյանը սրաշենցիներին
Սահմանազատում պետք է անենք․ Փաշինյանը` Շիկահողի բնակիչներին
«Պուտինը չի մերժում Ուկրաինայի հետ բանակցությունների հնարավորությունը». Պեսկով
Մոտիկից մի հատ բարևենք, է՜. Փաշինյանը Ներքին Հանդում հանդիպեց գյուղացիների հետ
ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ազատությունից զրկված անձանց ժամանակավոր պահելու վայրեր
Հիմնանորոգվում է Սյունիք գյուղից Կապան տանող 4 կմ երկարությամբ ճանապարհը
Մեզ թուրքացնում են, բայց՝ ինչպե՞ս
20:45
Հռոմի պապը մեկնաբանել է Շվեյցարիայում Ուկրաինայի հարցով համաժողովը
Հաջորդ կանգառը Սրաշենում էր․ Փաշինյան
Ուխտագնացներից մեկը ընկել և վնասել է ոտքը
Շիկահողում բնակիչների ջերմ ընդունելությանը հաջորդեց անկեղծ զրույցը․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը ներկայացվել է Գյումրիում
Վարչապետը ծանոթացել է Կապանի մանկապարտեզներից մեկի վերակառուցման աշխատանքների ընթացքին
ՀՀ ԱԽ քարտուղարը և ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդականը քննարկել են երկկողմ համագործակցությունն անվտանգության ոլորտում

Ճանաչման ռազմավարությունում կարևորը պետք է լինի Հայաստանի անվտանգության երաշխիքների ու հեռանկարի ամրապնդումը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանը:

– Պարոն Թադևոսյան, եթե հանրագումարի բերենք այն, ինչ տեղի ունեցավ Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ, այս բարոյական հաղթանակների «շքերթը» որքանո՞վ են պետականաստեղծ և ի՞նչ են մեզ տալիս: Օրինակ՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարել է, որ ազգային արժեքները ավելի կարևոր են, քան ժողովրդավարությունը:

– Ճիշտն ասած` ես իրեն չեմ ճանաչում և իր անունը ձեզանից եմ առաջին անգամ լսում: Չգիտեմ, թե ով է նա մասնագիտությամբ և ինչ կրթություն ունի և որքանով է կոմպետենտ նման հարցերի շուրջ արժանահավատ կարծիք հայտնելու: Համենայնդեպս, ժողովրդավարության համար հիմնարար է մարդու իրավունքների խնդիրը, և հարցն այն է, որ Ցեղասպանության խնդիրն աշխարհին ընկալելի լեզվով մատուցելու, ճանաչելի դարձնելու և այդ ոլորտում հաղթանակների հասնելու համար հաղթանակի տանող ճանապարհը հենց մարդու իրավունքների ուղին է: Չի կարող մի պետություն, որի խորհրդարանի մեծամասնությունը մարդու իրավունքների ու ժողովրդավարության խնդրին երկրորդական կարևորություն է տալիս և հակադրում է դա ազգային արժեքներին, այդ թվում և` Ցեղասպանության համատեքստին, արժանավայել, համոզիչ, միջազգայնորեն ընկալելի ու քաղաքակիրթ լեզվով համաշխարհային հանրությանը ներկայացնի Ցեղասպանության ոճիրը որպես մարդկության դեմ գործած հանցանք: Ընդհանրապես, աբսուրդ է միմյանց հակադրել ժողովրդավարությունն ու ազգային արժեքները: Գիտեք, իմ կարծիքով` դա մեր պետականության ու հասարակության ողբերգությունն է, որ երկիրը կառավարող կուսակցության կողմից նման կարծիք կարող է հնչեցվել: Հիշեցման կարգով ասեմ, որ աշխարհում արդեն 21-րդ դարն է:

Եթե մարդիկ մեկնաբանում են Ցեղասպանության խնդիրը ոչ թե ըստ էության, այլ ցուցադրականության, շքահանդեսային անիմաստության համատեքստում ու տարանջատում են մարդու իրավունքները և ժողովրդավարությունը Ցեղասպանությունից, նշանակում է` չեն հասկանում ինչումն է խնդիրը, և դա շատ ցավալի է, քանի որ այսօրվա սերունդը պետք է հասկանա` ինչ հարցեր են իր առջև դրված, ինչ խնդիրների առջև է ինքը կանգնած` պետության և ազգի ապագայի առումով, այդ թվում` անցյալից ժառանգված հիմնախնդիրների լուծման առումով: Հաջողության գաղտնիքը մտածողության ժամանակակից մեթոդաբանության հարթությունում է: Այն պահանջում է կիրառել նաև համարժեք հռետորաբանություն և պետք է մտածված ու խելացի լինել նման հարցերում: Իսկ եթե Ցեղասպանության հարյուրամյակի համատեքստում ժողովրդավարությունը հակադրվում է ազգային արժեքներին, դա նշանակում է, որ մարդիկ տեղակացվածություն չունեն ժամանակակից աշխարհում Ցեղասպանության եզրի առաջացման, դրա շուրջ առկա դիսկուրսներից, և որ այդ ամենը հենց ժողովրդավարական արժեքների շնորհիվ է, որ աշխարհում մեծ հնչեղություն է ստացել: Եվ հենց ժողովրդավարական արժեքների վրա շեշտադրումն է ու դրանց հանդեպ հարգանքն է, որ ստիպում է շատ երկրների ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Իսկ ժողովրդավարությունը չի լինում կիսով չափ. կամ լինում է, կամ չի լինում: Այսօր մեր պետությունը կարող է աշխարհում իր խնդիրները ներկայացնել և հաղթանակներ տանել, եթե մտածողության ժամանակակից մեթոդաբանությամբ է շարժվում, իսկ մարդու իրավունքի խնդիրը հենց այդ մեթոդաբանության հիմքերից է:

– Այլապես ստացվում է` պետություն, անկախություն, ամեն բան պատրաստ ենք ստորադասե՞լ հանուն Ցեղասպանության ճանաչման:

– Սա ցույց է տալիս, որ մարդիկ չեն ընկալում խնդրի էությունը, խորքայնությունը, դա նշանակում է, որ իրենց մոտ Ցեղասպանության ճանաչումը ցուցադրական մի բան է, բարոյական անմիտ խնդիր: Ես ոչ թե բարոյականությունն եմ անմիտ համարում, այլ այն բարոյականությունը, ինչպիսի բովանդակություն իրենք են դնում դրա մեջ:

– Տարիներ շարունակ Սփյուռքն իր ինքնությունը պայմանավորել է Ցեղասպանությամբ և ոչ թե Հայաստանի գոյությամբ: Այս առումով Դուք փոփոխություն նկատո՞ւմ եք Սփյուռքում:

– Սփյուռքում տարբեր պրոցեսներ են տեղի ունենում, 90-ականներից ի վեր Սփյուռքը լուրջ փոփոխությունների է ենթարկվում: Ես քիչ թե շատ ծանոթ եմ ամենախոշոր` ամերիկյան (1,5 միլիոն մարդ) և ռուսական սփյուռքին (2,5 միլիոն մարդ): Սփյուռքն անընդհատ տրանսֆորմացիաների մեջ է: Անկախությունից հետո ՀՀ-ից արտագաղթածները այնտեղ ձևավորել են նոր շերտեր: Հին սփյուռքի համար, իհարկե, առաջնային կարևորության խնդիրը Ցեղասպանության ճանաչումն է: Նոր շերտերի համար Ցեղասպանության կարևորմանը զուգահեռ` մեծ է նաև ՀՀ ճակատագրով անհանգստությունը: Նրանցից շատերը երկար տարիներ է հեռացել են ՀՀ-ից, սակայն իրենց Հայաստանից կտրված չեն պատկերացնում: Նրանց համար պետականութան խնդիրը շատ կարևոր է, որովհետև շատերը ՀՀ-ից հեռացել են հենց պետականության չկայացվածության, իշխող կուսակցության գերկոռումպացվածության հետևանքով: Շատերն ունեն նաև հարազատներ, ում ճակատագրով մտահոգ են:

Անկախության տարիներին Հին սփյուռքը նույնպես սկսեց փոխվել: Աշխուժացան ՀՀ հետ կենդանի շփումները, և աստիճանաբար առասպելականացված պատկերացումներն ու սպասելիքները փոխարինվում են իրատեսականով: Հիմա, օրինակ, Սփյուռքում մեծ է մտահոգությունը ՀՀ-ից մեծ ծավալի արտագաղթով: Մարդիկ դա ընկալում են հայաթափության իմաստաբանության մեջ և խիստ քննադատական են վերաբերվում օրվա իշխանություններին: Իրենց համար կոռուպցիան սարսափելի մեծ խնդիր է, և իրենք տեսնում են, որ այսօրվա ՀՀ իշխանությունները կործանում են Հայաստանը և իրենք մտահոգ են այդ խնդրով: Եթե առաջ նրանք պատրաստակամորեն մասնակցում էին դրամահավաքներին և ՀՀ-ին նվիրաբերում՝ մտածելով, որ ՀՀ իշխանություններն իրենց պես ազնիվ ու հայրենասեր մարդիկ են, հիմա փոխել են կարծիքը: Չեն վստահում իշխանություններին, որ վերջիններս չեն գրպանի այդ փողերի մի մասը: Եվ այդ պատճառով շատերը խուսափում են դրամահավաքներին մասնակցելուց և մտածում են իշխանությունից տարբեր, այլընտրանքային վստահելի խողովակներով ՀՀ-ին օժանդակելու մասին: Այսինքն՝ Սփյուռքը սկսել է ավելի իրատեսական նայել Հայաստանին: Սա չի նշանակում, որ իրենց մոտ հայրենասիրությունը սկսել է պակասել, ընդհակառակը` իրենց մոտ հայրենասիրությունը բարձրանում է, դառնում ավելի իրատեսական, և այն միֆոլոգիական շերտը, որը ձևավորվել է երկար տարիներ պետություն չունենալու հետևանքով, այսօր աստիճանաբար նվազում է: Թյուր կարծիք կա, որ Սփյուռքը տարված է միայն Ցեղասպանությամբ և անտեսում է ՀՀ-ն: Իրականում Սփյուռքն այդպիսին չէ, Ցեղասպանությունը իրենց համար շատ կարևոր խնդիր է, ինչպես և մեզանից շատերի, այն մեր բոլորի պատմության մի մասն է, և իրենց համար դա կրկնակի ցավալի է, քանի որ դրա հետևանքով հայտնվել են օտար երկրներում:

– ՀՀ-ում ապրիլի 24-ին չորս երկրների նախագահներ ներկա կլինեն, Թուրքիայում Գալիպոլիի ճակատամարտի միջոցառմանը՝ քսան երկրների: Այս մրցավազքում ռացիոնալ հատիկ կա՞, այս երկու երկրները, չասենք բարեկամանալու, բայց հարևանություն անելու համար արդյո՞ք նպաստավոր պայմաններ են ստեղծում, թե՞ հեռացնում են իրարից:

– Թուրքիան առանձնապես շահագրգռված չէ ՀՀ հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու և օգտագործում է ամեն առիթ, որպեսզի ավելի խորացնի թուրք հասարակության մեջ հայատյացությունը, հակահայկական նացիոնալիզմը: Եվ եթե 15 տարի առաջ դա ավելի թույլ էր, այսօր գնալով ավելի նկատելի է դառնում, որ Թուրքիայում դա ուժեղանում է, դառնում պետական քաղաքականություն, էլ չեմ խոսում Ադրբեջանի մասին: Էրդողանի և Դավութoղլուի պաշտոնական խոսքում ակնհայտ է հակահայկականությունը: Դա շատ վտանգավոր եմ համարում:

Նման հակահայկական ատելություն ձևավորվում էր Թուրքիայում 1890-1915-ի ժամանակաշրջանում, երբ թուրք հասարակությանը պատրաստում էին հայերին ցեղասպանելուն: Չեմ ուզում ասել, որ հիմա էլ նման բան է նախապատրաստվում, բայց նաև չեմ ուզում չտեսնել, որ հակահայկական նացիոնալիզմը թուրքական իշխանությունների պաշտոնական քարոզչության մասն է: Ինչ վերաբերում է ՀՀ-ին, ապա այս հարաբերության մեջ ՀՀ-ն ավելի բարիդրացիական կեցվածք ունի: Չնայած մեզ մոտ էլ կա հակաթուրքականություն, բայց դա կապված է Ցեղասպանության շրջանից եկած վախով: Եվ եթե հայերը թուրքերի կողմից տեսնեն բարիդրացիական կեցվածք, իրենք շատ հեշտ կարձագանքեն: Նկատել եմ, որ ընդհանրապես հայերը շատ ավելի բարեկամական են տրամադրվում օտարներին, այդ թվում` նաև թուրքերին: Իսկ ամենագլխավոր քայլը, որ պետք է անի Թուրքիան այդ պրոբլեմները լուծելու համար՝ Ցեղասպանության ճանաչումն է, որով Թուրքիան ցույց կտա, որ ցեղասպանության տեսանկյունից այլևս վտանգ չի ներկայացնում: Գուցե ֆանտաստիկ թվա ցեղասպանության հնարավորության մասին այսօր խոսելը, բայց ես չեմ կարծում, որ դրա վտանգները աշխարհում վերացել են. մի քանի ամիս առաջ մեր աչքի առաջ Իրաքում եզդի ժողովրդի ցեղասպանություն տեղի ունեցավ, և աշխարհը աչք փակեց դրա վրա:

– Իսկ ի՞նչ տարբերություն Հոլոքոսթի և Ցեղասպանության միջև: Ի վերջո, հրեաները ձևակերպել էին իրենց նպատակը, մենք այդ ձևակերպված խնդիրը չունենք:

– Ցեղասպանության ճանաչման հետ կապված հասարակության տարբեր խավերում տարբեր ակնկալիքներ և մեկնաբանություններ կան՝ սկսած հողերի վերադարձից ու նյութական փոխհատուցումից, վերջացրած դրա բարոյական կողմով: Իմ կարծիքով` մեր և հրեաների պատմությունները ու ներկա իրավիճակը տարբեր է: Մենք չունենք պաշտոնական հստակ դիսկուրս Ցեղասպանության վնասների հատուցման վերաբերյալ: Ինչպես և հրեաները, մենք նույնպես ունենք մեր պետականությունը:

Այլ բան է Արևմտյան Հայաստանի հողերը վերադարձնելու հարցը: Շատ չեն մարդիկ, ովքեր մտածում են, որ դա իրատեսական նպատակ կարող է լինել: Սակայն, գնալով մեծանում է նաև նրանց թիվը, ովքեր հողերի վերադարձը չեն համարում թիրախային խնդիր: Ավելի ճիշտ է համարվում ներկա պետության ամրապնդումն ու հզորացումը: Չեմ կարծում, թե պետք է համեմատվել հրեաների հետ: Ավելի ճիշտ է մենք ինքներս հստակ ձևակերպենք մեր նպատակը, մեր պատմության ու ներկա իրավիճակի առանձնահատկությունից ելնելով: Անձամբ իմ կարծիքն այն է, որ Ցեղասպանության ճանաչման ռազմավարությունում պետք է կարևորել դրա միջոցով Հայաստանի անվտանգության երաշխիքների ու հեռանկարի ամրապնդումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում