«Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին և կիսապաշտպան Անդրես Ինյեստան հայտարարել են, որ թիմի խաղային փիլիսոփայությունը որևէ կապ չունի այս կամ այն մարզչի մոտեցումների հետ:
«Գոյություն ունի խաղի հիմանական գաղափար, որի վրա հիմնվում է մարզիչների աշխատանքը: Ի ուրախություն մեզ, «Բարսելոնա»-ի խաղաոճը ավելի մեծ նշանակություն ունի, քան ֆուտբոլիստները:
Եթե դա այդպես չլիներ, ապա թիմի համար անհաջող ժամանակաշրջաններում խաղային այդ փիլիսոփայությունն ընդմիշտ կանհետանար: Մենք միշտ նմանատիպ ֆուտբոլ ենք դավանել»,- նշել են կատալոնական ակումբի սաները:









































