Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մեկնաբանել է «Մոնակո»-ի նկատմամբ 0:2 հաշվով հաղթանակը: Հիշեցնենք, որ չնայած հաղթանակին, լոնդոնյան ակումբը դուրս մնաց Չեմպիոնների լիգայից, քանի որ առաջին խաղում պարտվել էր 1:3 հաշվով:
«Եթե ուշադրություն դարձնենք թվերին, ապա 98% հավանականությամբ դուրս էինք մնալու մրցաշարից: Բայց մենք պայքարեցինք ու ցուցադրեցինք այն խաղը, որը ցանկանում էինք: Ֆուտբոլը հեքիաթ չէ: Այն իրական է:
Հաջողությունը, հնարավոր է, նույնպես խաղի մասն է կազմում: Տեսնում էի, որ որոշ խաղացողներ առջևի գծում հոգնած տեսք ունեին, քանի որ շաբաթ օրը լիովին ներդրել էին իրենց ուժերը:
Երկրորդ խաղակեսում չբավականացրեց թարմությունը հարձակման գծում»,- Վենգերի խոսքերը մեջբերում է ESPN-ը:









































