Sunday, 12 07 2026
18:45
Երկրի վրա կարող է նոր կղզի հայտնվել
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում հուլիսի 12-ին
18:15
Ինդոնեզիան պատմություն է կերտել՝ անցնելով արմավենու յուղի հիմքով վառելիքի
Վարդավառ 2026
17:45
The Rolling Stones-ը ներկայացրել է նոր ալբոմ
«Մեր ժամանակների հերոսը-2026». Սաբեթ Հովհաննիսյանը հիմնել է «Արևիկ» գրատունը
17:15
Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը
17:00
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
16:45
Կյանքի լավագույն պայմաններ ունեցող քաղաքների վարկանիշը գլխավորել է Կոպենհագենը
Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել
16:15
«Երկարագուլպա Պիպին» գրքի հիման վրա կստեղծվի անիմացիոն սերիալ
Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
15:45
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյան
15:15
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
Ադրբեջանում «ինչ-որ զարգացումների սպասում կա»
Տիեզերական վահան Երկրի համար․ Չինաստանը մշակում է աստերոիդների դեմ համակարգ
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
Այլևս կարիք չկա ռոբոտ գնել․ դրանք արդեն կարելի է վարձակալել
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը․ Տիգրան Ավինյան
Լուսնի ապագա բազայի գաղտնիքը
13:30
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
«Artemis II-ի» անձնակազմը երեք ամիս անց կրկին այցելել է իր տիեզերանավին
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
12:45
Մահացել է Կատարի նախկին էմիրը
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
Երեք ուշագրավ ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Սպասվում է առանց տեղումների եղանակ

ԵՏՄ-ն Հայաստանի հետ զրուցում է, բայց չի բանակցում

ԱԺ Եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովն այսօր կազմակերպել էր խորհրդարանական լսումներ Ռիգայի գագաթաժողովին ընդառաջ թեմայով, որին հրավիրված էին Հայաստանում եվրոպական կառույցների ներկայացուցիչներ, այդ թվում` Հայաստանում ԵՄ դեսպան Տրայան Հրիսթեան, ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանը, պատգամավորներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: Լսումները կազմակերպված էին մայիսին Ռիգայում կայանալիք Արևելյան գործընկերության հերթական գաղաթաժողովին ընդառաջ, հասկանալու համար, թե ինչպես կարող է ԵՏՄ-ին անդամակցած Հայաստանը համագործացել Եվրամիության հետ:

Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 3-ից հետո, երբ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանն անդամակցելու է Մաքսային միությանը և ԵՏՄ-ին, Եվրոպական կառույցներում խորը հիասթափություն առաջացավ Հայաստանի որոշումից, և ինչպես ԵՄ կառույցների, այնպես էլ առանձին ԵՄ անդամների ղեկավարներ սկսեցին հայտարարել, որ Հայաստան -ԵՄ համագործակցությունն այլևս անհնար է, քանի որ Հայաստանը նախապատվությունը տվել է մեկ այլ ինտեգրացիոն միավորի: Հայաստանի պաշտոնյաների բոլոր փորձերը` համոզելու ԵՄ ներկայացուցիչներին, որ այնուամենայնիվ, Հայաստանի հետ ինչ որ փաստաթուղթ ստորագրվի 2013թ. Վիլնյուսի գագաթաժողովի ժամանակ, որևէ արդյունք չունեցան, քանի որ եվրոպացիների նեղացածությունը շատ խորն էր:

Հայաստանցի պատգամավորներին և պաշտոնյաներին թվում է, որ եվրոպացիների նեղացածությունը այս մեկուկես տարվա ընթացքում կարծես անցել է, քանի որ անցյալ տարվա աշնանից Հայաստանը և ԵՄ-ն սկսել սկսել են մտքերի փոխանակում` համագործակցության հնարավորության վերաբերյալ: ԵՄ-ներկայացուցիչներն ասում են, որ եթե Եվրահանձնաժողովը հաստատի բանակցությունների մանդատը, ապա դրանից հետո կսկսվեն ԵՄ-Հայաստան նոր բանակցություններ, որոնց ընթացքում կստեղծվի մի նոր համաձայնագիր, որը, ի տարբերություն նախորդի, որը բանակցվել էր և պատրաստ էր ստորագրման, չի հակասի Հայաստանի ԵՏՄ շրջանակներում ստանձնած պարտավորություններին:

Հայաստանի խորհրդարանականները համոզված են, որ այդպիսի համագործակցությունը հնարավոր է, որ պետք է ընդամենը այնպես անել, որ Հայաստան-ԵՄ համագործացությունը չհակասի ԵՏՄ-ի շրջանակներում ստանձնած պարտավորություններին: Ավելին,մ Հայաստանի թե խորհրդարանականները և թե ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանը հնարավոր են համարում, որ այդ համագործակցությունը կարող է կայանալ մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության, արդար կառավարման, արդարադատության ինչպես նաև տնտեսության որոշ ոլորտներում: Իսկ որոշ պատգամավորներ, ինչպես օրինակ` Թևան Պողոսյանը, բողոքում են, թե ինչու 2013թ. սեպտեմբերից հետո ընկած ժամանակահատվածն արդյունավետ չի օգտագործվել, և մինչև հիմա տեղի է ունենում ինչ որ մտքերի փոխանակում, փոխանակ արդեն նոր համաձայնագիրը պատրաստ լիներ ստորագրման:

Եվրոպացիները դրա պատասխանն անշուշտ ունեն: Դեսպան Հրիսթեան ասում է, որ այդ ժամանակն անհրաժեշտ էր վստահության վերականգնման համար: Բայց արդյոք Հայաստանը վերականգնե՞լ է իր վստահությունը ԵՄ առաջ և եվրոպական կառույցները պատրա՞ստ են Հայաստանի հետ բանակցել նոր համաձայանգրի շուրջ: Այսօր տեղի ունեցող մտքերի փոխանակումը որևէ բան չի պարտավորեցնում, դա ընդամենը զրույց է, որը կարող է հավերժ շարունակվել: Մինչդեռ, հայ պատգամավորները և պաշտոնյաները համոզված են, որ ԵՄ նոր ղեկավարությունը հիմա ավելի ճկուն է, և պատրաստ է վստահել Հայաստանին: Վստահել նշանակում է` պատրաստել նոր համաձայնագիր:

Իսկ ի՞նչ կապ ունի այստեղ վստահությունը: Խնդիրն այն է, որ Հայաստանը մի անգամ հետ է կանգնել արդեն բանակցված և երկու կողմերի հավանությանն արժանացած համաձայնագրի ստորագրումից: Հայաստանին դա թույլ չտվեց Ռուսաստանի ճնշումը, և Հայաստանը պատճառաբանելով որ կա անվտանգության խնդիր, կա Ղարաբաղի հետ կապված խնդիր հետ կանգնեց համաձայնագրի ստորագրումից, որի պատրաստման վրա միլիոնավոր եվրոներ և մարդկային հսկայական աշխատանք էր գործադրվել: Հիմա Հայաստանն առաջարկում է ամեն ինչ սկսել նորից, և նոր համաձայնագիր պատրաստել: Իսկ ի՞նչ կլինի, եթե այս համաձայանգիրը ևս Հայաստանը չստորագրի:

Չէ. Հայաստանն ասում է, որ եթե այդ համաձայնագիրը չհակասի ԵՏՄ-ի առջև ստանձնած մեր պարտավորություններին, ապա ստորագրման հետ կապված որևէ խնդիր չի լինի: Բայց Հայաստան- ԵՄ բանակցություններին Ռուսաստանը չի մասնակցում, և դժվար է հասկանալ թե նա ինչ դիրքորոշում կարող է ունենալ նոր համաձայնագրի նկատմամբ: Հնարավոր է, որ երբ համաձայնագիրը բանակցվի և պատրաստ լինի ստորագրման, Ռուսաստանը հայտարարի, որ այն հակասում է Հայաստանի ԵՏՄ առջև ստանձնած պարտավորություններին: Հայաստանը շատ հանգիստ կհրաժարվի այդ համաձայնագրից` ասելով, որ ի սկզբանե ասել է, որ կստորագրի միայն ԵՏՄ-ին չհակասող փաստաթուղթ, բացի այդ անվտանգության հարցը մնում է ուժի մեջ: Իսկ եվրոպացիները ստիպված կլինեն հերթական անգամ արձանագրել, որ իրենք խաբված են ու խորը հիասթափված: Ու քանի դեռ նրանք վստահություն չունեն Հայաստանի նկատմամբ, նրանք կշարունակեն անմեղ զրույցը և զրույցի ֆորմատից չեն անցնի բանակցությունների:

Հ.Գ.Երեկվա խորհրդարանական լսումների ժամանակ մի հետաքրքիր իրադարձություն տեղի ունեցավ. ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն առաջարկեց, որպեսզի ԵՄ-ն միջոցներ հատկացնի Հայաստանում իշխանությունների ազդեցությունից զերծ հեռուստաընկերության ֆինանսավորման համար, որպեսզի ընդդիմադիր պատգամավորները ևս հնարավորություն ունենան հայտնվելու հեռուստատեսությունում:

Թևան Պողոսյանը շատ տեղին նկատեց, որ ԵՏՄ-ին կողմ քվեարկած Լևոն Զուրաբյանը ԵՄ-ի հաշվին է ուզում հեռուստատեսությամբ իր գաղափարները քարոզել: Իսկապես շատ հետաքրքիր պատկեր կլիներ. ԵՄ միջոցներով ֆինանսավորվող հեռուստաընկերության եթերից Լևոն Զուրաբյանը քարոզում է ԵՏՄ-ի առավելությունները և Հայաստանի այդ միությունում լինելու գրավչությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում