Friday, 03 05 2024
10:45
Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին
10:30
Նավթի գներ- 02-05-24
10:15
Ուկրաինայի էներգոհամակարգի կեսից ավելին վնասված է. Կուլեբա
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Աշտարակ-Ապարան ճանապարհին մեքենան շրջվել է
Վրաստանը շրջադարձ է կատարում. գործընթացը վաղուց էր սկսվել, այժմ ձևակերպվում է
Կամո Ցուցուլյանը հանձնարարել է վեր հանել և լուծել խնդիրները
Իսրայել-Պաղեստին՝ 2 պետությունների բանաձևը մտնում է օրակարգ
Սպասվում են տեղումներ
Բաքուն պետք է իմանա, որ հակահարված կստանա. միայն սահմանազատումը անվտանգություն չի երաշխավորի
ԲԴԽ-ում Նաիրա Հիվսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան. «Ժողովուրդ»
Ճանապարհից երեւում են նշաձողերը. «Հրապարակ»
Նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ. «Ժողովուրդ»
70-ամյա փարպեցին եւս մասնակցում է բողոքի ակցիաներին. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը. «Հրապարակ»
Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը. «Ժողովուրդ»
ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի. «Հրապարակ»
Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան»-ի պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ ԱԺ-ում, թե՛ փողոցային պայքարում. «Ժողովուրդ»
Ի՞նչ է որոշել Էրդողանը
Զինված հարձակում՝ Երևանում․ հայտնաբերվել է մարտական ատրճանակ
Քյոխը մանրամասներ է պատմում 44-օրյա պատերազմից
Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ հարաբերվում է՝ առանց նախկին վախերի
Ավտոմեքենան արագ վարելու պատճառով կանխել են մի խումբ անձանց միջև վրեժխնդրությունը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նիստ
Վրաստանում հաղթում է «հակահեղափոխությունը»
4 զինծառայողի մահվան պատճառ դարձած «Ուրալի» վարորդը կալանավորվել է
00:30
Վրաստանի վարչապետին դուր չի եկել ԱՄՆ-ի պահանջը
Ֆորպոստի գաղափարը պետք է քրեականացվի. մաքրե՛ք Ավգյան ախոռները
Հայ պատգամավորները սենատորներին են ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

«Տեսան, որ չեն կարում մեքենայից հանեն, ասեցին՝ գնանք զենքը բերենք, սատկացնենք». Վերնիսաժի գործով հարցաքննվեց վերջին վկան

Վերնիսաժի գործով դատաքննությունը, կարծես թե, մոտենում է ավարտին: Այսօր հարցաքննվեց գործով վերջին վկան՝ Վահան Հակոբյանը, որը վերնիսաժում շների վզկապներ է վաճառում: Ըստ նրա ցուցմունքի՝ դեպքի օրը իր ճնշումը բարձր է եղել և որոշել է գնալ հարակից խանութ՝ օղի գնելու, քանի որ իր ճնշումը միայն օղի ընդունելուց հետո է իջնում: Հենց այդ ճանապարհին էլ ականատես է եղել, որ 3 հոգի քաշքշում և հայհոյում են միմյանց: Այնուհետև տեսել է, որ փոքրամարմին տղան (Գոռ Առաքելյանը) գնացել-նստել է ղեկին ու փակել դուռը, իսկ երկու հաղթանդամ տղաները՝ Վալերի Հովհաննիսյանն ու Նորայրը, փորձել են նրան դուրս բերել մեքենայից: Ըստ վկայի՝ մի անգամ նրանք Գոռին դուրս են բերել, սկսել ծեծել, որից հետո Գոռը կրկին նստել է մեքենայի ղեկին, ապա հաղթանդամ տղաները փորձել են այս անգամ մեքենայի հետևի դռան «մի փոքր իջեցված պատուհանից դուրս հանել Գոռին, սակայն հաջողության չհասնելով՝ հայտարարել են, թե «գնանք, զենքը բերենք, սատկացնենք սրան»: Այնուհետև վկան պատմեց, թե տեսել է՝ ինչպես է Գոռը կրակում, բայց «հաղթանդամ տղաներից» մեկի ոտքերի տակ մեքենայի մեջ: Վկան նաև ավելացրեց, որ «եթե Գոռն ուզենար սպաներ դրանք, ապա ոտքերին չէր խփի»:

Էական նշանակություն ունեցող հարցերին վկան պատասխանում էր, թե այդ պահին աչքերի առաջ մթագնել է, և ինքը չի ֆիքսել այդ պահը, չի տեսել, թե ով է կրակել կամ քանի անգամ: Այն դեպքում, որ կրակոցները չտեսնելու դեպքում գոնե հնարավոր էր լսել:

Պաշտպաներից մեկը և դատավորը վկայից հետաքրքրվեցին, թե մինչև դատարան գալը հնարավո՞ր է՝ ինչ-որ մեկին հանդիպել է, ինչ-որ մեկն իրեն հորդորել է հենց այս ցուցմունքը տալ, սակայն վկան, շփոթված, բայց շատ արագ պատասխանեց, որ «ինքը ոչ ոքի հետ չի շփվում, ոչ ոքի չի ճանաչում ու ոչ ոքի հետ չի խոսել»:

Վկայի հարցաքննությունից հետո Վալերի Հովհաննիսյանի պաշտպանը միջնորդեց, որ վկայի ցուցմունքները անարժանահավատ համարվեն, քանի որ «վկան մտացածին է, հորինված»: Դատարանը, սակայն, մերժեց միջնորդությունը՝ փաստաբանին բացատրելով մտացածին բառի նշանակությունը:

Շների վզկապներ վաճառող վկայի ցուցմուքնները շատ արժանահավատ համարեց միայն Գոռ Առաքելյանի պաշտպան Երեմ Սարգսյանը՝ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշելով, որ վկան դատարանին հայտնեց այնպիսի փաստեր, որոնց մինչ այդ ոչ ոք, նույնիսկ նախաքննական մարմինը ուշադրություն չէր դարձրել:

 

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում