Sunday, 12 05 2024
Ադրբեջանում ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել
Թբիլիսիում մեծամասշտաբ բողոքի ակցիա է ընթանում
Լեփ-լեցուն դահլիճներ ու աննկարագրելի զգացողություններ. «Ժիզել»-ը գերեց բոլորի սրտերը
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանին
Մեկնարկեց «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակիչը. «Լադանիվա»-ն ելույթ կունենա 19 համարի ներքո. ՈւՂԻՂ
Խոշոր ավտովթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին. կան վիրավորներ
ՀՀ ՊՆ-ն կոչ է անում զերծ մնալ ԶՈւ հեղինակությանը վնասելու գործելաոճից
ՄԻՊ-ը հորդորում է զերծ մնալ ոչ ամբողջական տեղեկություններ հրապարակելուց
Ո՞վ է ԼՂՀ պետական-քաղաքական կյանքի ստագնացիայի եւ հաջորդած դեգրադացիայի ռեժիսորը
Անկարան կարծում է, որ Թուրքիան և Հունաստանը պետք է ինքնուրույն լուծեն իրենց խնդիրները
Նրանց նպատակն է ձևավորել խամաճիկային իշխանություն և ավելի հարստանալ
«Եվրոպացիները գնում են վա-բանկ»․ Պեսկով
Մանիպուլյացիա է, թե հայրենիք են պաշտպանում. պետք է պարզ ասեն, որ շարժման իմաստը իշխանափոխությունն է
Միրզոյան-Բայրամով հանդիպումն ավարվեց, կեցցե՞ նոր հանդիպումը
Վարչապետը Ջրառատում ներկա է գտնվել Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի բացման արարողությանը
Երևանում բախվել են ավտոմեքենաներ և թիվ 44 երթուղին սպասարկող ավտոբուսը
6-7 բալ ուժգնությամբ երկրաշարժ՝ Ադրբեջանում
Ադրբեջանը հիմնահատակ ոչնչացրել է Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցին
Նիկոլ Փաշինյանն այցելել է Արևիկ բնակավայրում գործող նորակառույց մոդուլային մանկապարտեզ
19:30
Նիդեռլանդների ներկայացուցիչը եզրափակիչ փուլից ժամեր առաջ հեռացվել է Եվրատեսիլ մրցույթից
Հայաստանը հայտարարվել է «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» ծրագրի հյուրընկալող երկիր
19:00
Լոնդոնի բորսայում Brent նավթի գնի աճը դանդաղել է, այն մեկ բարելի դիմաց կազմում է 83,97 դոլար
Վլադիմիր Պուտինը հաստատել է կառավարության նոր կառուցվածքը
Ինչպե՞ս «Եվրատեսիլ-2024-ի» եզրափակչում քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին
Վարչապետը հետևել է Արտիմետի դպրոցի մարզադահլիճի թերությունների վերացման աշխատանքներին
Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ այցելել է Էջմիածնի թիվ 7 հիմնական դպրոց
Ձեզ աջակցել ու աջակցում ենք Փաշինյան ջան․ վարչապետը չնախատեսված կանգառ է ունեցել Գայ բնակավայրում
Նիկոլ Փաշինյանը Ջրառատում մասնակցել է Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի բացմանը
18:10
Բրազիլիայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 127-ի
Հուսով եմ՝ ով մտքի ծայրով կանցկացնի, թե եկեղեցին կարող է իշխանություն վերցնել, գիտակցում է հետևանքը

ՀՀԿ վիրավորված տիկնայք որոշել են դատի տալ իրենց «անբարոյականի» պիտակ կպցնողներին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երկու օր է, ինչ ինտերնետ տիրույթի խոսակցության թեման պոռնոաստղ Քիմ Քարդաշյանի Հայաստան սպասվող այցն է և Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ՀՀԿ-ական կանանց լուսանկարները: ՀՀԿ իգական սեռի իդեոլոգները շաբաթ օրը 3 հազար կանանցով բարձրացել էին Եղեռնի հուշահամալիր` թշնամուն ցույց տալու, որ իրենք միասնական են, իրենք դեմ են ցեղասպանությանը: Ուզում էին լավ բան անել, բայց ստացվեց ինչպես միշտ: Մինչդեռ հենց ՀՀԿ-ն է կոկորդ պատռում, թե Ցեղասպանության 100-ամյակը նուրբ թեմա է, և այն պետք չէ շահարկել: Մասնավորապես, նրանց մեղադրանքներն ուղղված են Ժիրայր Սեֆիլյանի «100-ամյակն առանց ռեժիմի» շարժմանը, որն ապրիլի 24-ին հեղափոխություն է նախատեսում, մինչդեռ «թուրքը դա կտեսնի ու կծիծաղի մեզ վրա»: Հիմա ՀՀԿ կանայք՝ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ, ոչ միայն «թուրքին», այլև ողջ հանրությանը ցնցեցին: ՀՀԿ կանանց հրճվալից լուսանկարների տակ տեղադրված անպարկեշտ պիտակավորումները ցույց տվեցին, որ մարդկանց զայրույթին չափ ու սահման չկա: Երեկ տեղեկացանք, որ վիրավորված տիկնայք քննարկման են դրել իրենց մասին արված կոլաժներն ու անպարկեշտ խոսքերը և որոշել են դատի տալ իրենց «անբարոյականի» պիտակ կպցնողներին: Սակայն տեղեկացանք նաև, որ նրանց այս պահանջը չի ողջունվել կուսակցական այրերի կողմից, քանի որ ապրիլի 24-ին ընդառաջ դատական գործընթացները կարող են բացասաբար ազդել երկրի իմիջի վրա: ՀՀԿ այրերը ՀՀԿ կանանց համոզել են, որ պատվի ու արժանապատվության հարցերը բարձրացնեն ավելի ուշ կամ մոռանան դրանց մասին` համարելով հանրության էմոցիոնալ պոռթկումներ: Կուսակցության վերնախավը համոզել է տիկնանց նախ պարզաբանումներով իրավիճակը խաղաղեցնել, արդարացնել, թե պահանջատեր լինելը դեռ չի նշանակում տխրադեմ ու ողբաձայն լինել: Որոշվել է, որ պարզաբանումների պարտականությունը դրվի դպրոցների տնօրենների վրա, ովքեր, կադրային կրճատումներով սպառնալով ուսուցիչներին, ստիպել են բարձրանալ Ծիծեռնակաբերդի բարձունք: Որոշել են պարտադրել հարևան-բարեկամներին՝ որտեղից հնարավոր է սև հագուստ, կոշիկ ճարել, որպեսզի հաջորդ անգամ շոուն լիարժեք լինի:

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանից երեկ հետաքրքրվեցինք, թե քննարկե՞լ են արդյոք գործընկերուհիների վարքագիծը և ի՞նչ քայլեր են ձեռնարկելու: «Եթե մի հատ ժպիտով նկար են կարողացել գտնել այդ ամենի մեջ ու քննադատում են, բնականաբար, արդեն դա նորմալ չեմ համարում… և այնտեղ միջոցառումն անցկացրել են հավուր պատշաճի, եթե ինչ-որ մի նկար է եղել, որ ժպիտով է արվել… Բայց ո՞վ է ասում, որ մենք որպես պարտություն պետք է վերաբերվենք… ոչ թե լացով պետք է գրավենք ուշադրությունը, այլ հարկավոր է այդ լացից դուրս գանք, որպեսզի մեզ չխղճան»,-ասաց Բաղդասարյանը: Բայց խոսքը ողբալու մասին չէ, այլ զուսպ, առանց տեսարանների հարգանքի տուրք մատուցելու, ինչո՞ւ դա չի ստացվում ՀՀԿ-ի մոտ: «Միջոցառումը նորմալ է եղել, ես լրագրողներին էլ կոչ եմ անում, որ որևէ մեկն անգամ փորձ չկատարի, որ մարդիկ ինչ-որ երկրների, մեր թշնամիները մեզ խղճահարությունով մոտենան… ինչ վերաբերում է երջանկությանը, չի եղել նման բան, դա լրատվական հնարք է կամ այլ վատ ցանկացողների: Մենք կոչ ենք անում, որ մեզ ավելի խրոխտ պահենք, որ մենք պահանջատեր ենք, ոչ թե խղճահարության առարկա»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում