Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հաստատել է, որ իր թիմի կենտրոնական պաշտպանի ծառայություններով հետաքրքրված է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ», տեղեկացնում է DW-ն:
«Հյումելսը շատ լավ ֆուտբոլիստ է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի համար: Նա դիտարկում է առաջարկները:
Անխոս, մենք կփորձենք նրան պահել թիմում: Չգիտեմ, թե ինչ կլինի ապագայում: Կարող եմ ասել, որ կլինեն ֆուտբոլիստներ, ովքեր ուրախությամբ կտեղափոխվեին «Բորուսիա»»,- հայտարարել է Կլոպը:









































