Thursday, 02 05 2024
ՆԳՆ-ն հերքում է լուրերը, թե Տավուշում բերման ենթարկված անձինք ծեծի են ենթարկվել
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն ու Հունաստանի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Գետափ-Մարտունի ճանապարհահատվածը ծածկվել է ջրաբերուկներով
Տոկաեւը «լիազորվա՞ծ է» Ալիեւից
Պատգամավորները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ
11:30
Չինաստանում մայրուղու փլուզման հետևանքով կան տասնյակ զոհեր
Պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները մեկնել են ոստիկանության Իջևանի բաժին
«Ինչու՞ է «Շողակաթ»-ով հոգևոր հաղորդումներ հեռարձակվում». փաստորեն սա է ՔՊ-ի համար երկրի պրոբլեմը
Փաշինյանի սերը կիրանցիների նկատմամբ լուսաբացին արտահայտվեց ոստիկանական բռնություններով
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Շիրակի մարզում վրաերթի ենթարկված 9-ամյա տղան մահացել է
10:30
Նավթի գները նվազել են. 01-05-24
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Լուրերի օրվա թողարկում 10։00
Սպասվում է անձրև, ամպրոպ
Կոնգրեսի «պատժամիջոցային ցուցակն» ընդլայնվել է. Ալիեւը «կուրանա՞» Պուտինին
ՆԳՆ-ն ուժեղացված ծառայություն է իրականացնում ականազերծման գոտիներում
Սերժ Սարգսյանի՝ Բրյուսելից մեկ գիշերում հրաժարվելու գինն այսօր ենք վճարում
31 քաղաքացի տարվել է ոստիկանություն
«խաղաղության խաչմերուկը» չի կարող հաջողություն ունենալ, քանի դեռ նրան դեմ են Թուրքիան և Ադրբեջանը
Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ. «Հրապարակ»
Անգամ Աննա Հակոբյանի հետ մտերմությունը չի փրկում. ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը ազատման դիմում է գրել. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին. «Հրապարակ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Ալիեւը պոկ չի գալիս Մակրոնից
Կիրանցում կսկսենք չվիճարկվող հատվածի սահմանազատումը. մյուս կետերում լուծումներ կփնտրենք. Փաշինյան
Ֆորպոստ լինել-չլինելու ընտրության բանաձևից դուրս գալն է մեր խնդիրը. Նիկոլ Փաշինյան
Զինվորի վրա անհամաչափ բեռներ ենք դրել. սա ֆորպոստի տրամաբանությունն է. Փաշինյան

Վրաստանում ի հայտ են եկել նոր տիպի քաղաքական գործիչներ. Միխեիլ Սաակաշվիլի

Վրացական Apsny.ge կայքի փոխանցմամբ, Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ուսանողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Վրաստանում ի հայտ են եկել նոր տիպի քաղաքական գործիչներ, որոնք շոշափում են ժողովրդին հուզող խնդիրները և բավականին սուր քննադատության են ենթարկում կառավարությանը.

«Ձեզ ցանկանում եմ հայտնել, որ այդ երրորդ կատեգորիան իրենց իշխանության պահպանման տեսանկյունից շատ ավելի վտանգավոր է իշխող ուժերի համար, սակայն երկրի համար դա շատ լավ է:

Շատ լավ է, որ ի հայտ է եկել մի քաղաքական դաս, որը, թեև համաձայն չէ կառավարության հետ և ցանկանում է նրա հեռացումը, այնուամենայնիվ, ունի սկզբունքների ընդհանուր շրջանակներ. այն չի ատում սեփական երկիրը, կապ չի հաստատում թշնամու հետ և երկրի համար ցանկանում է պայծառ ապագա: Դա ճիշտ ընդդիմություն է:

Անձամբ ես հպարտանում եմ, որ գնալով մեր երկրի կառավարության ներսում և դրանից դուրս ի հայտ է գալիս այդ քաղաքական դասը: Մեր պայքարը գաղափարների պայքար է»:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Վրաստանի փոխվարչապետ, եվրաինտեգրման հարցերով պետնախարար Գիորգի Բարամիձեն հայտարարեց, որ Վրաստանում գոյություն ունեն ընդդիմադիր ուժեր, որոնք մտադիր են անկարգություններ ու բախումներ կազմակերպել այն հույսով, որ վերջին պահին Ռուսաստանը կմիջամտի գործին, և նրա զորքերի օգնությամբ կարելի կլինի տապալել վրացական գործող իշխանություններին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում