Wednesday, 22 07 2026
Մոսկվան «Նովոռուսիայի հայրենասիրությանը կասկածում» է
Հայաստանի և Կանադայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու մեջ
2026-ի հունիսի եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 748՝ նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 33 275-ով. ՊԵԿ
Քննչական կոմիտեի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին
Իջևանի Երիտասարդական փողոցում գազանջատում է
Ուկրաինան կրկին հրետակոծել է Wildberries-ի պահեստները
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
12:30
Չիլիում ձյան տեղումների և փոթորկի պատճառով 13 մարդ է զոհվել
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
12:10
Իրանն իր միջուկային օբյեկտներին հարվածները կհամարի պատերազմի ընդլայնում
Ալիևը ապալեգիտիմացրել է ռուս-գերմանական «գաղտնի» բանակցությունները
11:50
Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը
11:30
Արաղչին պատմել է, որ հարվածի պահին Խամենեիի հետ եղել է նույն շենքում. Guardian
Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
11:10
Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին
«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ
10:50
Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
10:30
ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում

Աքսելը սպանվել է մտերիմ ընկերոջ ձեռքով, որովհետև սիրահարվել էր նրա աղջկան

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Սամվել Ուզունյանի նախագահությամբ ավարտվեց Աքսել Ներսիսյանի գործի դատական քննությունը:

38-ամյա Աքսել Ներսիսյանը մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով՝ տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար, ինչի հետևանքով տուժողը մահացել է:

Ըստ մեղադրանքի՝ 2014 թվականի փետրվարի 8-ին, ժամը 20-ն անց 30-ից 21-ն ընկած ժամանակահատվածում Նոր Նորքի 5-րդ զանգվածի շենքերից մեկի դիմաց «անձնական փոխհարաբերությունների պարզաբանման շուրջ Աքսել Ներսիսյանը վիճաբանել է Վարդան Մանուկյանի հետ, վիճաբանության ընթացքում իր հետ նախապես վերցրած դանակով երկու հարված է հասցրել Մանուկյանին»՝ դիտավորությամբ նրա առողջությանը պատճառելով ծանր վնաս: Ստացած վնասվածքներից Վարդան Մանուկյանը հաջորդ օրը՝ փետրվարի 9-ին մահացել է:

Տուժող Վարդանը սիրահարված է եղել իր ընկերոջ 21-ամյա դստերը: Աղջիկը չի սիրել նրան` այդպես հայտարարեց նա դատարանում, և համարել է, որ իրենից 16 տարով մեծ տղամարդու հետ ամուսնանալ չի կարող:

Դեպքի օրը Վարդանը եղել է իր ընկերոջ, այսինքն՝սիրած աղջկա տանը, տարօրինակ վարքագիծ է դրսևորել՝ ըստ վկաների, մեկ արտասվել, մեկ գոռգոռացել է, փորձել է իր զգացմունքների մասին խոսել, բայց նրան չեն լսել, տանից ցանկացել են դուրս հանել:
Մի քանի անգամ Վարդանը դուրս է եկել, հետո վերադարձել: Երրորդ անգամ նրա հետ դուրս են եկել տանտերը՝ աղջկա հայրը, և վերջինիս ընկեր Աքսելը, ով աղջկա հորը տուն է ուղարկել, ինքը «ճանապարհել է» Վարդանին, ու այդ «ճանապարհելը» ավարտվել է դանակահարությամբ, որի արդյունքում Վարդան Մանուկյանը հիվանդանոցում մահացել է:

Դեպքը կատարվել է Նորքի զանգվածի Գալշոյան փողոցում:

Դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ՝ տուժողի մահը վրա է հասել արյան սուր կորստից: Վնասված է եղել տուժողի որովայնի ձախ կեսի առաջնային մակերեսը: Թափանցող վնասվածքի արդյունքում վնասված են եղել բարակ ու հաստ աղիները, մեծ ճարպոնը, երիկամը, փայծաղը:

Երկրորդը տուժողի թիկունքից կրծքավանդակ թափանցող վերքն է եղել՝ աջակողմյան հեմոթորաքսով:

Տուժողը դեպքի պահին եղել է թեթև աստիճանի ալկոհոլային խմածության վիճակում:

Դատահոգեբուժական ամբուլատոր փորձաքննության եզրակացությամբ՝ ամբաստանյալ Աքսել Ներսիսյանը հոգեկան հիվանդությամբ չի տառապել ու չի տառապում, նա ճանաչվել է մեղսունակ: Նրա մոտ հայտնաբերվել է անձի էմոցիոնալ անկայունության խանգարում, նա փսիխոպաթ անձնավորություն է:

Կալանավայրում պատիժ կրելու դեպքում նրան խորհուրդ է տրվել հոգեբույժի հսկողության տակ գտնվել:

Ամբաստանյալը նաև թոքային հիվանդություն ունի:
Մեղադրողը մեղադրական ճառում հաստատված է գնահատել Աքսել Ներսիսյանին մեղսագրված արարքը: Վերջինիս դատաքննական ցուցմունքները, որոնցով նա մեղքը չէր ընդունում և հայտնում էր, թե պաշտպանվել է Վարդանի գործողություններից, իր համար անհասկանալի ձևով ծալովի դանակը «բացվել ու վնասել էր» տուժողին, մեղադրողը անարժանահավատ է գնահատել՝ որպես պատասխանատվությունից ու պատժից խուսափելու միջոց:

Ըստ մեղադրողի՝ Աքսել Ներսիսյանը նախապես իր հետ վերցրած դանակով դիտավորությամբ երկու հարված է հասցրել տուժողին, պատճառել կյանքին վտանգ սպառնացող վնասվածքներ, որոնք հանգեցրել են տուժողի մահվանը:

Դատախազը միջնորդել է մեղսագրված արարքի համար մեղավոր ճանաչել Աքսել Ներսիսյանին ու դատապարտել 9 տարի ազատազրկման:

Տուժողի իրավահաջորդը՝ Վարդանի եղբայրը, ասել է. «Իմ եղբայրն իր ապրած կյանքով խղճով, թասիբով, միշտ ընտանիքի կողքին տղա էր… Նա շատ էր սիրում «մարդ» կոչվածին, հարգանքով էր վերաբերվում… Եթե Վարդանին մերժեին, ասեին՝ գնա, նա չէր ասի՝ չեմ գնում…

Ես համարում եմ՝ այս ձևով՝ «մահվան քողի տակ», ազատվել են իմ եղբորից… Խնդրում եմ Աքսել Ներսիսյանին խստագույնս պատժել…»:

Ընդհանուր իրավասության դատարանը Աքսել Ներսիսյանին մեղավոր ճանաչեց մեղսագրված արարքի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով, ու դատապարտեց 9 տարի ազատազրկման:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում