Sunday, 12 07 2026
18:15
Ինդոնեզիան պատմություն է կերտել՝ անցնելով արմավենու յուղի հիմքով վառելիքի
Վարդավառ 2026
17:45
The Rolling Stones-ը ներկայացրել է նոր ալբոմ
«Մեր ժամանակների հերոսը-2026». Սաբեթ Հովհաննիսյանը հիմնել է «Արևիկ» գրատունը
17:15
Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը
17:00
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
16:45
Կյանքի լավագույն պայմաններ ունեցող քաղաքների վարկանիշը գլխավորել է Կոպենհագենը
Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել
16:15
«Երկարագուլպա Պիպին» գրքի հիման վրա կստեղծվի անիմացիոն սերիալ
Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
15:45
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյան
15:15
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
Ադրբեջանում «ինչ-որ զարգացումների սպասում կա»
Տիեզերական վահան Երկրի համար․ Չինաստանը մշակում է աստերոիդների դեմ համակարգ
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
Այլևս կարիք չկա ռոբոտ գնել․ դրանք արդեն կարելի է վարձակալել
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը․ Տիգրան Ավինյան
Լուսնի ապագա բազայի գաղտնիքը
13:30
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
«Artemis II-ի» անձնակազմը երեք ամիս անց կրկին այցելել է իր տիեզերանավին
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
12:45
Մահացել է Կատարի նախկին էմիրը
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
Երեք ուշագրավ ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Սպասվում է առանց տեղումների եղանակ
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին
Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը

Մոտենում է Նեռի ժամանակը, ով է մեր միջի Նեռը

«Զարմանալի ճիշտ ու նուրբ ընտրված վերնագիր: Այսօր մենք մեր շուրջը տեսնում ենք արդեն, որ գալիս է Նեռի ժամանակը, աշխարհի կործանման ժամանակը: Իհարկե, պետք է նկատի առնենք բարքերի, մարդկային որակների փլուզման, անկման զուգահեռը: Այս առումով շատ նորովի, շատ նուրբ հայացք է: Սակայն սա ավանդական, հակաքրիստոս Նեռը չէ: Այստեղ կիզակետվել են այսօրվա այն հնարավոր մարտահարվերները, որ և՛ կենսփորձով, և՛ տաղանդով, և՛ գրողի իր տեսողությամբ այդ խտացումը կարող էր բերել Բակուրը»,- մանրամասնեց Լևոն Անանայնը:
Իսկ ԳԱԱ գրականության ինստիտուտի տնօրեն Ավիկ Իսահակյանը նշեց, որ «Նեռը իմ մեջ» վեպը նոր ստեղծագործական նվաճում է: Նաև առանձնացրեց, որ հրապարակախոսությունից արձակի անցնելու համար մեծ ճանապարհ է պահանջվում անցնել, որն անցել է Բակուր Կարապետյանը: Նա հատկապես կարևորեց Բակուր Կարպետյանի անցած ճանապարհը Արցախյան գոյամարտում, նաև Շուշիի զարգացման գործում: Հիշեցնենք, որ Բակուր Կարապետյանը «Շուշի» հիմնադրամի տնօրենն է:
Ավիկ Իսահակյանը նաև նկատեց, որ Ստեփանակերտը ժամանակավոր մայրաքաղաք է, և առաջարկեց, որ մշտական մայրաքաղաք դառնա Շուշին, ինչպես որ եղել է նախկինում:
«Նեռը իմ մեջ» գրքի հեղինակ Բակուր Կարպետյանն էլ ասաց, որ գիրքը գրելուց առաջ իր մեջ եղել է միայն «Նեռը իմ մեջ» արտահայտությունը: «Դրանից եմ սկսել: Չգիտեի՝ ինչ եմ գրելու, բայց գիտեի, որ ասելու բան կա: Երևի սա իմ ամենաթեթև գործն էր, որ գրել եմ: Գուցե ամենաբարդը, բայց ամենաթեթևը, ամենահեշտը, որ գրել եմ, որովհետև կարծես թե մի ազատություն ունեի, որ թևեր առած թռչում էի: Ես այդպես եմ զգացել»,- անկեղծացավ Բակուր Կարապետյանը և ավելացրեց, որ գիրքը տպագրվել է 500 օրինակով ու պետության աջակցությամբ:
Ի դեպ, Լևոն Անանյանը նաև տեղեկացրեց, որ ապրիլի 30-ին անցկացվելու է գրողների հեռուստամարաթոն՝ «Ես գրքի բարեկամն եմ» խորագրով, իսկ հավաքված հասույթը ներդրվելու է գրականության զարգացմանն ու հայ հեղինակների գրքերի թարգմանություններին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում