Sunday, 12 07 2026
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:06
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:00
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
22:00
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
21:09
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել
ՀՀ վարչապետը մասնակցել է պատարագի
19:15
Կատարում հայտարարվել է քառօրյա ազգային սուգ
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
18:45
Երկրի վրա կարող է նոր կղզի հայտնվել
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում հուլիսի 12-ին
18:15
Ինդոնեզիան պատմություն է կերտել՝ անցնելով արմավենու յուղի հիմքով վառելիքի
Վարդավառ 2026
17:45
The Rolling Stones-ը ներկայացրել է նոր ալբոմ
«Մեր ժամանակների հերոսը-2026». Սաբեթ Հովհաննիսյանը հիմնել է «Արևիկ» գրատունը
17:15
Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը
17:00
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
16:45
Կյանքի լավագույն պայմաններ ունեցող քաղաքների վարկանիշը գլխավորել է Կոպենհագենը

Սերժ Սարգսյանը՝ Հովիկ Աբրահամյանի տեղում

Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի շուրջ քաղաքական ուժերի հետ նախաձեռնված հանդիպումների շրջանակում Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է նաև ԲՀԿ-ի կամ, այսպես ասած, նորացված ԲՀԿ-ի ղեկավարությանը:

Հանդիպման բովանդակային մանրամասներ, բնականաբար, հայտնի չեն, չեն հրապարակվում, ինչպես և մյուս ուժերի հետ հանդիպումների պարագայում, սակայն ի տարբերություն մյուսների հետ հանդիպումների՝ ԲՀԿ նորացված ղեկավարության հետ հանդիպումն ըստ էության առանձնահատուկ բնույթ է ստանում: Առանձնահատուկ՝ հատկապես այն պայմաններում, երբ հանդիպումը տեղի է ունենում Հայաստանից Հովիկ Աբրահամյանի բացակայությամբ: Նա, ինչպես հայտնի է, երկօրյա այցով Քուվեյթում է: Եվ ինչպես հայտնի է, նորացված ԲՀԿ գործունեության համակարգման խնդիրը դրված է հենց Հովիկ Աբրահամյանի վրա, իսկ այդ գործունեությունը, ինչպես կրկին հայտնի է, ընթանում է բավական վայրիվերումներով:

Ըստ էության, մի իրավիճակ է, երբ «Բարգավաճ Հայաստանն» իր ներկայիս տեսքով մնացել է Հովիկ Աբրահամյանի նոր հավակնությունների և Գագիկ Ծառուկյանի գույքային հին պահանջների ու հարցադրումների արանքում: Իրարամերժ տեղեկություններ են տարածվում, որ Ծառուկյանը կամ նրա անունից հանդես եկողները ԲՀԿ-ի հանդեպ գույքային կամ ֆինանսական այլ պահանջներ են ներկայացնում, միաժամանակ նաև կան տեղեկություններ, որ Ծառուկյանն ուղղակի պատրաստակամություն ունի ԲՀԿ-ից, այսպես ասած, հեռացողներին խրախուսել: Խոսքը պատգամավորների մասին է:

Ահա այս իրավիճակում, Հովիկ Աբրահամյանի բացակայության պայմաններում կայանում է Սերժ Սարգսյանի հանդիպումը ԲՀԿ նոր ղեկավարության հետ, ինչը մի կողմից՝ նշանակում է, որ Սերժ Սարգսյանն այսօր պաշտոնապես ընդունել է ԲՀԿ-ի կապիտուլյացիայի թուղթը, իսկ մյուս կողմից՝ նա ըստ էության ընդունեց արբիտրաժային իրավունքը՝ Հովիկ Աբրահամյանի և Գագիկ Ծառուկյանի միջև, առնվազն ԲՀԿ-ի մասով:

Սա իր հերթին ըստ էության նշանակում է իշխանության մեջ Հովիկ Աբրահամյանի դերի արմատական վերանայում, և այն դերը, որ ստանձնել էր Աբրահամյանը, և որը համարում էր շատ հարմարավետ՝ իշխանության մեջ առաջ գնալու համար, ըստ էության Սերժ Սարգսյանն ինքն է ստանձնում: Եթե մինչ այդ Հովիկ Աբրահամյանն էր հանդես գալիս որպես Ծառուկյան-Սարգսյան միջնորդ և փորձում էր, ըստ որում՝ ոչ այնքան անհաջող, միավորներ հավաքել և դիրքեր ամրացնել այդ խաղի վրա, ապա այսօր արդեն Սերժ Սարգսյանն է միջնորդի դեր ստանձնում Ծառուկյանի և Աբրահամյանի միջև՝ միջնորդական միավորները արդեն հավաքելով իրեն կամ տվյալ դեպքում արդեն ոչ թե միավորների հարց լուծելով՝ ելնելով եղած զարգացումներից, այլ պարզապես էլ ավելի ամրացնելով իր գերակա դիրքը ներհամակարգային զարգացումների վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում