Լոնդոնի «Տոտենհեմ»-ի ֆուտբոլիստ Գարեթ Բեյլը ոչ մի լավ բառ չի խնայում Ռոնալդուին գովաբանելու համար՝ գրում է իսպանական մամուլը: Այս անգամ Բեյլը պորտուգալացուն համեմատել է Լիոնել Մեսսիի հետ:
«Ռոնալդուն ամեն շաբաթ ապացուցում է, որ ինքն ուժեղ է Մեսսիից: Բոլորը գիտեն նրա տուգանայինների վտանգի չափը: Նա բոլոր լավ կողմերն ունի. հրաշալի է վարվում գնդակի հետ, ուժեղ է, տուգանայիններն անթերի է իրացնում: Իհարկե, Մեսսիի մասին վատ բան չեմ կարող ասել, պարզապես աշխարհի ամենաբազմակողմանի ֆուտբոլիստը Ռոնալդուն է»,- ասել է ուելսցի խաղացողը:
Հավելում.
Մադրիդի «Ռեալ»-ը մեծ ուշադրությամբ հետևում է Գարեթ Բեյլի խաղին: Թիմը պատրաստվում է ամռանը ձեռք բերել խաղացողի տրանսֆերային իրավունքները: Դրա դիմաց իսպանական ակումբը կարող է 45-50 միլիոն եվրո վճարել:









































