Wednesday, 15 07 2026
Անհամբեր սպասում եմ Հայաստանի հետ հարաբերություններն ամրապնդելու և երկրի եվրոպական օրակարգին աջակցելու համատեղ ջանքերի շարունակությանը. Կեստուտիս Բուդրիս
19:10
Թրամփը հայտարարել է, որ իր կարծիքով՝ Պուտինը պատրաստ է խաղաղության համաձայնագիր կնքել
Կանցկացվի «Գարեջրի օրեր» խորագրով ցուցահանդես-տոնավաճառ
18:50
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների նոր ալիքը
ՀՀ նախագահն առանցնազրույց է ունեցել Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ
18:30
ԱՄՆ-ի 250-ամյակին նվիրված նոր հուշադրամները կկրեն Թրամփի պատկերը
Էստոնիայի դեսպանի հետ քննարկվել են թվայնացման և մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտներում ՀՀ օրակարգին աջակցելու հնարավորությունները
18:10
ԵՄ-ն խստացրել է ուկրաինացի փախստականների ժամանակավոր պաշտպանության կանոնները
Հյուսիսային Կովկասը «տենդում» է
17:50
ԱՄՆ Սենատի դեմոկրատներն արգելափակել են 1 տրիլիոն դոլարի պաշտպանական օրինագիծն՝ ի նշան բողոքի Իրանի դեմ պատերազմի
Գոռ Վարդանյանից կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
17:30
Լատվիան նոր սահմանափակումներ է կիրառում Ռուսաստանից և Բելառուսից ներմուծվող ապրանքների նկատմամբ
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. Փաշինյան
17:10
Թրամփի ռուս դոնորը կղեկավարի «Tripp+» հիմնադրամը. The Guardian
Հայկական լեռնաշխարհի վիշապաքարերի վերաբերյալ նոր հետազոտություն է հրապարակվել Heritage Science ամսագրում
16:50
ԱՄՆ-ն Իրանի դեմ նոր հարվածներ է իրականացրել
Լցակայանում հայտնաբերվել է թերլիցքավորում
Վաշինգտոնը կվերադառնա Ուկրաինայի հարցին Իրանից հետո. Պեսկով
16:20
«World Open 2026»-ում Զավեն Անդրիասյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը
16:10
Բրիտանական թագավորական ընտանիքի անդամն ամուսնության առաջարկ է արել բրիտանահայ Էլեանոր Էքսերջյանին
Գիշերը Հյուսիսային պողոտայում իրականացվել են լվացման աշխատանքներ
15:50
ԱՄՆ նոր պատժամիջոցները Մոսկվայի դեմ ստացել են «դժոխային» անվանումը
Ջերմաստիճանը կնվազի
15:30
ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները
ՀԷԿ-երից մեկի տարածքում փլուզում է եղել. 2 հոգու դուրս են բերել փլատակներից
15:10
Իրանում հայտնել են ԱՄՆ-ի հարվածների հետևանքով 7 զինվորականի զոհվելու մասին
Թուրքիան Ռուսաստանի «առջև Սուրբ Սոֆիան փակել» է
14:50
Ջուդին ցույց են տվել միայն իմ քննադատությունը. Տուխել
Ինչ անել, եթե գործատուն հրաժարվում է վճարել աշխատավարձը. արդարադատության նախարարության պարզաբանումը
14:30
Ֆոն դեր Լայենը և ԵՄ մի շարք երկրների ղեկավարներ ժամանել են Կիև

ԱՄՀ ղեկավարը մերժել է Հունաստանին՝ հետաձգելու պարտքի վճարումը. FT

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ղեկավար Քրիստին Լագարդը մերժել է Հունաստանին՝ հետաձգելու պարտքի հերթական տրանշի վճարումը, որը պետք է մարվի մայիսին: Այս մասին հայտնում է Financial Times թերթը:

«Վաշինգտոնում ելույթ ունենալով ԱՄՀ գարնանային հանդիպման ժամանակ՝ Լագարդը հաստատել է, որ ինքը Հունաստանի ֆինանսների նախարար Յանիս Վարուֆակիսին բացատրել է պարտքերի վճարման երկարաձգումից հրաժարվելու հիմնադրամի քաղաքականությունը՝ այն բանից հետո, երբ Աթենքն այս ամիս ոչ պաշտոնապես խնդրել է լրացուցիչ ժամանակ՝ վճարումը կատարելու համար,- գրում է պարբերականը:- Յանիս Վարուֆակիսը հայտարարել է, որ ինքն այդպիսի հայտով չի դիմել»:

«Լագարդի խոսքով՝ ինքն Աթենքին խորհուրդ է տվել քրտնաջան տեխնիկական աշխատանք կատարել՝ հունական տնտեսության բարեփոխումների ծրագրման և վստահության արժանի ծրագրի իրագործման նախապատրաստման համար ՝ լայն քաղաքական գործարքի հույս ունենալու փոխարեն, որի արդյունքում վարկատուները կկարողանային սառեցնել մնացած 7.2 մլրդ եվրո պարտքը»,- հայտնում է Financial Times-ը:

«ԱՄՀ տնօրենների խորհուրդը 30 տարվա ընթացքում վճարների հետաձգման որոշում չի ընդունել,- թերթը մեջբերում է Լագարդի խոսքերը:- Մենք հնարավորություն ունեինք արտահայտելու և բացատրելու վճարների հետաձգման ԱՄՀ քաղաքականությունը և պրն Վարուֆակիսին պատմական նախադեպեր ներկայացնելու»:

Թերթը մեջբերում է հինգշաբթի օրը Վաշինգտոնում Բրուքինգսի ինստիտուտում Վարուֆակիսի խոսքերը, ըստ որի՝ Հունաստանը պատրաստ է զիջումների գնալ վարկատուների հետ բանակցություններում, սակայն չի պատրաստվում մշտապես զիջումների գնալ, որոնք երկրի կառավարությունը վարկաբեկում են հույն ընտրողների աչքի առջև:

Թերթի տեղեկությամբ՝ Հունաստանի կառավարությունը չի ցանկանում ընդունել իր պարտքի վերաբերյալ համաձայնության նոր տարբերակը, որը, Աթենքի տեսանկյունից, կերկարաձգեր առկա իրավիճակը:

Մինչև մայիսի 12-ը Հունաստանը ԱՄՀ պարտքի մարման հաշվին պետք է վճարի 747 մլն եվրո։

Երկրի պետական բյուջեի միջոցները սպառվում են, և առանց եվրոգոտու երկրների կողմից ֆինանսական հերթական օգնության Հունաստանը չի կարողանա միաժամանակ ԱՄՀ-ին միջոցներ փոխանցել և շարունակել աշխատավարձեր ու թոշակներ վճարել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում