DES կոլաբորացիան հրապարակել է տիեզերքի մութ մատերիայի աշխարհում առաջին խոշորագույն քարտեզը, որը ստացվել է DEC 570 մեգապիքսելանոց տեսախցիկի շնորհիվ, հայտնում է Ֆերմի անվան լաբորատորիայի մամլո ծառայությունը:
Dark Energy Survey նախագիծը ենթադրում է գալակտիկաների ու գերնոր աստղերի բազմամյա ուսումնասիրություն՝ նման անուղղակի նշաններ որոնելու նպատակով:
Դրա համար Չիլիի աստղադիտարանում ստեղծվել է հատուկ DEC (Dark Energy Camera) տեսախցիկ, որըկարող է «որսալ» 1 կադրում մոտ 100 հազար գալակտիկա` մինչև 8 մլրդ լուսային տարի հեռավորության վրա:
Քարտեզները ցույց են տվել, որ մեր պատկերացումները մութ մատերիայի տեղաբաշխման հարցում ընդհանուր առմամբ համապատասխանում են նրան, թե ինչ է տեղի ունենում իրականում:





































