Thursday, 02 05 2024
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Ալիեւը պոկ չի գալիս Մակրոնից
Կիրանցում կսկսենք չվիճարկվող հատվածի սահմանազատումը. մյուս կետերում լուծումներ կփնտրենք. Փաշինյան
Ֆորպոստ լինել-չլինելու ընտրության բանաձևից դուրս գալն է մեր խնդիրը. Նիկոլ Փաշինյան
Զինվորի վրա անհամաչափ բեռներ ենք դրել. սա ֆորպոստի տրամաբանությունն է. Փաշինյան
Այո, մենք փոխվում ենք. չփոխվել նշանակում է երկիրը տանել ստույգ կործանման. Նիկոլ Փաշինյան
Ես ամենևին չեմ մոռացել 2020-ի պատերազմից հետո հնչած մեղադրանքները. այս գործընթացը դրանց արձագանքն է
Առանց Ալմաթիի հռչակագրի՝ խաղաղության պայմանագիր դժվար է պատկերացնել. Փաշինյան
Վրաստանում «ռուսական օրենքը» ուժի մեջ է մտնում՝ չնայած խիստ դիմադրությանը
Հիմա մենք սահմանազատման պրակտիկա ենք ձևակերպում, որը ներկայացնելու ենք խորհրդարանի հաստատմանը
Բաքուն նոր պայման է դրել. խաղաղություն՝ առանց միջնորդների
Մեր դիրքերի լեգիտիմությունն է երաշխիքը, որ Ադրբեջանը նոր պահանջներ չի ներկայացնի. Փաշինյան
Սահմանազատման գործընթացում կառավարության խնդիրը եղել է ներդնել ամբողջ սահմանագծով լեգիտիմ հիմքի վրա սահմանի վերականգնումն ապահովող բանաձև. Փաշինյան
«Լեքսուս»-ը շրջվել է․ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ հիվանդանոցում է
23:00
ՌԴ դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցանկում են ընկերություններ Թուրքիայից և Ադրբեջանից
Գործարկվել է Երևանի կենդանաբանական այգի տանող անվճար երթուղին
Ուկրաինայի Գերագույն Ռադայի փոխնախագահն «ականազերծո՞ղ է»
2018-ից ի վեր Աշխատանքային օրենսգրքի գրեթե կեսը փոխվել է. համալիր լուծումների ենք ձգտում
Լևոն Քոչարյանը պետք է ներողություն հայցի, այլապես նշանակում է՝ ինքը համաձայն է տեղի ունեցածի հետ
Վրաստանի խորհրդարանը 2-րդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը
Հունաստանի ԱԳՆ-ն ընդգծում է հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը
Մասիսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ
Պատահաբար մահացու կրակել է Արցախի նախագահի պարգևատրած ատրճանակով
Ղազախական հարթակը մերժելու հիմքեր այլևս չկան. գործընթացը սինքրոնիզացված է ԱՄՆ-ի հետ
Ինչ է սովորեցնելու Իրանը Հայաստանին. ու՞ր են տապալման պատասխանատուները
20:50
Բաքուն, Աստանան և Տաշքենդը համագործակցության հուշագիր են ստորագրել
Ադրբեջանի պաշտպանության նախարարն ուսումնամարզական հավաք է հայտարարել
Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է
Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՊՆ
20:10
Վարշավայում անհայտ անձինք Մոլոտովի կոկտեյլ են նետել սինագոգի շենքի վրա

Հայաստանի եվրալյուստրացիայի ժամանակը

Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի ուկրաինացի փոխնախագահ Բորիս Տարասյուկը Երևանում այսօր, ըստ էության, աղմկոտ հայտարարություններ է արել` ասելով, որ ԱՄՆ-ն ու Եվրոպան ընդունում են, որ Ռուսաստանն Ուկրաինան ագրեսիայի է ենթարկել, իսկ Հայաստանը այդպես չի կարծում:

Տարասյուկը նաև հայտարարել է, թե դա նույնն է, որ ամբողջ աշխարհը Ցեղասպանությունն ընդունի, իսկ մեկը ժխտի: Նա հայտարարել է, թե` ինչպես է Հայաստանը Ցեղասպանության ճանաչում պահանջում աշխարհում, եթե ինքն, օրինակ, չի ընդունում, որ Ռուսաստանն Ուկրաինային ագրեսիայի է ենթարկել: Նա հայտարարել է, որ Հայաստանը ռուսական քարոզչության ազդեցության տակ է: Թվում է` ուկրաինացի գործչի հայտարարությունները պայմանավորված են զուտ սուբյեկտիվ ընկալումներով, սակայն այս սուբյեկտիվությունից դուրս ակնհայտ է այն օբյեկտիվ իրականությունը, որը Տարասյուկի հայտարարություններով հառնում է մեր բոլորի առաջ և ըստ էության շեշտադրվում բավական հստակ:

Տարասյուկի հայտարարություններով մեր առաջ, ըստ էության, հառնում է աշխարհից, միջազգային հանրությունից Հայաստանի կտրվածության խնդիրը: Եվ այդ խնդիրն ընդգծելուն օգնում է հենց հայտարարությունների սուբյեկտիվությունը: Ու սա շատ հատկանշական իրավիճակ է հատկապես Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացման հեռանկարների շուրջ ակտիվ քննարկումների այս օրերին:

Վերջին օրերը, պայմանավորված նաև Երևանում Եվրանեսթի լիագումար նիստերի անցկացման հանգամանքով, ըստ էության Հայաստան-Եվրամիություն նոր հարաբերությունների թեմայի ակտիվացման օրերն էին, և այս ընթացքում հնչել են այդ հարաբերությունների վերաբերյալ բազում դատողություններ: Սակայն երբ մենք ստանում ենք նմանօրինակ հստակ հարցադրումներ, դրանց ողջ սուբյեկտիվությամբ հանդերձ` այդ հարցադրումների ֆոնին մենք հասկանում ենք, թե Հայաստան-Եվրամիություն հարաբերություններն, ըստ էության, որքան են այսօր հեռու կոնկրետությունից, և այդ հայտարարությունների վերաբերյալ հռչակագրային խոսքերը, ինչքան էլ որ դրանք բխեն անկեղծությամբ և ի խորոց սրտի, ըստ էության բովանդակային և տրամաբանական հակասության մեջ են կոնկրետ հարցադրումների հետ, որ արվում են աշխարհում, եվրոպական ընտանիքում Հայաստանի տեղի ու դերի վերաբերյալ:

Ուկրաինացի Բորիս Տարասյուկի հարցադրումները կոնկրետ հարցադրումներ էին հենց Հայաստանի տեղի ու դերի հետ կապված և ակնհայտ են դարձնում Հայաստանի կտրվածությունը այն միջավայրից, որի հետ հարաբերությունները նոր էջից կառուցելու խնդիր է դրվում մեր պետության առաջ, որը հրամայական է, կենսական անհրաժեշտություն է մեր պետության ապագայի համար: Սակայն միևնույն ժամանակ ակնհայտ է դառնում, որ մենք չենք կարողանալու որևէ արդյունավետ լուծում գտնել այդ անհրաժեշտության ուղղությամբ, եթե պատասխաններ չգտնենք այն սուբյեկտիվ, սակայն միաժամանակ շատ պարզ հարցադրումներին, որ կատարում է, օրինակ, Եվրանեսթի փոխնախագահ Տարասյուկը: Ասել կուզի` այս հարցադրումներն ապահովում են այն կոնտրաստը, որի միջոցով մենք պետք է գանք Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում մի կարևոր եզրակացության՝ այդ հարաբերություններն առաջ կարող են գնալ բացառապես հստակության, առարկայականության և կոնկրետության ճանապարհով, հարցադրումների ճանապարհով, որոնք կվերաբերեն շատ կոնկրետ խնդիրների՝ կապված Հայաստանի Հանրապետության սուբյեկտության հետ:

Որտե՞ղ ենք մենք ոչ թե խոսքով, այլ մոտեցումներով, կարծիքներով, տեսակետներով, դիրքորոշումներով: Որո՞նք են այն արժեքները, որոնց վրա մենք կառուցում ենք մեր մոտեցումները, որոնց վրա մենք կառուցում ենք մեր քաղաքական դիրքորոշումը: Ի՞նչ արժեքային, ինֆորմացիոն-քարոզչական հարթության վրա ենք մենք: Ընդ որում` այս հարցադրումները վաղ թե ուշ պետք է կանգնեին Հայաստանի առաջ՝ կանգնեին Ուկրաինայի հարցերով ՄԱԿ-ի քվեարկությունից հետո, որտեղ մենք մնացինք իզգոյ երկրների հետ նույն շարքում, պետք է հառնեին մեր առաջ Ղրիմի բռնակցումից հետո իրապես ազատագրված Արցախում կազմակերպված համերգ-ողջույնից հետո: Ընդ որում` Տարասյուկը միակը չէ, որ մեր առաջ դնելու է նման հարցադրումներ: Այսինքն` այստեղ, ըստ էության, մենք չենք կարող անընդհատ հղում անել նրա սուբյեկտիվությանը:

Այդ հարցերը Հայաստանի առաջ ժամանակի ընթացքում բարձրաձայնվելու են շարունակաբար, մինչև չստանան պատասխաններ: Եվ այդ պատասխաններից է կախված լինելու մեր հարաբերությունների ապագան քաղաքակիրթ աշխարհի հետ, հետևաբար և մեր անվտանգությունն ու զարգացումը: Եվ դրա համար Հայաստանն ինքը իր առաջ պետք է բարձրացնի այդ հարցերն ու փնտրի պատասխաններ` չսպասելով մինչև այդ հարցերը տարբեր մարդկանց և կառույցների տեսքով Հայաստանի առաջ կդնի ժամանակը: Որովհետև այդ հարցերի պատասխաններն առաջինը անհրաժեշտ են հենց մեզ, Հայաստանին՝ որպես հասարակություն, որն ուզում է փոխվել որպես պետություն, որն ուզում է ինտեգրվել առաջատար քաղաքակրթությանը, միջազգային անվտանգության առաջատար համակարգին, որն ուզում է ներգրավվել համաշխարհային զարգացման քաղաքակրթական այն ցանցում, որը գործնականում է դրսևորել իր կենսունակությունն ու առավելությունները այլ ճանապարհների նկատմամբ:

Ընդ որում` բոլորովին պետք չէ խնդիրը դիտարկել միայն ուկրաինական ճգնաժամի համատեքստում: Իհարկե, խոսք անգամ չի կարող լինել ուկրաինական խնդրի և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման խնդրի միջև համեմատության մասին, խոսք չի կարող լինել Ուկրաինայում Ռուսաստանի ագրեսիայի ճանաչման կամ ժխտման և Օսմանյան Թուրքիայում հայերի ցեղասպանության միջազգային ճանաչման կամ ժխտման իրողությունները համեմատության մեջ դնելու մասին: Եվ այդ տեսանկյունից, իհարկե, ուկրաինացի գործչի համեմատությունները, մեղմ ասած, կաղում են, իսկ ընդհանրապես կոռեկտ էլ չեն: Բայց, Տարասյուկի հայտարարությունները պարզապես առիթ են, հնարավորություն են տեսնելու խնդիրը, իսկ դրա ընդգրկումը բավական լայն է:

Խնդիրը փաստացի Հայաստանի լյուստրացիան է աշխարհի առաջ, որն անխուսափելի էր լինելու այն բանից հետո, երբ Հայաստանը 2013 թվականի սեպտեմբերի 3-ին անհեռատեսորեն մսխեց վստահությունն իր հանդեպ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում