Sunday, 12 07 2026
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
22:00
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
21:09
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել
ՀՀ վարչապետը մասնակցել է պատարագի
19:15
Կատարում հայտարարվել է քառօրյա ազգային սուգ
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
18:45
Երկրի վրա կարող է նոր կղզի հայտնվել
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում հուլիսի 12-ին
18:15
Ինդոնեզիան պատմություն է կերտել՝ անցնելով արմավենու յուղի հիմքով վառելիքի
Վարդավառ 2026
17:45
The Rolling Stones-ը ներկայացրել է նոր ալբոմ
«Մեր ժամանակների հերոսը-2026». Սաբեթ Հովհաննիսյանը հիմնել է «Արևիկ» գրատունը
17:15
Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը
17:00
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
16:45
Կյանքի լավագույն պայմաններ ունեցող քաղաքների վարկանիշը գլխավորել է Կոպենհագենը
Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել
16:15
«Երկարագուլպա Պիպին» գրքի հիման վրա կստեղծվի անիմացիոն սերիալ
Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
15:45
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում

Սուրիկ Խաչատրյանի որդին ԲՀԿ Գորիսի մասնաճյուղի նախագահին սպառնացել է սպանել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սյունիքի մարզի Գորիս քաղաքի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության տարածքային կառույցի ղեկավար Ռոբերտ Հակոբյանը դիմել է ոստիկանություն: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վերջինս ասաց, որ ինքը ոստիկանությունում հաղորդում է տվել հանցագործության մասին, ավելի կոնկրետ` որ իրեն սպառնացել են մորթել:

Մինչ դեպքի մանրամասներին անդրադառնալը, նշենք, որ ապրիլի 5-ին «Ժողովուրդ»-ի խմբագրություն էր ահազանգել Գորիս քաղաքի մի բնակիչ, որը չցանկանալով ներկայանալ` հայտնել էր, որ Գորիսում մի խումբ տղաներ մեքենաներով շրջում են, և այնպիսի տպավորություն է, թե ինչ-որ մեկին են սպասում կամ հետապնդում: Իսկ թե կոնկրետ ում են հետապնդում, կամ ովքերն են հետապնդում, քաղաքացին չէր ցանկացել հայտնել` նշելով, թե այլ մանրամասներ չի կարող փոխանցել: Այս ահազանգից մի փոքր ուշ մեզ տեղեկություններ հասան, որ Գորիսի ԲՀԿ մասնաճյուղի նախագահ, ինչպես նաև Գորիսի ոստիկանության վետերանների միավորում հասարակական կազմակերպության նախագահ Ռոբերտ Հակոբյանը դիմել է ոստիկանություն: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Ռոբերտ Հակոբյանը պատմեց, որ ապրիլի 5-ին՝ ժամը 16:50-ի սահմաններում, Գորիս քաղաքի Գուսան Աշոտ փողոցում գտնվող Ծիածան շինանյութի խանութի մոտ մի խումբ տղաներ մեքենայով նախ հետապնդել են իրեն, իսկ ավելի ուշ սպառնացել. «Մեքենաներից մեկը «Բրաբուս» մակնիշի ավտոմեքենա էր՝ 077 QQ 77 պետհամարանիշով, իսկ մյուսը՝ «Պորշ կայեն»՝ 77 AV 077 պետհամարանիշով: Մեքենաներից մեկի ղեկին նստած էր Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդին` Տիգրան Խաչատրյանը, որը մեքենայով երկար հետապնդելուց հետո սկսեց ինձ սպառնալ, թե քեզ սպանելու եմ, մորթելու եմ: Այնպիսի հայհոյանքներ էր տալիս, որ ինձ թույլ չեմ տա այդ մասին Ձեզ հայտնեմ: Կատարվածից անմիջապես հետո ոստիկանություն եմ շտապել և հանցագործության մասին հաղորդում ներկայացրել, սակայն առայժմ ոստիկանության կողմից որևէ քայլ չի իրականացվել, և որևէ ձայն չկա»:

Մեր այն հարցին՝ իսկ ինչն է պատճառը, որ Սուրեն Խաչատրյանի որդին հետապնդել է իրեն և սպառնացել է մորթել, Ռոբերտ Հակոբյանը պատասխանեց. «Ես Բուդաղյանների ընտանիքի բարեկամ եմ, Բուդաղյանների փոքր տղան իմ դստեր ամուսինն է, և ես Տիգրան Խաչատրյանի արարքը կապում եմ Խաչատրյանների և Բուդաղյանների ընտանիքի հետ տեղի ունեցած դեպքի հետ»:

Հիշեցնենք, որ 2013թ հունիսի 2-ին Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ հնչել էին կրակոցներ, ինչի հետևանքով սպանվել էր Գորիսի քաղաքապետի թեկնածու Ավետիք Բուդաղյանը:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում