Հայտնի երաժիշտ Բիլլի Ջոելը և նրա ներկայիս ընկերուհին՝ Ալեքսիս Ռոդերիկը, ծնողները կդառնան, գրում է Spletnik.ru-ն:
65-ամյա Բիլլիի խոսքերով՝ նրանք 33-ամյա Ալեքսիսի հետ արդեն ամռանը աղջիկ կունենան:
Հիշեցնենք, որ դա Ջոելի երկրորդ երեխան է: Մոդել Քրիսթի Բրինքլիի հետ նախկին ամուսնությունից Բիլլին 29-ամյա դուստր ունի՝ Ալեքսա Ռեյը:

Բիլլին Ալեքսիսին հանդիպել է 2009թ.՝ կնոջից բաժանվելուց անմիջապես հետո: Վերջերս տված հարցազրույցում երաժիշտը հայտարարել է, որ չորս անհաջող ամուսնալուծություններից հետո նա դեռևս չի պատրաստվում ամուսնանալ:












































