Sunday, 12 07 2026
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
21:09
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել
ՀՀ վարչապետը մասնակցել է պատարագի
19:15
Կատարում հայտարարվել է քառօրյա ազգային սուգ
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
18:45
Երկրի վրա կարող է նոր կղզի հայտնվել
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում հուլիսի 12-ին
18:15
Ինդոնեզիան պատմություն է կերտել՝ անցնելով արմավենու յուղի հիմքով վառելիքի
Վարդավառ 2026
17:45
The Rolling Stones-ը ներկայացրել է նոր ալբոմ
«Մեր ժամանակների հերոսը-2026». Սաբեթ Հովհաննիսյանը հիմնել է «Արևիկ» գրատունը
17:15
Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը
17:00
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
16:45
Կյանքի լավագույն պայմաններ ունեցող քաղաքների վարկանիշը գլխավորել է Կոպենհագենը
Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել
16:15
«Երկարագուլպա Պիպին» գրքի հիման վրա կստեղծվի անիմացիոն սերիալ
Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
15:45
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյան
15:15
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
Ադրբեջանում «ինչ-որ զարգացումների սպասում կա»
Տիեզերական վահան Երկրի համար․ Չինաստանը մշակում է աստերոիդների դեմ համակարգ
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
Այլևս կարիք չկա ռոբոտ գնել․ դրանք արդեն կարելի է վարձակալել

Ասեմ ով ես դու

Համացանցում հայտնված տեսանյութը այն մասին, թե ինչպես է մարտի 1-ի գործով ստեղծված փաստահավաք խմբում հարցաքննվում պաշտպանության նախկին նախարար, գեներալ Միքայել Հարությունյանը, տալիս է շատ մտորումների տեղիք: Ընդ որում, խոսքը միայն մարտի 1-ի մասին մտորումներին չի վերաբերում: Եվ նույնիսկ տվյալ պահին մարտի 1-ի երևի թե ընդհանրապես չի վերաբերում: Խոսքը վերաբերում է Հայաստանին որպես պետություն, որը գտնվում է չընդհատված պատերազմի մեջ, որն ունի արտաքին լուրջ մարտահրավերներ, անվտանգության լուրջ խնդիր: 

Ինչպիսի մարդիկ են ղեկավարում այդ պետության կարևորագույն կառույցներից մեկը` պաշտպանության նախարարությունը: Տեսանյութում Միքայել Հարությունյանը, գեներալ Միքայել Հարությունյանը, հիշեցնում է ինչ-որ մեղք գործած երեխայի, որը ծնողների մոտ հայտնվել է շվարած վիճակում և փորձում է ինչ որ կերպ չքմեղանալ և ինչ-որ բաներ չհիշելու միջոցով խուսափել պատասխանատվությունից: Երկրի համար կարևորագույն պահին լրջագույն մի կառույց ղեկավարած գեներալ Հարությունյանն օրինակ չի հիշում, թե քանի մեքենա է պաշտպանության նախարարությունը տրամադրել ցուցարարների դեմ պայքարի ելած ներքին զորքերին: Գեներալը չգիտե նաև, թե ում գրավոր հրամանով է այդ ամենը կատարվել, կամ գրավոր հրաման եղել է արդյոք, թե չի եղել: 

Հասկանում եք, թե ինչպիսի որակի է պաշտպանական գերատեսչության կազմակերպումը, հասկանում եք, թե ով է ղեկավարել, և ինչպես է ղեկավարել պաշտպանության նախարարությունը: Հասկանում եք, թե ում է վստահված եղել մեր երկրի արտաքին սահմանների կարևորագույն մի հատվածի անվտանգության ապահովումը: Դա վստահված է եղել գեներալական ուսադիրով, բայց մանկան հոգեբանությամբ և խառնվածքով մի անձնավորության, որն ինքն էլ չգիտե, թե ինչպես է կառավարվել պաշտպանության նախարարությունը, ով ինչ է վերցրել ու տեղը դրել կամ չի դրել, ինչքան է վերցրել ու վերադարձրել կամ չի վերադարձրել: Եվ այդ մարդը այժմ էլ զինված ուժերի գլխավոր ռազմական տեսուչն է և տեսչական ստուգումներ է իրականացնում բանակում: 

Զարմանալի չէ, որ նման մարդու ստուգած բանակում իրար են հաջորդում տարատեսակ հանցագործությունները, բռնությունները, սպանությունները, ինքնասպանության հասցնելու դեպքերը: Բայց, զարմանալի չէ նաև, որ նման գեներալների է վստահվում հայկական բանակը: Բանն այն է, որ առավել պատասխանատու զինվորականները արտակարգ իրավիճակներում չեն դառնա վարչակարգի ձեռքին գործիք խաղաղ ցուցարարների դեմ: Դրա համար էլ բանակում պետք է լինեն գեներալներ, որոնք նախ անվերապահ կկատարեն վարչակարգի հրամանները, առանց մտածելու դրանց օրինականության և իրավական հիմնավորվածության մասին, իսկ հետո կփորձեն երեխայի նման չքմեղանալ, թեկուզ սեփական արժանապատվության հաշվին: Ինչպիսին իշխանության խնդիրն է, այդպիսին էլ այդ իշխանության գեներալներն են: Եթե իշխանության առաջնային խնդիրը իշխանական դիրքերի, ոչ թե պետության ամրությունն է, ապա բնականաբար բանակում հայտնվում են հենց այդ խնդիրը լավագույնս լուծելու ունակ գեներալներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում