Tuesday, 30 04 2024
17:20
Ադրբեջանի համար դեպի ԵԽԽՎ հետ ճանապարհ չկա․ ԵԽԽՎ-ում Գերմանիայի պատվիրակության ղեկավար
«Պատրաստ ենք ապաշրջափակել տրանսպորտային ենթակառուցվածքները, հիմնականում Ադրբեջանի, բայց նաև Թուրքիայի հետ». նախարար
113․287 տուգանք արդեն իսկ վճարվել է 30 և 50 տոկոսով պակաս․ ՆԳՆ խոսնակը՝ բոնուսային նոր համակարգի մասին
17:13
Չարլզ 3-րդը քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
17:10
Բայդենը Եգիպտոսի նախագահի և Կատարի էմիրի հետ քննարկել է Գազայում հրադադարի հարցը
Սոլովյովի հաղորդման մասին կարող ենք մոռանալ, շուտով դրա փոխարեն այլ ռուսական ծրագիր կլինի
Քոչարյանների ընտանիքը թող ԱԺ-ն չխառնի «Պապլավոկի» հետ. արարքը դատապարտելի է
Այս 4 գյուղերը վերջին լեգիտիմ փաստարկներն են Ադրբեջանի համար ՀՀ-ի վրա հարձակվելու
Դոլարի արժեզրկում կա․ դա պայմանավորված է ներհոսքի ավելացմամբ․ ԿԲ նախագահ
Չենք հանձնում, մենք տալիս ենք այն, ինչը մերը չէ. ՔՊ պատգամավոր
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՀՀ ստանալու է միջազգայնորեն ճանաչված սահման և պահպանելու է իր ինքնիշխանությունը
Ֆրանսիայի դեսպանը վերադարձել է Ադրբեջան
Գոնե թոշակը թողեք, որ մարդը յոլա գնա, բռնագանձում մի’ արեք. պատգամավորը՝ փոխնախարարին
Շեշտել են տարածաշրջանային ենթակառուցվածքային ծրագրերում ՀՀ մասնակցության անհրաժեշտությունը
Ալիեւ դեմարշը. ի՞նչ սպասել ԱՄՆ Կոնգրեսից
16:22
«Ուկրաինային ՆԱՏՕ կընդունեն միայն հաղթանակից հետո». Զելենսկի
Ուղիղ. Ազգային ժողովում հայտարարությունների ժամ է
Սողանք՝ Լծեն-Տաթև ավտոճանապարհին
Չեկիստական «սյուները» ակտիվացել են. նույն ակտորներն են ու նույն ծրագիրը Վրաստանում և Հայաստանում
Համաշխարհային առևտրի կենտրոն կառուցելու պայմանագիրը ստորագրվել է
Լևոն Քոչարյանի թիկնապահը պետք է պատժվի օրենքի ողջ խստությամբ
15:50
Պենտագոնը ժամանակավոր նավահանգիստ է կառուցում Գազայում
Վրաստանի բնակչությունը նվազել է 1,1 տոկոսով
Եվրհանձնաժողովը պատրաստ է նպաստել ՀՀ կառավարության առաջնահերթությունների իրականացմանը
Հունգարիան արգելափակում է ԵՄ Խաղաղության հիմնադրամից ՀՀ-ին աջակցության տրամադրումը. «Ազատություն»
Անդրադարձել են Հայաստան-Ֆրանսիա բազմաոլորտ համագործակցությանը
Հունվար-մարտին Հայաստանում տնտեսական ակտիվությունն աճել է 14,3%-ով
«Ադրբեջանը կողմ է Հայաստանի հետ երկկողմ և խաղաղության բանակցություններին». Բայրամով
Էրդողանի որոշումն ու Բլինքենի զանգերը Երեւան ու Բաքու

Վաչե Գաբրիելյանի նոր նախարարությանը խոշոր գումար կհատկացվի

Կառավարություն երեկվա նիստում որոշել է 150 միլիոն դրամ հատկացնել նոր բացված Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությանը 2015թ. ծախսերի համար: Գործադիրն այդ փողը պետք է տա իր պահուստային ֆոնդից:

Հիշեցնենք, սակայն, որ անցած տարեվերջին, երբ Ազգային ժողովում հարց էր բարձրացվել այդ նախարարության ստեղծման և դրա ֆինանսավորման հետ կապված, կառավարության ներկայացուցիչները պատասխանում էին, որ առանձնապես մեծ գումարներ անհրաժեշտ չեն այդ նոր ստեղծվող գերատեսչությունը պահելու համար, որ Էկոնոմիկայի նախարարությունից կառանձնացվի տնտեսական բարեփոխումների կամ զարգացումների հետ կապված հատվածը, և դա կդառնա նոր նախարարության հիմնական մասը: Հատկապես որ նախարարությունը ստեղծվում էր տարեվերջին, երբ 2015թ. պետական բյուջեի նախագիծն արդեն վաղուց քննարկվում էր Ազգային ժողովում, և այս նոր գերատեսչության հետ կապված ծախսեր այնտեղ նախատեսված չէին:

Հիմա, սակայն, արդեն պարզվում է, որ նախարարության 2015թ. ծախսերի համար կառավարությունն իր պահուստային ֆոնդից 150 մլն դրամ է հատկացրել:

Նախապես խոսակցություններ կային, որ Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունը կտեղակայվի այն շենքում, որտեղ գտնվում է նաև Էկոնոմիկայի նախարարությունը, ինչպես նաև Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովն ու էլի մի քանի կառույց: Այժմ այս նոր նախարարությունը գործում է կառավարության շենքում: Բայց նախարարություն՝ որպես այդպիսին, դեռ չի էլ ձևավորվել: Ընդամենը նշանակված է նախարար՝ Վաչե Գաբրիելյանը, և փոխնախարար՝ ֆինանսների նախկին փոխնախարար Սուրեն Կարայանը: Վերջերս նաև հրապարակում եղավ, որ այս նոր նախարարության աշխատակազմի ղեկավար է նշանակվելու քաղաքաշինության նախարարության աշխատակազմի ղեկավար Վարդան Նիկոյանը, որը ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանի տղան է:

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ այս նոր նախարարությունը առայժմ ունենալու է մոտ 30 հոգուց բաղկացած աշխատակազմ: Բայց առայժմ դեռ որևէ աշխատող չունի, քանի որ Քաղծառայության խորհուրդը դեռ չի հաստատել այս գերատեսչության հաստիքացուցակը: Որոշ տեղեկությունների համաձայն՝ կառավարությունն այս նոր նախարարությանը կարող է տեղ հատկացնել նաև քիչ ավելի հեռու՝ արդարադատության նախարարության նախկին շենքի տեղում կառուցվող հսկայական շենքում: Հիշեցնենք, որ այդ շենքն էլ կառուցում է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը իր գնած՝ Արտաքին գործերի նախարարության շենքի փոխարեն: Մի քանի տարի առաջ գործարարն այդ շենքը գնել էր հավանաբար հյուրանոց կառուցելու համար, փոխարենը պարտավորվել էր կառավարության համար նոր շենք կառուցել: Է.Էռնեկյանը շենքը կառուցում է, սակայն կարծես թե արտգործնախարարության շենքի հետ կապված խնդիրներ կան: Այդ շենքի նեքին հարկերում են տեղակայված «Արարատ» ռեստորանը և «Նոյյան տապան» գրախանութը, որոնք պետական չեն, հավանաբար, այդ ընկերությունների սեփականությունն են և հրաժարվում են իրենց տարածքը հանձնել Է.Էռնեկյանին: Եվ հիմա խոսակցություններ են շրջանառվում, որ Է.Էռնեկյանը կարող է փոշմանել, հրաժարվել արտգործնախարարության շենքից և իր նորակառույցը չտալ կառավարությանը: Այս դեպքում արդեն Վ.Գաբրիելյանի ղեկավարած միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության համար այդ շենքում տարածք չի հատկացվի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում