Վրաստանի խորհրդարանի խոսնակ Դավիթ Ուսուպաշվիլին «Միասնական ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Դավիդ Բաքրաձեի հետ երկուշաբթի երեկոյան նախագահական նստավայրում կհանդիպի երկրի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հետ՝ սահմանադրական փորփոխությունների շուրջ խորհրդակցելու համար: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն:
«Հանդիպմանը քննարկվելու են այնպիսի հարցեր, որոնք հետաքրքրում են նախագահին և նրա թիմին: Այդ հանսիպումից հետո մենք ակնկալում ենք առաջընթաց կենտրոնական հարցի շուրջ, որը վերաբերվում է սահմանադրական փոփոխություններին»,- հայտարարել է Ուսուպաշվիլին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Ազգային միասնական շարժում» կուսակցության պատգամավոր Գեորգի Գաբաշվիլին հայտարարել էր, որ Սաակաշվիլին երկուշաբթի՝ տեղի ժամանակով ժամը 20.00-ին, սպասում է խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիին սահմանադրական փոփոխությունների հարցերի շուրջ խորհրդակցելու համար:








































