Friday, 03 05 2024
Դուք չեք տալիս հստակ գնահատականներ. թաքնվում եք իրավաբանական շնչահեղձ անող բառերի հետևում
Ստալինի ժամանակ քաղաքական գործիչների վրա քրեական հոդված էին կարում․ հիմա էլ նույնը դուք եք անում
Գտե՞լ եք, իհարկե՛ չեք գտել էդ տղային ստորացնողին. սա սև խարան է այս իշխանության վրա
Կսահմանվեն Ոստիկանության գվարդիայի կարգավիճակը, կառուցվածքը, խնդիրներն ու գործառույթները
10:45
Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին
10:30
Նավթի գներ- 02-05-24
10:15
Ուկրաինայի էներգոհամակարգի կեսից ավելին վնասված է. Կուլեբա
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Լուրերի օրվա թողարկում 10։00
Աշտարակ-Ապարան ճանապարհին մեքենան շրջվել է
Վրաստանը շրջադարձ է կատարում. գործընթացը վաղուց էր սկսվել, այժմ ձևակերպվում է
Կամո Ցուցուլյանը հանձնարարել է վեր հանել և լուծել խնդիրները
Իսրայել-Պաղեստին՝ 2 պետությունների բանաձևը մտնում է օրակարգ
Սպասվում են տեղումներ
Բաքուն պետք է իմանա, որ հակահարված կստանա. միայն սահմանազատումը անվտանգություն չի երաշխավորի
ԲԴԽ-ում Նաիրա Հիվսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան. «Ժողովուրդ»
Ճանապարհից երեւում են նշաձողերը. «Հրապարակ»
Նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ. «Ժողովուրդ»
70-ամյա փարպեցին եւս մասնակցում է բողոքի ակցիաներին. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը. «Հրապարակ»
Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը. «Ժողովուրդ»
ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի. «Հրապարակ»
Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան»-ի պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ ԱԺ-ում, թե՛ փողոցային պայքարում. «Ժողովուրդ»
Ի՞նչ է որոշել Էրդողանը
Զինված հարձակում՝ Երևանում․ հայտնաբերվել է մարտական ատրճանակ
Քյոխը մանրամասներ է պատմում 44-օրյա պատերազմից
Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ հարաբերվում է՝ առանց նախկին վախերի
Ավտոմեքենան արագ վարելու պատճառով կանխել են մի խումբ անձանց միջև վրեժխնդրությունը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նիստ

Ադրբեջանական խորհրդարանականները Բրայզային մեղադրել են հայամետ դիրքորոշում ունենալու մեջ

Ադրբեջանական APA լրատվական գործակալության հաղորդմամբ, Ադրբեջանի Միլլի մեջլիսի (խորհրդարան) անդամները Բաքվում ամերիկյան դեսպան Մեթյու Բրայզային մեղադրել են հայամետ դիրքորոշում ունենալու մեջ, ինչի պատճառը Ստեփանակերտի օդանավակայանի պատմության հետ կապված Բրայզայի արձագանքն է:

Պատգամավոր Ազայ Գուլիևը հայտարարել է, որ ադրբեջանական կողմը համարժեք պատասխան է տվել հայկական կողմին, ինչը չի կարելի ասել Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Մեթյու Բրայզայի մասին.

«Ընդհակառակը, Բրայզան իր հայտարարության մեջ փորձել է զուգահեռներ անցկացնել Երևան-Ստեփանակերտ և Բաքու-Նախիջևան ավիաչվերթների միջև` հավասարության նշան դնելով դրանց միջև: ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչներն իրենց հայտարարություններում չպետք է նմանատիպ սխալներ գործեն»:

Պատգամավոր Էլման Մամեդովն էլ իր հերթին նշել է, որ այդ օդանավակայանը, ըստ էության, գտնվում է ոչ թե Ստեփանակերտում, այլ` «օկուպացված» տարածքում` Իվանյանում (Խոջալու). «Հայերը, «ընդլայնելով» Իվանյանում գոյություն ունեցող օդանավակայանը, ցանկանում են դա ներկայացնել որպես միջազգային մակարդակի օդանավակայան»:

Սակայն ամենախիստ դիրքորոշումը ցուցաբերել է պատգամավոր Ֆազաիլ Աղամալին, որը Բրայզային մեղադրել է հայամետ դիրքորոշում ունենալու մեջ. «Ցայժմ Բրայզան իր վրայից չի հանել «հայամետ» համազգեստը: Կարծում եմ, որ Բրայզան պետք է հետևի իր մեկնաբանություններին»:

Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ հայկական կողմը պատրաստվում է ավիաչվերթներ կազմակերպել Երևանից Ստեփանակերտ, ադրբեջանական կողմը սպառնաց կործանել քաղաքացիական ինքնաթիռները, ինչը Բրայզայի կողմից որակվեց որպես անընդունելի վարք:

Բրայզան ադրբեջանական կողմին նաև հիշեցրեց, որ Բաքու-Նախիջևան ավիաչվերթն էլ իրականացվում է Հայաստանի օդային տարածքով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում