Թուրքիայի զինված ուժերը ահաբեկիչների դեմ պայքարելու համար հեռակառավարմամբ հրազեն կգնեն: Այս մասին հայտնում է MK-Turkey-ն:
Թուրքիան արդեն մի շարք բանակցություններ է անցկացրել օտարերկրյա ընկերությունների հետ և առաջարկ ստացել: Հավանաբար հաջորդ ամսվա սկզբից արդեն այդ տեսակի զենք կգնեն:
Հեռակառավարման հնարավորությամբ զենքը, որը կարող է թեքվել 360 աստիճան, արդյունավետորեն կիրառվում է ահաբեկիչների հարձակման դեպքում:







































