Monday, 13 07 2026
Երեք օրում գրանցվել է 50 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 74-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
12:30
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 490-ի
Շինանյութի արտադրության ոլորտում բացահայտվել է խոշոր չափի խախտումների դեպքեր
12:10
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Սենատոր Գրեմի մահը՝ Իրանի կողմից ԱՄՆ նախագահին «խիստ» զգուշացում
11:50
Եվրոպայում շոգի պատճառով ավելի քան 10 հազար մարդ է մահացել
Գնացինք կամաց-կամաց, սկսում ենք մեր ճանապարհը. Փաշինյան
11:30
Պերուում նորածիններին զանգվածաբար անվանակոչում են Հալանդի պատվին
Արագածոտնի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Հայաստանին ու Ռուսաստանին կապում են հատուկ հարաբերություններն ու ժողովուրդների միջև սերը․ Մարիա Զախարովա
Սևանում ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
Հայտնի է Իսրայելում խորհրդարանական նոր ընտրությունների անցկացման օրը
10:40
Միջնորդներն Իրանի և ԱՄՆ-ի հետ նոր բանակցություններ են անցկացրել իրավիճակը հանդարտեցնելու նպատակով. AP
10:30
Մահացել է Սեմ Նիլը
Կանցկացվի Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշար
Ալիևը կարևորել է Թրամփի դերը հայ-ադրբեջանական կարգավորման գործում
ՆԱՏՕ գագաթնաժողովի արդյունքները՝ ԱՄՆ-ն շարունակում է ամրապնդել ռազմավարական դիրքերը Եվրոպայում
Առանց հարևանների հետ հարաբերությունների, հնարավոր չէ դառնալ տարանցիկ երկիր․ Ալիև
Ռուսական ցորենը Ադրբեջանի տարածքով կժամանի Հայաստան
Ծառուկյանի կալանքին պետք է հաջորդի մյուսների կալանքը. «եռագլխի» պայքարը միայն իշխանության համար չէ
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 40 հազար տոննա բեռ․ Ալիև
09:10
Բանգկոկի փաբում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն 27 մարդ
Ծառուկյանի առյուծին սպանել են. հրաման տվողն ու կատարողը պիտի պատասխան տան
08:50
Զելենսկին աշխատանքից ազատել է Ուկրաինայի վարչապետին
08:40
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն անհանգստացած է Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների վերսկսմամբ
08:30
Մերձավոր Արևելքի 6 երկիր դարձել է հարձակումների թիրախ
Սպասվում է առանց տեղումների եղանակ
08:10
Իրանի շուրջ իրավիճակը կրկին սրվել է․ հրթիռակոծությունները վերսկսվել են
Իսրայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը առկախել է
Լարսը բաց է

Անմոռուկների մեջ մոռացվող սիրիահայերը

Անմոռուկների տենդով ապրող Հայաստանում մոռացել են սիրիահայության մասին, մինչդեռ Սիրիայում ընթացող պատերազմը շարունակում է իր մահաբեր վտանգները այնտեղ գտնվող հազարավոր հայերի համար, այդ թվում և` հայ մանուկների:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ կառավարությունը պատրաստ է աջակցել Սիրիայում գտնվող հայ մանուկներին հայրենիք տարհանելու գործընթացին: Մինչդեռ կառավարությունն աջակցելու պատրաստության փոխարեն, պետք է նախաձեռնելու պատրաստ լիներ, ընդ որում` վաղուց, և այդ երեխաները վաղուց պետք է լինեին Հայաստանում՝ նաև իրենց ծնողների հետ: Սիրիահայերի հարցում Հայաստանի կառավարությունն աջակցող չպետք է լիներ, այլ պետք է լիներ նախաձեռնող և դեռևս Սիրիայի պատերազմի ամենասկզբում պետք է սկսվեր սիրիահայ համայնքի տարհանման աշխատանքը: Իսկ այդ աշխատանքը պետք է սկսվեր իրավիճակի մանրամասն և համակողմանի վերլուծությունից, դիտարկումից, ուսումնասիրությունից՝ դեռևս այն ժամանակաշրջանում, երբ նոր-նոր էին սրվում Սիրիայի իշխանության և ապստամբների հարաբերությունները:

Դրանից առաջ ծավալվել էր «արաբական գարուն» կոչվածը, և Հայաստանի իշխանությունը, մեղմ ասած, չի կարող արդարանալ, թե Սիրիայի իրադարձությունները իր համար անակնկալ էին: Իրավիճակի ուսումնասիրությամբ և վերլուծությամբ պետք էր պարզել, թե ինչպիսի զարգացումներ կարող էին ծավալվել, ինչպիսի սցենարներ կարող էին զարգանալ: Ըստ այդմ` պետք էր պատրաստվել ամենավատին՝ պատերազմին, ու այն բռնկվելուն պես գործի դնել հայկական համայնքի հնարավորինս արագ և հնարավորինս նվազ կորուստներով մեխանիզմը:

Ինքնին հասկանալի է, որ համայնքի ներկայացուցիչներն իր չէին, որ վերցնեին ու տեղափոխեին նրանց Հայաստան՝ նրանց մեծ մասը կարող էր դեմ լինել իրենց բնակավայրը թողնելուն, քանի որ այնտեղ էր նրանց կյանքն ամեն ինչով: Միաժամանակ շատերը, գտնվելով սիրիական իշխանության ինֆորմացիոն քաղաքականության ազդեցության տակ, չէին հավատում, թե կարող է լինել ավերիչ պատերազմ, ու շարունակում էին վստահ լինել, որ Ասադն ուր որ է այն կավարտի հաղթանակով: Ասադը միգուցե այն ավարտի էլ, հաղթանակով, թե փոխզիջումով` դժվար է ասել: Սակայն այդ ամենը չի կարող արդարացնել այն կորուստները, որ ունեցավ հայկական համայնքը՝ ֆիզիկական, բարոյահոգեբանական, նյութական առումներով:

Մինչդեռ, եթե Հայաստանի իշխանությունը գտներ սիրիահայ համայնքի հետ աշխատանքի նուրբ ձևերը, ապա միգուցե հնարավոր լիներ համայնքի մի զգալի մասին փաստարկել, որ նպատակահարմար է հեռանալ Հայաստան, քանի որ Սիրիայում իրավիճակը, մեղմ ասած, հուսադրող չէ և չի թողնում լավատեսության հիմք: Դա հնարավորություն կտար խնայել մարդկային կյանքեր, առողջություն և հսկայական նյութական ռեսուրսներ, որոնք կարող էին օգտակար լինել Հայաստանում հենց իրենց՝ այստեղ հաստատվող սիրիահայերին:

Ավելին` հայտարարվել է, որ Հայաստանում սիրիահայության համար Աշտարակի մոտակայքում ծրագրվող Նոր Հալեպ թաղամասը չի կառուցվում, քանի որ ներդրողներ չկան: Մինչդեռ, եթե Հայաստանի իշխանությունը մի քիչ համարժեք լիներ մարտահրավերներին և գործեր նախաձեռնողի, ոչ թե ուշացած աջակցողի դիրքերից, Նոր Հալեպը Հայաստանում կարող էր կառուցվել հենց սիրիահայության խնայված միջոցներով, և Հայաստանում ապաստան գտած մեր հայրենակիցները շատ ավելի հանգիստ, նվազ ցայտնոտային և խուճապային պայմաններում կարող էին իրենց նոր կյանքը դասավորել հայրենիքում: Սակայն դրա համար պետք էր, որպեսզի հայրենիքի իշխանությունն ունենար այդ համարժեքությունը, որպեսզի Հայաստանի արտաքին գործերի և սփյուռքի նախարարությունները լիարժեք կատարեին իրենց աշխատանքը ամենասկզբից, երբ դեռևս չէին սկսվել լայնածավալ պատերազմական գործողությունները:

Այդ կառույցների անկենսունակությունն ու անհամարժեքությունը Հայաստանի և հայության խնդիրներին ապացուցված է վաղուց, պարզապես իր ցավալի դրսևորումն ունեցավ սիրիահայության պայմաններում: Եվ փաստորեն շարունակում է ունենալ՝ հայաստանյան մոռացության պայմաններում: Համայն հայությունը զբաղված է 100-րդ տարելիցով, իսկ պետական պաշտոնյաների համար առավել ևս այս ամենն առիթ է անմոռանալի լուսանկարների, շոուների, վոյաժների համար: Իսկ Սիրիայում հայերի գլխին թափվող վտանգը շարունակվում է` վկայելով այն ոչ ադեկվատությունը, որ բնորոշ է ոչ միայն Հայաստանի Հանրապետության իշխանությանը, այլ նաև, այսպես ասած, սփյուռքյան էլիտաներին, որոնց մի մեծ մասը ևս լուսանկարների և շոուների պակաս ջատագովներ չեն:

Արդյունքում ստացվում է, որ հիշելով անմեղ նահատակների մասին` ընդհանրապես մոռացության են մատնվել ներկայում նահատակվողները: Ըստ որում` չկա հակադրության կարիք, և դա ամենևին չի նշանակում, որ պետք է մոռանալ 100-րդ տարելիցի մասին, եթե կա Սիրիայի հայության խնդիր: Սակայն այստեղ հանգում ենք մի բավական հետաքրքրական հանգամանքի:

100-րդ տարելիցի ֆոնին մենք շատ ենք խոսում և լսում հայության միասնականության, կենսունակության, հզորության և այլնի մասին, մենք պահանջներ ունենք Թուրքիայից, նաև աշխարհից ինչ-որ առումով: Սակայն այս ամենի ֆոնին մենք փաստորեն չունենք այնքան կենսունակություն, որ կարողանանք և՛ հիշել Ցեղասպանության այս տարելիցը ու հավուր պատշաճի հիշատակել այն, և՛ միաժամանակ շարունակենք նույնքան պատշաճ կերպով զբաղվել պետական ու համահայկական կարևոր խնդիրներով, որոնցից առաջնայինն անկասկած պետք է լինի սիրիահայերի խնդիրը:

Ի վերջո, սա միայն մեր հայրենակիցներին փրկելու, պաշտպանելու մարդասիրական, բարոյական խնդիր չէ: Սա նախևառաջ համահայկական կենսունակության ինդիկատոր է, որը վաղուց արդեն ոչ միայն ցույց է տալիս իրավիճակի անբավարարությունը, այլ ահազանգում է անբավարարության կրիտիկական աստիճանի մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում