Նորույթ հայկական շուկայում՝ «Մինի բար», որը նախատեսված է հյուրասենյակներում, գրասենյակներում, հյուրանոցներում և այլ ժամանցային վայրերում տեղադրման համար:
«Մինի բար»-ը, որի արտաքին դիզայնը պատրաստված է որակյալ ապակուց, ղեկավարվում է հեռակառավարման վահանակով: Սարքավորման վերելակը հնարավոր է առանձին տեղադրել ցանկացած սեղանի վրա, որում նախատեսված է տեղադրել չորս տարբեր շիշ. վերջիններս լուսավորվում են թարթող լույսերով:
«Մինի Բար»-ի հեղինակային իրավունքները պաշտպանված են. գրանցված է «Մտավոր սեփականության» գործակալությունում (վկայագիր՝ N 344S):










































