Monday, 20 07 2026
ՀՀ-ՌԴ տնտեսական կապերը վերանայվում են. քննարկվում է նաև ամերիկյան շուկան
Իրանի հոգևոր առաջնորդը Մոսկվայո՞ւմ է
23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները
Բաքուն խոստովանեց, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը Սյունիքի օտարման մասին է․ սպառնալիքը վերջնականապես կանխվա՞ծ է
Անտարկտիդայի Կոնկորդիա կայանում գրանցվել է -84.1°C նվազագույն ջերմաստիճան
Գողթանիկի ջրվեժից դուրս է բերվել 21-ամյա երիտասարդի դին
Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կան զոհեր և վիրավորներ
Երևանցիները սիրում են իրենց քաղաքը
19:45
Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈՒ համար պաշտպանիչ միջոցներ արտադրող գործարանը
Վթարային ջրանջատում` Արաբկիր վարչական շրջանում
19:15
Էլբրուսում վերելքի ժամանակ ալպինիստ է զոհվել
Մհեր Գրիգորյանը արձակուրդ կգնա
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
18:15
Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին

Արդարադատության նախարարն ընդունել է GRECO-ի պատվիրակությանը

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը երեկ ընդունել է Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի երկրների խմբի պատվիրակությանը (GRECO):

Նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ ողջունելով հյուրերին՝ նախարարը բարձր է գնահատել եվրոպական կառույցի հետ երկխոսությունն ու անդրադարձել կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող միջոցառումներին:

Այդ համատեքստում նա կարևորել է ՀՀ նախագահի կարգադրությամբ հաստատված իրավական եւ դատական բարեփոխումների 2012-2016 թթ ռազմավարական ծրագրով իրականացվող միջոցառումները:

Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը մանրամասներ է ներկայացրել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմի, կոռուպցիայի դեմ պայքարի հայեցակարգի հիման վրա ներկայում մշակվող ռազմավարության ուղղությունների, հանրային ծառայության մարմինների արդյունավետության բարձրացման ու բարեխիղճ հանրային ծառայողների դասի ձևավորման վերաբերյալ:

Կողմերն անդրադարձել են ՀՀ դատական համակարգում կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն ուղղված հարցերին և առավել անկախ ու արդյունավետ դատական համակարգ ունենալուն միտված բարեփոխումներին:

Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, հյուրերի խնդրանքով, անդրադարձել է երկրում ընթացող սահմանադրական բարեփոխումների գործընթացին եւ նշել, որ այս փոփոխությունների գլխավոր նպատակներից մեկը լինելու է մարդու իրավունքների ապահովման ու երաշխավորման առավել արդյունավետ մեխանիզմների ներդրումը: Հանդիպման ավարտին նախարարն իր պատրաստակամությունն ու շահագրգռվածությունն է հայտնել Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի երկրների խմբի հետ աշխատանքները շարունակելու եւ համագործակցությունն էլ ավելի խորացնելու ուղղությամբ:

Կոռուպցիայի դեմ պայքարի երկրների խմբի պատվիրակության անդամները ևս մեկ անգամ շնորհակալություն են հայտնել Հովհաննես Մանուկյանին ընդունելության համար՝ հավաստելով նախարարության հետ հետագա փոխգործակցության պատրաստակամությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում