Saturday, 11 07 2026
ՀՀ բանակի զինծառայողների մարզումները «ՏՈՐՔ» հաուբիցներով, «ՄԻՀՐ» հրետանային կայանքներով, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ» համակարգերով
16:50
Սպանվել է բրիտանացի նախկին պատգամավոր Էնն Ուիդիքոմբը
ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցների հետ
Ադրբեջանի պաշտպանության նախարարը աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետ
16:10
Մայա Սանդուն Մոլդովայի վարչապետի պաշտոնում առաջադրել է ուկրաինաբնակ բանկիրի թեկնածությունը
Հայաստանի եվրաինտեգրման պատուհանը մինչև 2031-ն է. ներքաղաքական դաշտը հակառակորդների թիրախում կլինի
15:50
Իրանը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցություններ խնդրելու տեղեկությունը և մեղադրել Վաշինգտոնին հուշագիրը խախտելու մեջ
Ընդդիմությունը «կոտրատվում» է. քաղաքականությունը իջեցվել է ինտիմ հարաբերության մակարդակի
15:30
ԵՄ-ում նոր ավտոմեքենաները պետք է հագեցած լինեն նոր տեսախցիկներով
Հայաստանում ընթանում է «ընդունման-հանձնման» գործընթաց. մինչև 2028-ը պիտի հասցնեն փոխել Գարեգին Բ-ին
Զելենսկին դեռ կարող է ավարտել պատերազմը․ Պեսկով
Ռուսաստանի բիզնես-էլիտան Պուտինի քաղաքական դարաշրջանը «սպառված» է համարում
14:50
Դուրով. ԵՄ-ն դարձել է «բանանային հանրապետություն»
Հիմնանորոգվում է Շիրակի մարզի Սառնաղբյուր բնակավայր տանող ճանապարհը. ՏԿԵ նախարար
14:30
Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր կամրջի գործարկման շուրջ ավելի լավ գործարքի մասին
Առցանց խաղերում անվտանգության կանոնները երեխաներին պաշտպանում են վտանգներից․ ՆԳՆ
14:10
Ուկրաինան և Ռուսաստանը հայտնել են փոխադարձ զանգվածային ԱԹՍ հարձակումների մասին
«Արև Արենայում» մշակութային ամառը շարունակվում է
13:50
ԱԱ-2026․ հետաքրքիր աշխարհագրական փաստ
Տիգրան Ավինյանը բալետի արտիստ Ռաշիդ Կարապետյանին շնորհել է «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» կոչում
13:30
Նավթի գները նվազել են – 10/07/26
Խուլիգանության դեպք՝ Երևանում․ ծեծկռտուքից հետո մի խումբ անձինք դիմել են փախուստի․ Shamshyan.com
13:10
Աբբաս Արաղչին մեկնել է Օման
Սպասվում է կարճատև անձրև
12:50
ԱԱ-2026․ հայտնի է առաջին կիսաեզրափակիչ զույգը
Starlink-ը Հայաստանին նվիրաբերել է ևս 56 սարքավորում՝ արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունությունն ամրապնդելու նպատակով
12:30
Թրամփը սպառնացել է հարվածներ հասցնել Իրանին՝ իր դեմ հնարավոր մահափորձի դեպքում
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանի մի շարք հասցեներում
12:10
Մունդիալ-2026. Իսպանիան 2010 թվականից ի վեր առաջին անգամ կիսաեզրափակիչում է

Ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը մեր անցյալին չի վերաբերում, այլ՝ ապագային

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

Վերջին իրադարձությունները, Եվրախորհրդարանի ընդունած բանաձևերը, Հռոմի պապի պատարագը, այս բոլոր գործընթացները հայ-թուրքական հարաբերություններն ավելի հեռացնո՞ւմ են, թե մոտեցնում են իրար: Ի վերջո, մենք անվտանգության խնդիր ունենք, արդյո՞ք այս բոլոր գործընթացներով վտանգի տակ չի դրվում նաև այդ հանգամանքը:

Հայ-թուրքական հարաբերություններ գոյություն չունեն, չես կարող վնասել մի բանի, որը գոյություն չունի: Մենք առաջին օրերից ասում էինք, որ այս արձանագրությունները արհեստածին են, ստեղծված իսկ օրվանից մեռած են, որովհետև Թուրքիան ի սկզբանե երեք սկզբունքային նախապայմաններ էր փորձում իրականացնել այդ արձանագրություններով: Ժամանակը ցույց տվեց, որ իրոք այդպես էր և այսօր նման արձանագրությունները, իսկապես որևէ հեռանկար այլևս չունեն: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շատ պարզ մեխանիզմ կա, և մենք միշտ դրա կողմնակիցն ենք եղել: Կարճ, ընդամենը երկու կետանոց մի համաձայնություն: Առաջին՝ հաստատում են դիվանագիտական հարաբերություններ երկու պետությունները, երկրորդ՝ բացվում է միակողմանի փակված հայ-թուրքական սահմանը: Մնացյալը նախապայմաններն էին: Նախապայմաններ, որոնք որևէ առնչություն չունեն միջազգային հարաբերությունների սկզբունքների հետ՝ պայմանավորել մի երկրի հետ հարաբերությունները երրորդ երկրի հետ և այլն: Այս առումով որևէ բան չենք վտանգում: Ընդհակառակը, եթե մենք իբրև պետություն, իբրև ժողովուրդ մեր շահերը պաշտպանում ենք, սա միայն հարգանքի է արժանի և Ձեր նշած իրադարձությունները նաև ապացուցում են, որ աշխարհն ընկալում է և աշխարհն արձագանքում է: Այսօր համաշխարհային բոլոր առաջատար լրատվամիջոցների թիվ մեկ թեման այս հարցն է: Այսօր Գերմանիայի կանցլերն էլ հայտարարեց, որ  իրենց բունդստագի նիստում էլ կլինի համապատասխան որոշում, այնպես որ` քեզ հարգում են, քեզ գնահատում են, քեզ վերաբերվում են այնպես, ինչպես դու ես քեզ վերաբերվում: Եթե դու քո արժեքը գիտես, քո շահը պաշտպանում ես՝ դիմացինը հարգում է: Դա վերաբերվում է և կոնկրետ մարդուն, և կոնկրետ քաղաքականությանը և պետություններին ու ժողովուրդներին:

Այս առումով  ի՞նչ ակնկալիքներ կան ԱՄՆ-ից, արդյո՞ք Օբամայի տեքստը կտարբերվի նախորդ տարվա տեքստից, և Ռուսաստանից ի՞նչ ակնկալիքներ կան:

Ես չեմ կարող Միացյալ Նահանգների փոխարեն արձագանքել, բայց միայն մեկ բան կարող եմ ասել՝ Միացյալ Նահանգները և իր արժեհամակարգով հայտարարվող ու ընդհանրապես իր ձգտումներով աշխատում է  միշտ լինել առաջինը, ես չէի ցանկանա, որ համամարդակային արժեքների այս հարցում ինքը լիներ վերջինը: Մնացյալն իրենց որոշելիքն է:

Ռուսաստանը վաղուց է օրենքն ընդունել: Կան միջպետական, աշխարհաքաղաքական շահեր, բայց դա իրենց պրոբլեմներն են՝ ռուսների  և թուրքերի հարաբերությունների խնդիրներն են, որոնք ինձ քիչ են հետաքրքրում:

Այսինքն, արդարացնու՞մ  եք Գալիպոլիում նրանց ներկայությունը:

Ես արդարացնելու կամ գնահատական տալու խնդիր չունեմ: Ես հասկանում եմ, որ կան միջպետական հարաբերություններ, շահեր և իրենց գործն է, իրենց հարաբերությունների հարցն է, դա մեր խնդիրը չի: Մեզ համար կարևոր է, որ մեր դաշնակից Ռուսաստանն առաջին դեմքով ներկա է լինելու ապրիլի 24-ին, Երևանում:

ԵՏՄ-ին կողմ քվեարկողներից մեկն էլ Դուք էիք, պարոն Վարդանյան: Լուկաշենկոն և Նազարբաևը ապրիլի 24-ին չեն լինելու Հայաստանում, ավելին, Լուկաշենկոն կլինի Վրաստանում, բայց չի լինի Հայաստանում: Սա ուղերձ չէ՞ Հայաստանի համար:

Անձամբ ես ձեռնպահ եմ քվեարկել ԵՏՄ-ի անդամակցության հարցին: Սա իհարկե, երկրորդական խնդիր է, բայց նորից եմ կրկնում, որ յուրաքանչյուր երկիր ինքն է որոշում իր անելիքները: Մենք մեր անելիքը պետք է անենք, մենք մեր շահերը պետք է հետապնդենք, թե ինչ կանեն Լուկաշենկոն և Նազարբաևը՝ դա իրենց խնդիրն է: Ակնհայտ էր, որ Նազարբաևի արձագանքն այսպես կլինի: Լուկաշենկոյի մեղքն էլ իր վիզը:

Դավութողլուի և Էրդողանի վերջին հայտարարություններում  արդյո՞ք նկատում եք փոփոխություններ նախորդ տարվա հայտարարությունների հետ համեմատած:

Սրանք մասնակի փորձեր են, մասնակի մեղսակցության արտահայտություններ են, բայց այս ամենը Թուրքիայի ղեկավարությունն անում է խուսափելու համար իր պատասխանատվությունից, ճանաչումից: Սա հասկանալի է, թուրքական քաղաքականությունից չպետք է խաբվել: Առաջիկայում, իսկապես, երբ որ կարևորագույն երկիր չի մնա, որը չի ճանաչել Ցեղասպանությունը, Թուրքիան կամաց-կամաց դժվարին իրավիճակում կհայտնվի: Բայց այսօրվա Թուրքիայի պետական քաղաքականության և պետական առաջին դեմքերի մտածողության համատեքստում ես չեմ տեսնում հնարավորություն պաշտոնապես ճանաչելու Ցեղասպանությունը:

Քանի որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծված չէ՞:

Ոչ, Ցեղասպանության խնդիրը զուտ Թուրքիային է առնչվում, չպայմանավորենք սրանով: Հայ-թուրքական հարաբերություններում են նրանք նախապայման դիտում նաև Լեռնային Ղարաբաղի խնդիրը, բայց Թուրքիայի պետական ղեկավարության այսօրվա մտածողության շրջանակներում ես տեսնում եմ, որ նրանք առաջիկայում ճանաչման չեն գնալու: Այլ բան, եթե Թուրքիան իսկապես դառնա շատ ավելի ժողովրդավարական երկիր և մտավորականության շերտեր կան, հասարակական կազմակերպություններ կան, որոնք կարծես թե հակվում են և այս ուղղությամբ մտածում են: Թուրքիայի այսօրվա ղեկավարությունից ես ակնկալիք չունեմ:

Իսկ ապրիլի 25-ին որո՞նք են լինելու մեր առաջնահերթությունները: Դուք նշեցիք, որ մենք այսօր միջազգային մամուլի, հանրության ուշադրության կիզակետում ենք գտնվում: Ի՞նչ ենք անելու ապրիլի  24-ից հետո:

Ցեղասպանության ճանաչման, դատապարտման խնդիրը մեր անցյալին չի վերաբերում, վերաբերում է ապագային: Առանց  դրա դատապարտման, առանց դրա ընդհանուր գիտակցման` նման դեպքերի կրկնությունը բացառելն անհնար է: Մեր խնդիրը ապրիլի 25-ից, այսօրվանից սկսած մեր երկիրն ամրապնդելն է, մեր երկրով իսկապես արդարություն և ժողովրդավարություն հաստատելն է, այնպիսի արդյունավետ կառավարում իրականացնելն է, որ մեր երկրի դիրքերը և տարածաշրջանում, և աշխարհում ամրանան: Սա է մեր անելիքը:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում